
6 просмотры
Ալերգիկ ռինիտը քթի լորձաթաղանթի բորբոքմամբ ընթացող հիվանդություն է։ Արտահայտվում է փռշտոցի, քթահոսության, քթի փակվածության նոպաներով։ Առաջացման պատճառները միջավայրում գտնվող շնչառական ալերգեններն են՝ ծառերի, խոտաբույսերի, մոլախոտերի ծաղկափոշին, տան փոշու, տնային կենդանիների ալերգենները, բորբոսասնկերը և այլն։ Ալերգիկ ռինիտ ունեցող մարդկանց շրջանում ավելի բարձր է բրոնխիալ ասթմայի առաջացման ռիսկը, քանի որ ալերգիկ ռինիտը ասթմայի առաջացման ռիսկի գործոն է։ Բրոնխիալ ասթման բազմագործոնային հիվանդություն է, որը ընթանում է շնչուղիների քրոնիկական բորբոքմամբ։ Պետք է հատկապես ուշադիր լինեն այնպիսի ախտանշանների, ինչպիսիք են խզզոցները շնչառության ժամանակ, կրծքավանդակում սեղմոցի զգացողությունը, հազը, շնչահեղձությունը, հևոցը , որոնք կարող են առաջանալ հանկարծակի, լինել տարբեր ինտենսիվության: Ô±ÕµÕ½ÕºÕ«Õ½Õ« Õ£Õ¡Õ¶Õ£Õ¡Õ¿Õ¶Õ¥Ö€Õ« Õ¤Õ¥ÕºÖ"Õ¸Ö'Õ´ ÕºÕ¥Õ¿Ö" Õ§ Õ¤Õ«Õ´Õ¥Õ¬ Õ¢ÕªÕ·Õ¯Õ«` Õ°Õ«Õ¾Õ¡Õ¶Õ¤Õ¸Ö'Õ©ÕµÕ¡Õ¶ Õ°Õ¶Õ¡Ö€Õ¡Õ¾Õ¸Ö€Õ«Õ¶Õ½ Õ¾Õ¡Õ² Õ¡ÕÕ¿Õ¸Ö€Õ¸Õ·Õ´Õ¡Õ¶ Õ°Õ¡Õ´Õ¡Ö€Ö‰ Տարածված կարծիք կա, որ շնչառական ուղիների, թոքերի հետ կապված բազմաթիվ հիվանդություններ կարելի է բուժել շնչելով եղևնիների, սոճիների ծաղկափոշին: Առանց բժշկի հետ խորհրդակցելու խորհուրդ չի տրվում, քանի որ գերզգայուն մարդկանց մոտ կարող են առաջանալ ալերգիկ ռինիտի խիստ սրացումներ, իսկ բրոնխիալ ասթմայի առկայության դեպքում` հիվանդության արտահայտված սրացում։ Ալերգիկ ռինիտն արդյունավետ կառավարվում է դեղերի միջոցով։ Բրոնխիալ ասթմայի դեպքում ևս ժամանակակից մոտեցումների, ուղեցույցային բժշկության շնորհիվ` հնարավոր է հասնել լիակատար վերահսկողության։ ժամանակին սկսած բուժման արդյունքում հիվանդությունը գրեթե չի ազդում պացիենտի կյանքի որակի և տևողության վրա։ Հիվանդությունների մասին ճիշտ տեղեկատվության և համապատասխան բուժման նպատակով անհրաժեշտ է հսկվել ալերգոլոգի կողմից։