Thursday, May 2, 2024
Նորություններ

«Իզմիրլյան» ԲԿ տնօրեն, պրոֆեսոր Արմեն Չարչյանը Արցախի Հանրապետությունում է

Սույն թվականի հոկտեմբերի 26-ին Արցախի  Հանրապետության առողջապահության նախարար Կարինե Աթայանի հրավերով  տեղի Հանրապետական հիվանդանոցում Արմեն Չարչյանն իր թիմով իրականացրել է բարդագույն վիրահատություն՝քառօրյա պատերազմի մասնակից զինվորին:
Վիրահատությանը մասնակցել են «Իզմիրլյան» ԲԿ օրթոպեդիայի և սպորտային տրավմաների բաժանմունքի վարիչ Սահակ Սարիբեկյանը, վնասվածքաբան Ալեքսանդր Արզումանյանը և Արցախի Հանրապետական հիվանդանոցի վնասվածքաբանության բաժանմունքի վարիչ՝ Կարեն Դավիդյանը:
Պրոֆեսոր Արմեն Չարչյանը, տեղեկանալով բարդ դեպքի մասին, որոշում է անձամբ մեկնել Արցախ` քառօրյա պատերազմի մասնակից զինվորին վերադարաձնելու քայլելու և առողջ լինելու իրավունքը: Ստացած հրազենային բարդ վնասվածքից հետո իրականացվել է կոնք-ազդրային հոդի տոտալ էնդոպրոթեզավորում: Վիրահատությունը տևել է մոտ 2,5 ժամ:


«Մենք պարտավոր ենք ծառայելու մեր հայրենիքին, մեր զինվորին, չեմ կարողանում պատկերացնել առանց այդ ամենի: Ես իմ երկրի զինվորն եմ, բժիշկ, որին տրված է  ի վերուստ փրկել  մարդկային կյանք: Մեծ հուզմունք և պատասխանատվություն կար վիրահատության ժամանակ: Վիրահատությունը բարեհաջող անցավ և կարողացանք մեր պարտքը կատարել մեր հայրենքի, սահմանին կանգնող զինվորի առաջ: Անգնահատելի է մեծ է այս աշխատանքում Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի և առողջապահության նախարար Կարինե Աթայանի նվիրումը զինվորների առողջության, անվտանգության և հայրենիքի առաջ»,- վիրահատությունից հետո ասաց Արմեն Չարչյանը:

Ամալյա Գևորգյան
Հասարակայնության հետ կապերի պատասխանատու

 

Leave a Reply

x Close

Like Us On Facebook