Wednesday, May 1, 2024
ՆորություններԳեղեցկություն և խնամք

Թարմացնող դիմակ չոր և նորմալ մաշկի համար

Խոնավացնող, թարմացնող դիմակ չոր և նորմալ, կոմբինացված մաշկի համար.

կիտրոնի միջին չափի մի բարակ շերտը կեղևով հանդերձ մանրացնել: 1 թ/գ գլիցերինը լուծել 2 ճ/գ ջրի մեջ և ավելացնել կիտրոնի վրա: Վրան ավելացնել 1 ձվի դեղնուց, 1 թ/գ թթվասեր: Լավ խառնել և 15 րոպե թողնել մաշկի վրա:
Դեղնուցայուղային դիմակ

Լավ հարած 1 դեղնուցին անընդհատ խառնելով մաս֊մաս ավելացնել 1 թեյի գդալ բուսական յուղ (դեղձի, նուշի կամ ձիթապտղի) և 1/2 թեյի դգալ ջուր ու այդքան կիտրոնի հյութ։ Խառնուրդը քսել դեմքին 2-3 շերտ և թողնել մինչև չորանա։ Դիմակը հանել տաք ջրով թրջած բամբակով, որից հետո դեմքը պետք է սառը ջրով ցայել: Այս դիմակը կրկնել 2-3 ամիս, շաբաթը 1-2 անգամ:

Կնճիռների առկայության, չոր, թառամած և կոպտացած մաշկի տոնուսը բարձրացնող և փափկեցնող դիմակ

– 1/2 ձվի դեղնուցը հարել և աստիճանաբար ավելացնել 15 գրամ ձիթապտղի յուղ։ Ստացված խառնուրդը քսել դեմքին և պարանոցին՝ թեթևակի մերսելով։ 15-20 րոպե հետո տաք ջրով թրջած բամբակով դիմակը հանել։

– Մաշկը խոնավացնող  դիմակը.

1 թեյի գդալ գլիցերինը լուծեք 2 ճաշի գդալ գոլ ջրի մեջ, ավելացրեք 1 ձվի դեղնուց: Լավ խառնեք, քսեք մաշկին, 15 րոպե անց լվացվեք ոչ շատ տաք ջրով:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook