.jpg)
677 просмотры
Անկասկած թուզը մեծ քանակությամբ օգտակար նյութեր ու միկրոտարրեր է պարունակում՝ պեկտին, կարոտին, պղինձ ու երկաթ։ Սակայն այն նաև մեծ քանակությամբ շաքարի աղբյուր է հանդիսանում։
Թուզը հայտնի է իր ջերմիջեցնող ու հակաբորբոքիչ հատկություններով։ Այդ պատճառով այն խորհուրդ է տրվում օգտագործել մրսածության, անգինայի և այլ հիվանդությունների դեպքում։
Թուզը հնագույն ժամանակներից համարվում է սրտանոթային հիվանդությունների դեմ պայքարի օգնական։
Հետաքրքիր փաստ․ թուզը շատ լավ միջոց է հարբածությունից հետո տհաճ զգացողությունները վերացնելու համար՝ խումարի դեմ պայքարում։ Այն նվազեցնում է դրա ախտանիշները՝ սրտխառնոցը, գլխացավն ու թուլությունը։
Թզի պահպանման ժամկետը կարճ է, այն չի կարելի 2-3 օրից ավել պահել։
Թզի չիրը թարմ թզից պակաս օգտակար չէ։ Այն պարունակում է 70% շաքարներ, հիմնականում՝ ֆրուկտոզա։ Մեկ չիրը 2 գրամ բջջանյութ է պարունակում, ինչը կազմում է օրական չափաբաժնի 20%-ը։
Թուզը քիչ հակացուցումներ ունի։
Թուզը, կամ դրա չիրը խորհուրդ չի տրվում ուտել շաքարախտ ու աղեստամոքսային հիվանդություններ ունեցողներին։