
33 просмотры
Շատ ծնողներ զարմանում են, որ երեխան կյանքի առաջին օրերին ամեն ինչ կարող է անել: Ճիշտ է, այսպես կոչված, պարզունակ ռեֆլեքսների մի մասը գիտնականները համարում են մարդկության զարգացման անցած փուլերի հետսերում, բայց դրանցից մի քանիսն ունեն կենսական նշանակություն: Օրինակ ծծելու և բռնելու ռեֆլեքսները ծառայում են սնվելու և փոքրիկի օրգանիզմը պաշտպանելու նպատակին: Ռեֆլեքսը մկանի կամ մկանների խմբի ակամա հակազդումն է արտաքին գրգռիչներին: Ô±Õ¯Õ¡Õ´Õ¡ Õ¢Õ¶Õ¡Õ®Õ«Õ¶ Õ¼Õ¥Ö†Õ¬Õ¥Ö"Õ½Õ¶Õ¥Ö€Õ¨ Ö‡ Õ¶Õ¸Ö€Õ¡Õ®Õ¶Õ« Õ¾Õ¡Ö€Ö"Õ¡Õ£Õ«Õ®Õ¨ Երեխան պառկում է փորի վրա, գլուխը կողքի է թեքում, որպեսզի կարողանա շնչել: Դա կենսականորեն անհրաժեշտ շարժում է և պահպանվում է ողջ կյանքի ընթացքում: Երբ մատը ծայրով դիպչում է փոքրիկի թշիկին, նա բնազդաբար թեքում է գլուխը և բացում բերանը (փնտրելու ռեֆլեքս): Այդպիսով նա ուտելու աղբյուր է փնտրում: Առաջին կերակրման ժամանակ մայրը նկատում է, թե որքան է զարգացած երեխայի ծծելու ռեֆլեքսը: Երեխան սկսում է ուժգին ծծել, երբ պտուկը կամ նույնիսկ մոր մատը բերանում է: Նորածինները կարողանում են կուլ տալ (կլման ռեֆլեքս) և դրա շնորհիվ անմիջապես ծծում են առաջին կաթը՝ խեժը: Երբ փոքրիկին բարձրացնում են այնպես, որ ներբանները ներքևում լինեն, նա ինքնաբերաբար սկսում է «քայլել» (փախչելու ռեֆլեքս): Այդ ռեֆլեքսն անցնում է 3-6 շաբաթ հետո: Բռնելու ռեֆլեքսը կենսաբանական զարմանալի, բացառիկ երևույթ է: Երբ փոքրիկի ձեռքի ներսի մասին դիպչեն մատով կամ որևէ այլ առարկայով, նա բռուցքը կփակի այնպես ուժեղ, որ նույնիսկ կարելի է նրան մի փոքր բարձրացնել: Բռնելու ռեֆլեքսը օրգանիզմի պաշտպանական ռեակցիան է: Փոքրիկի ներբանները նույնպես ունեն բռնելու ռեֆլեքս: Երբ սեղմում են նրա ներբանը, նա ոտքի մատները բացում է և այդ վիճակում պահում այնքան ժամանակ քանի դեռ կա այդ ազդեցությունը: Երբ նա քայլել սովորի, այդ ռեֆլեքսը կանցնի: Ô²Õ¸Õ¬Õ¸Ö€ Õ¶Õ¸Ö€Õ¡Õ®Õ«Õ¶Õ¶Õ¥Ö€Õ¶ Õ¸Ö'Õ¶Õ¥Õ¶ Õ½Õ¸Õ²Õ¡Õ¬Õ¸Ö' Õ¼Õ¥Ö†Õ¬Õ¥Ö"Õ½: Õ"Õ¸Ö€Õ«Õ¯Õ« Õ¾Ö€Õ¡ ÕºÕ¡Õ¼Õ¯Õ¡Õ® Õ¥Ö€Õ¥ÕÕ¡Õ¶ Õ·Õ¡Ö€ÕªÕ¸Ö'Õ´ Õ§ Õ¸Õ¿Ö"Õ¥Ö€Õ¨, Õ¥Ö€Õ¢Õ¥Õ´Õ¶ Õ§Õ¬ Õ¡Õ¼Õ¡Õ» Õ·Õ¡Ö€ÕªÕ¾Õ¸Ö'Õ´: Նյութի աղբյուրը՝ pog.am