
416 просмотры
Արշավ հանուն առողջ ապրելակերպի | Ջուխտակ վանք և Մաթոսավանք
Այս շաբաթ և կիրակի ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը (ՀՎԿԱԿ) կազմակերպում է երկու անվճար քայլարշավ դեպի Դիլիջանի ազգային պարկ։ Պրոֆեսիոնալ արշավավարի ուղեկցությամբ կքայլենք աշնանային անտառով և կայցելենք Ջուխտակ վանք ու Մաթոսավանք։
3,8 կմ շրջանաձև երթուղի՝ հեշտ և հարմար նաև առաջին անգամ արշավի գնացողների համար։ Կանգառներով և վանքերի այցելությամբ արշավը կտևի շուրջ 3,5 ժամ։
Վերցրեք տաք հագուստ, անձրևանոց, ամուր ներբանով կոշիկներ, ջուր և սնունդ։ Մենք կապահովենք ավտոբուսով տեղափոխումը դեպի Դիլիջան և հետադարձը, ինչպես նաև կտրամադրենք խմելու ջուր, միրգ և կարկանդակ։
Մասնակցել կարող են 18 տարին լրացած անձինք։ Յուրաքանչյուր օրվա համար կա 50 տեղ։ Տեղերը հատկացվում են ըստ գրանցման հերթականության։
Գրանցվեք մինչև ուրբաթ՝ ժամը 20։00-ը՝
https://docs.google.com/.../1FAIpQLSdAMGcxGMI.../viewform...։
Հաստատված մասնակիցներն էլեկտրոնային նամակով կստանան ավտոբուսի մեկնման վայրն ու ժամը և արշավի մյուս մանրամասները։