Sunday, April 28, 2024
ՀիվանդություններՆորություններ

Ձվարանների պոլիկիստոզ

Ձվարանների պոլիկիստոզը սեռական հորմոնների արտադրության խախտմամբ պայմանավորված հիվանդություն է,որը դրսևորվում է  մի շարք ախտանշաններով, ինչպիսիքն են անկանոն դաշտանը,ճարպակալումը, մազակալումը և այլն: Այն կանանց անպտղության  հիմնական պատճառներից մեկն է: Նորմայում,յուրաքանչյուր դաշտանային ցիկլի ընթացքում ձվարանում հասունանում է  մեկ ձվաբջիջ,որը գտնվում է բշտիկի ներսում: Այս բշտիկը աստիճանաբար մեծանում է, ապա պայթում, և տեղի է ունենում ձվազատում: Պոլիկիստոզի դեպքում ձվաբջիջը կրող բշտիկը չի հասունանում մինչև ձվազատումը: Փոխարենը գոյանում է նորը, որը նույնպես չի հասունանում: Այսպիսով ձվարանում  կուտակվում են,բազմաթիվ բշտիկներ`2-5 մմ տրամագծով:Եվ քանի որ ձվազատում տեղի չի ունենում, ապա  զարգանում է անպտղություն:
Ձվարանի պոլիկիստոզի ժամանակ կարող է լինել հետևյալ ախտանշանները.
.անկանոն,ոչ նորմալ կարճատև դաշտան
.դաշտանի բացակայություն
.մազակալում` դեմքի, կրծքավանդակի,մեջքի,որովայնի վրա
.ճարպակալում հատկապես գոտկային շրջանում
.անպտղություն
.դեմքի պզուկներ
.մազաթափություն գլխի շրջանում
.ձայնի կոշտացում
.արյան մեջ շաքարի մակարդակի բարձրացում:

Նման ախտանիշները  հանգեցնում են հոգեբանական  խնդիրների` ընկճվածության,բարդույթների, տուժում է կյանքի որակը:
Պտղաբերությունը վերականգնելու նպատակով նշանակում են հորմոնալ դեղամիջոցներ,որոնք խթանում են ձվազատումը:
Կենսակերպի փոփոխության շնորհիվ հնարավոր է վերականգնել պտղաբերությունը և խուսափել բարդություններից:
Եթե գեր եք,ապա աշխատեք նիհարել: Հավանականությունը մեծ է,որ  նիհարելու դեպքում կվերականգնվի դաշտանային ցիկլը և ձվազատումը, կդադարի դեմքի մազակալումը:
Եղեք ֆիզիկապես ակտիվ: Հետևեք Ձեր սննդակարգին, խուսափեք շատ ուտելուց, նախապատվությունը տվեք ցածր կալորիականությամբ սննդին: Խուսափեք յուղալի, քաղցր սննդատեսակներից: Ուշադրություն դարձրեք  արյան ճնշմանը և շաքարի մակարդակին: Շեղման դեպքում, բարդություններից խուսափելու համար  անհրաժեշտ է  կատարել բժշկի կողմից նշանակված  բոլոր  նշանակումները:

Ապրեք առողջ…
Պատրաստեց`Ա.Հարությունյան
Նյութի աղբյուրը` բժշկական գրականություն

Leave a Reply

x Close

Like Us On Facebook