Sunday, May 19, 2024
Նորություններ

Փոխներարկումային բուժօգնությունը` առողջապահության կարևորագույն բաղադրիչներից է

Մեկնարկել է «Փոխներարկումային բուժօգնության զարգացումը Հայաստանում» խորագրով միջազգային երկօրյա գիտաժողովը, որն  իրականություն է դարձել Հայկական արյունաբանական ասոցիացիայի և փոխներարկումային բուժօգնության ոլորտում հեղինակավոր կառույցների`  “Internatonal Sociey of blood transfusion”, “European school of transfusion medicine” համատեղ ջանքերի շնորհիվ:

Կարևորելով փոխներարկումային ծառայությունը Հայաստանում և նմանատիպ միջոցառումների անցկացումը` ՀՀ ԱՆ գլխավոր արյունաբան, Պրոֆ. Ռ.Հ.Յոլյանի անվ. Արյունաբանական կենտրոնի տնօրեն Սմբատ Դաղբաշյանը նշել է, որ աշխարհում տրանսֆուզիոն բուժօգնությունն արագընթաց զարգանում է, ստեղծվում են արյան անվտանգության ապահովման նոր տեխնոլոգիաներ, որոնք բարձրացնում են փոխներկվող արյան որակը:

Picture 018-1

«Այս կրթական գիտաժողովը կարող է առաջին քայլը դառնալ Հայաստանի համար` փոխներարկումային բուժօգնության եվրոպական ընտանիքում ընդգրկվելու առումով»,- հույս է հայտնել   Սմբատ Դաղբաշյանը:

Գլխավոր արյունաբանի խոսքով՝ Հայաստանի բնակչության միայն 0,3 տոկոսն է արյան դոնոր, մինչդեռ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների համաձայն՝ երկրի արյան բաղադրամասերով ինքնապահովման համար անհրաժեշտ է, որ բնակչության 2 տոկոսը դոնոր դառնա:

Նշենք, որ «Փոխներարկումային բուժօգնության զարգացումը Հայաստանում»  գիտաժողովը տրանսֆուզիոն ոլորտին նվիրված առաջին միջազգային  ISBT կրթական միջոցառումն է, որի շրջանակներում Հայաստան են ժամանել Եվրոպայի և Ռուսաստանի փոխներարկումային բուժօգնության առաջատար մասնագետները, ովքեր հանդես են եկել արյան բաղադրամասերի պատշաճ կիրառությանը, արյան ինֆեկցիոն անվտանգությանը, արյան դոնորների առողջության պահպանմանը և իմունաարյունաբանությանը վերաբերող թեմաներով: Միաժամանակ, Հայաստանում են Հյուսիսային Իռլանդիայի, Իտալիայի, Հոլանդիայի, Չեխիայի և Ռուսաստանի առաջատար մասնագետները, ովքեր պատրաստակամ են աջակցելու մեր երկրում տրանսֆուզիոն ծառայության զարգացմանը:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook