Ցավոտ դաշտան
Ցավոտ դաշտան բնորոշվում է փոքր կոնքի շրջանում սուր ընդմիջվող կամ բութ մշտական ցավերով: Ցավերը երբեմն կարող են տարածվել դեպի մեջքը կամ գոտկային շրջանը: Տարբերում են երկու տիպի ցավոտ դաշտան
առաջնային և երկրորդային:
Առաջնային ցավոտ դաշտանը սկսվում է ցիկլերն ի հայտ գալուց մոտ մեկ կամ երկու տարի անց: Ցավերն կարող են սկսվել դաշտանից մի քանի օր առաջ կամ դաշտանի հետ միաժամանակ և անցնում են 1-3 օրից:
Երկրորդային ցավոտ դաշտանը պայմանավորված է կնոջ վերարտադրողական օրգանների հիվանդությամբ: Այս դեպքում ցավերը սկսվում են դաշտանից շատ ավելի շուտ և տևումեն ավելի երկար,քան սովորական դաշտանային ցավերը:
Ցավն առաջանում է, երբ արգանդի մկաններն չեն ստանում անհրաժեշտ քանակությամբ թթվածին: Արգանդի մկանները չափից ուժեղ կծկվելու դեպքում ճնշում է շրջակա արյունատար անոթները`դադարեցնելով թթվածնի մատակարարումը արգանդի հյուսվածքներին:
Երկրորդային դաշտանային ցավերի պատճառ կարող են հանդիսանալ հետևյալ հիվանդությունները`
-սեռավարակները
-փոքր կոնքի օրգանների բորբոքային հիվանդությունները
-արգանդի միոման
-էնդրոմետրիոզը
-ձվարանի կիստան
-ներարգանդային պարույրի առկայությունը:
Ցավոտ դաշտանի ախտանշաններն են`
-ցավեր փոքր կոնքի շրջանում
-ճնշման զգացողություն որովայնում
-ցավ ազդրերի,սրբանի, գոտկային հատվածներում
-սրտխառնոց, փսխում
-ջրիկ կղանք:
Դաշտանի ժամանակ ցավերը մեղմելու նպատակով կարող եք խմեք տաք ըմպելիքներ, մատների ծայրով կատարեք շրջանաձև մերսում ցավող հատվածում, սահմանափակեք աղի, շաքարի, սուրճի և ոգելից խմիչքների քանակը,պառկեք կողքի վրա
ոտքերը ծնկների շրջանում ծալած վիճակում, ընդունեք ցավազրկող դեղամիջոցներ`”Իբուպրոֆեն”, “Պարացետամոլ”: Նշված դեղամիջոցները հակացուցված են, եթե ունեք արյան մակարդելիության խանգարումներ, ստամոքսի խոց կամ լյարդի հիվանդություններ:Ջեռակ կարելի է կիրառել միայն այն դեպքում, երբ համոզված եք, որ ցավը դաշտանի հետևանքով է: Որովայնային այլ ցավերի դեպքում,որոնք ուղեկցվում են ջերմության բարձրացմամբ, ջեռակի կիրառումը խիստ հակացուցված է և շատ վտանգավոր:
Դաշտանային ցավերը կանխելու համար խուսափեք նստակյաց ապրելակերպից: Կատարեք ֆիզիկական վարություններ, զբոսանք,քանի որ ֆիզիկապես ակտիվ կանայք ավելի հազվադեպ են ունենում դաշտանային ցավեր: Խուսափեք սեռավարակներիցա:
Դաշտանային ցավերի պատճառները ախտորոշելու և հետագա բարդություններից խուսափելու համար, դիմեք բժշկի :
Ապրեք առողջ…
Պատրաստեց`Ա.Հարությունյան