
125 просмотры
Ես հասկանում եմ, որ նա պետք է իմանա, որ ոչ բոլոր մարդիկ են արդար, ոչ բոլորն են անկեղծ: Բայց սովորեցրեք նրան, որ եթե կա սրիկա, կա նաև հերոս, եթե կա եսասեր քաղաքական գործիչ, կա նաև նվիրյալ առաջնորդ: Սովորեցրեք նրան այն, որ եթե կա թշնամի, ապա կգտնվի և ընկեր: Սա սովորեցնելու համար երկար ժամանակ կպահանջվի, ես գիտեմ, բայց եթե կարող եք, նրան սովորեցրեք, որ վաստակած մեկ դոլարն ավելի արժեքավոր է, քան գտած հինգ դոլարը: Սովորեցրեք նրան խաղալ, ինչպես նաև՝ վայելել հաղթանակները: Եթե կարող եք՝ նրան հեռու պահեք նախանձից, սովորեցրեք մեղմ ծիծաղելու գաղտնիքը: Թույլ տվեք, որպեսզի նա շուտ հասկանա, որ զոռբաններին հաճոյանալը ամենահեշտ բանն է: Եթե կարող եք՝ սովորեցրեք նրան հետաքրքրվել գրքերով…Եվ տվեք նրան նաև ազատ ժամանակ, որպեսզի նա կարողանա խորհել հավերժական գաղտնիքների՝ երկնքում ճախրող թռչունների, արևի շողերում երևացող մեղուների և բլուրի կանաչ ստորոտի ծաղիկների մասին: Երբ նա դպրոցում լինի, նրան նաև սովորեցրեք, որ շատ ավելի պատվաբեր է համբերատար տանել անհաջողությունը, քան խաբել…Սովորեցրեք նրան վստահել սեփական գաղափարներին, եթե անգամ կողքիններն ասեն, որ սխալվում է… Սովորեցրեք նրան մեղմ լինել մեղմ մարդկանց հետ և լինել դաժան՝ դաժանների հետ: Փորձեք իմ տղային ուժ փոխանցել, որպեսզի նա չտրվի և չհետևի հաղթողի կողմն անցած ամբոխին… Սովորեցրեք նրան, որպեսզի լսի բոլոր մարդկանց, միայն թե սովորեցրեք նաև, որ իր լսածը ճշմարտության տեսանկյունից դիտարկի և վերցնի միայն լավը: Եթե կարող եք՝ սովորեցրեք ծիծաղել, երբ տխուր լինի: Սովորեցրեք նրան, որ արտասվելը ամոթ չէ: Նրան ցինիկներին ծաղրել սովորեցրեք, ինչպես նաև՝ խույս տալ մարդահաճությունից: Սովորեցրեք նրան իր ուղեղն ու մկանների ուժը վաճառել ամենաբարձր գնով, բայց երբեք վաճառքի չհանել ոչ սիրտը, ոչ էլ՝ հոգին: Սովորեցրեք նրան չլսել ոռնացող ամբոխին, բայց նաև սովորեցրեք կանգնել ու պայքարել, եթե կարծում է, որ ինքը ճիշտ է: Նրա հանդեպ մեղմ վարվեք, բայց առանց ավելորդ քնքշության, որովհետև միայն կրակի միջով անցնելու փորձությունից հետո են բացահայտվում պողպատի լավագույն հատկանիշները: Ô¹Õ¸Ö'ÕµÕ¬ Õ¿Õ¾Õ¥Ö", Õ¸Ö€ÕºÕ¥Õ½Õ¦Õ« Õ¶Õ¡ Ö"Õ¡Õ» Õ¬Õ«Õ¶Õ«, Õ¸Ö€ÕºÕ¥Õ½Õ¦Õ« Õ¤Õ¡Õ¼Õ¶Õ¡ Õ¡Õ¶Õ°Õ¡Õ¶Õ¤Õ¸Ö'Ö€ÕªÕ¸Õ² (Õ¾Õ¡Õ¿ Õ¢Õ¡Õ¶Õ¥Ö€Õ« Õ°Õ¡Õ¶Õ¤Õ¥Õº): Ô¹Õ¸Ö'ÕµÕ¬ Õ¿Õ¾Õ¥Ö", Õ¸Ö€ Õ¶Õ¡ Õ°Õ¡Õ´Õ¢Õ¥Ö€Õ¡Õ¿Õ¡Ö€ Õ¬Õ«Õ¶Õ«, Õ¸Ö€ÕºÕ¥Õ½Õ¦Õ« Õ¤Õ¡Õ¼Õ¶Õ¡ ÕÕ«Õ¦Õ¡Õ: Սովորեցրեք, որ նա միշտ ինքն իրեն հավատա, որովհետև այդ դեպքում նա միշտ հավատ կունենա մարդկության հանդեպ: Այս ամենը հեշտ չէ, բայց տեսեք՝ ինչ կարող եք անել… Նա այնպիսի սիրուն տղուկ է, իմ որդին… Նյութի աղբյուրը՝http://grqamol.am