
85 просмотры
Սրտային անբավարարության դեպքում սրտամկանը չի կարողանում արդյունավետ կերպով իրականացնել արյան շրջանառությունը: Սա բավական լուրջ խանգարում է, որը բացասաբար է անդրադառնում ամբողջ օրգանիզմի վրա և բարձրացնում է սրտամկանի ինֆարկտի ու գլխուղեղի կաթվածի զարգացման հավանականությունը: Սա է պատճառը, որ այս հիվանդությունը հարկավոր է հայտնաբերել հնարավորինս շուտ ու միջոցներ ձեռնարկել բարդություններից խուսափելու համար: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում 6 ախտանշան, որոնք կարող են հուշել սրտային անբավարարության մասին: Հևոց Սրտային անբավարարության դեպքում արյան շրջանառության խանգարումն առաջին հերթին անդրադառնում է թոքերի վրա: Այս դեպքում հևոց է նկատվում անգամ ամենապարզ գործողությունների դեպքում: Սա է պատճառը, որ այս ախտանշանի առկայության դեպքում հարկավոր է անպայման դիմել մասնագետին: Ոտքերի այտուցներ Սրտային անբավարարության ֆոնին նվազում է երիկամների ակտիվությունը, ինչի հետևանքով աղերն ու հեղուկը կուտակվում են օրգանիզմում: Առավել հաճախ այտուցներ են առաջանում ոտնաթաթերի ու կոճերի հատվածում: Õ"Õ¡Ö€Õ½Õ¸Õ²Õ¡Õ¯Õ¡Õ¶ ÕÕ¶Õ¤Õ«Ö€Õ¶Õ¥Ö€ Ախորժակի վատացումը, սրտխառնոցը, մարսելախանգարումն ու նմանատիվ այլ խնդիրները նույնպես կարող են պայմանավորված լինել սրտային անբավարարությամբ, ուստի նման խնդիրների դեպքում հարկավոր է անպայման խորհրդակցել սրտաբանի հետ: Մասնագետների խոսքով՝ նման ախտանշաններն ի հայտ են գալիս այն ժամանակ, երբ մարսողական համակարգի օրգանները չեն ստանում բավարար քանակությամբ արյուն: Õ€Õ¸Õ£Õ¶Õ¡Õ®Õ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶ Գերհոգնածության զգազողությունն անգամ չնչին ֆիզիկական ակտիվությունից հետո բավական լուրջ ախտանշան է, որը կարող է վկայել տարբեր հիվանդությունների մասին: Սրտային անբավարարության դեպքում այն պայմանավորված է նրանով, որ մկանները չեն ստանում բավարար քանակությամբ արյուն: Õ€Õ¡Õ¦ Հազը նույնպես կարող է կապված լինել սրտային անբավարարության հետ: Եթե այն ավելի ուժգին է դառնում պառկած ժամանակ կամ գիշերվա ընթացքում, ապա հարկավոր է անհապաղ դիմել բժշկին: Սրտային անբավարարության ժամանակ թոքերում կարող է հեղուկ կուտակվել, ինչն էլ դառնում է նման հազի պատճառ: Սա շատ վտանագավոր ախտանշան է, որը չի կարելի անտեսել: Սրտի զարկերի արագացում Մշտապես արագ սրտի զարկերը հուշում են սրտամկանի գերծանրաբեռնվածության մասին, ուստի այս ախտանշանի դեպքում հարկավոր է շատ զգոն լինել ու անհապաղ բուժզննում անցնել: Նյութի աղբյուրը՝ tert.am