
558 просмотры
Ուլտրաձայնային հետազոտությունը ոչ ինվազիվ մեթոդ է։
Ուլտրաձայնային հետազոտությամբ հնարավոր է ուսումնասիրել ուսային հոդերը, արմնկային հոդերը, ճաճանչ-դաստակային հոդերը, կոնքազդրային հոդերը, ծնկան հոդերը, սրունք-թաթային հոդերը։
Ռադիոլոգիայի կենտրոնի բժիշկ-սոնոգրաֆիստ, Ճառագայթային ախտորոշման ամբիոնի դասախոս Վահագն Սիսակյանի խոսքով՝ հոդերի ուլտրաձայնային հետազոտությունը թույլ է տալիս ուսումնասիրել հոդերի, կապանների, ջլերի և մկանների վիճակը, ինչը հնարավոր չէ ռենտգեն հետազոտության ժամանակ։
Հոդերի ուլտրաձայնային հետազոտությունը հնարավորություն է տալիս հոդը հետազոտել դինամիկայում, ինչպես նաև շարժման ժամանակ։
Հետազոտության այս տեսակի օգնությամբ հնարավոր է կատարել ներհոդային համ միջջլային միջամտություններ։
Դաստակային հոդերի ուլտրաձայնային հետազոտությունը թույլ է տալիս գնահատել փափուկ հյուսվածքներում բորբոքային պրոցեսները, ջլերի, կապանների և մկանների վնասվածքները։
Մասնագետի խոսքով ՝ դաստակային հոդերի հիվանդությունների ժամանակ առավել հաճախ հանդիպող խնդիրներն են՝
ջլերի բորբոքումը, հոդերում բորբոքային պրոցեսը, հոդերի դեգեներատիվ փոփոխությունները, բարորակ կամ չարորակ նորագոյացությունները (հիգրոմաներ, նևրոմաներ և լիպոմաներ), կարպալ թունելի համախտանիշը, հոդերի զարգացման բնածին անոմալիաները։