Որ դիրքով պետք է քնի երեխան. քնի տարբեր դիրքերի առավելությունները
Նորածին երեխաներն օրվա մեծ մասն անցկացնում են քնած, սակայն ծնորղներն, այնուամենայնիվ, պետք է շատ ուշադիր լինեն: Հատկապես կարևոր է քնած երեխայի դիրքին հետևելը, ուստի մինչ փոքրիկի մի փոքր մեծանալն ու ինքնուրույն դիրքը փոխելը հարկավոր է պարբերաբար փոխել նրա դիրքը: Այս մասին հաղորդում է tert.am-ը:
Հարկ է հիշել, որ քնի յուրաքանչյուր դիրքն ունի իր առավելությունները, ուստի հարկավոր է պարբերաբար փոխել այն:
Կողքի վրա պառկած
Սա շատ ապահով դիրք է, քանի որ այս աջ կամ ձախ կողքի վրա պառկած երեխան չի խեղդվի անգամ հաճախ փսխելու դեպքում: Բացի այդ, այս դիրքը նպաստում է գազերի դուրս գալուն, ինչը շատ կարևոր է նորածինների համար՝ հատկապես որովայնի սուր ցավերի դեպքում:
Սակայն բժիշկները խորհուրդ չեն տալիս ազդրի բնածին հոդախախտից (կոնքազդրային հոդի դիսպլազիա) տառապող երեխաներին երկար ժամանակ թողնել այս դիրքով, քանի որ այդ դեպքում մեծանում է հոդերի վրա գործադրվող ծանրաբեռնավածությունը:
Բացի այդ, խորհուրդ է տրվում պարբերաբար փոխել երեխայի դիրքը՝ գանգի և պարանոցի ձևափոխումից խուսափելու համար:
Մեջք վրա պառկած
Սա բնական դիրք է երեխայի համար, սակայն այն կարող է վտանգավոր լինել, քանի որ փսխելու դեպքում փոքրիկը կարող է խեղդվել: Նման խնդրից խուսափելու համար հարկավոր է կերակրելուց հետո փոքրիկին որոշ ժամանակ պահել ուղղահայաց դիրքով մինչև օդի դուրս գալը:
Սակայն այս դիրքը հակացուցված է մկանային հիպերտոնուսից, հարբուխից, կոլիկներից կամ գազերի կուտակումից տառապող փոքրիկներին:
Որովայնի վրա պառկած
Երեխաների համար շատ օգտակար է նաև որովայնի վրա պառկած քնելը, սակայն այս դիրքով երեխային կարելի է պառկեցնել միայն մեկ ամսականից հետո:
Այս դիրքը նպաստում է պարանոցի և մեջքի մկանների ամրապնդմանը, օգնում է ազատվել գազերից, ինչպես նաև բարելավում է մարսողական համակարգի աշխատանքը: Սակայն այս դիրքով պառկած երեխան պետք է լինի ծնողների մշտական հսկողության տակ: Բացի այդ, այս դեպքում անկողնում չպետք է լինեն բարձեր, խաղալիքներ, ծածկոցներ և այլ իրեր, իսկ փոքրիկը պետք է պառկած լինի հատուկ օրթոպեդիկ ներքնակի վրա:
Ինչու է հարկավոր պարբերաբար փոխել երեխայի դիրքը
Հաճախ ծնողները նկատում են, որ փոքրիկի գլխի մի կողմն ավելի հարթ է, քան մյուս կողմը, ինչը կարող է պայմանավորված լինել երկար ժամանակ նույն դիրքով պառկելով: Նման խնդիրներից խուսափելու համար մասնագետները խորհուրդ են տալիս պարբերաբար փոխել երեխայի դիրքը:
Սակայն հարկավոր է հաշվի առնել, որ մի քանի շաբաթ անց երեխան ինքնուրույն կընտրի իրեն հարմար դիրքը, ուստի հարկավոր չէ անընդհատ փոխելու անհրաժեշտություն այլևս չի լինի: Եթե անգամ հարկավոր է փոխել փոքրիկի դիրքը, ապա մասնագետները խորհուրդ են տալիս անել դա այն ժամանակ, երբ երեխան կարթնանա:
Նյութի աղբյուրը՝ tert.am