
220 просмотры
![]()
Նոյեմբերի 18-ը Հակաբիոտիկների իրազեկման համաշխարհային օրն է։
«Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի Ընդհանուր թերապիայի կլինիկայի ղեկավար, պրոֆեսոր Զինաիդա Ջնդոյանը ներկայացնում է՝ ինչ պետք է իմանալ հակաբիոտիկների ճիշտ օգտագործման մասին։
Հակաբիոտիկները դեղամիջոցներ են, որոնք պայքարում են բակտերիալ վարակների դեմ։ Դրանք արդյունավետ չեն վիրուսային վարակների դեպքում։
Հակաբիոտիկների անհարկի օգտագործումը կարող է հանգեցնել անցանկալի կողմնակի ազդեցությունների և նպաստել համաշխարհային առողջապահական լուրջ խնդրի՝ հակաբիոտիկակայունության (անտիբիոտիկոռեզիստենտության) զարգացմանը։ Արդյունքում՝ նախկինում արդյունավետ հակաբիոտիկները կարող են այլևս չազդել տվյալ բակտերիաների վրա, ինչը վարակների բուժումը դարձնում է ավելի բարդ։
Երբեք մի՛ օգտագործեք այն դեղամիջոցը, որը նշանակվել է մեկ այլ անձի համար։
Հակաբիոտիկի ամբողջ կուրսն անհրաժեշտ է ընդունել ճիշտ այնպես, ինչպես նշանակել է բժիշկը։