
39 просмотры
2021 թվականի մարտի 17-ի դրությամբ` աշխարհում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ավելի քան 120 միլիոն դեպք` ավելի քան 2 միլիոն մահվան ելքով: Պատվաստումը շարունակում է մնալ կարևոր գործիք` հիվանդության հետագա նոր դեպքերի ու մահերի կանխարգելման, ինչպես նաև համավարակի վերահսկման գործընթացում: Առայսօր Եվրոպայում կիրառվել է ավելի քան 20 միլիոն դեղաչափ «AstraZeneca» պատվաստանյութ, իսկ Հնդկաստանում՝ ավելի քան 27 միլիոն դեղաչափ «Covishield» պատվաստանյութ («AstraZeneca» պատվաստանյութը Հնդկաստանի «Serum» ինստիտուտի կողմից է արտադրված): Պատվաստանյութերի անվտանգության գլոբալ խորհրդատվական հանձնաժողովը (GACVS) 2021 թվականի մարտի 16-ի և մարտի 19-ի առցանց հանդիպումների ընթացքում քննարկել է «AstraZeneca» պատվաստանյութով պատվաստելուց հետո թրոմբոէմբոլիաների և թրոմբոցիտոպենիայի առաջացման վերաբերյալ առկա տեղեկատվությունն ու տվյալները: Հանձնաժողովը վերանայել է կլինիկական փորձարկումների տվյալները և Եվրոպայի, Միացյալ Թագավորության, Հնդկաստանի, Առողջապահության համաշխարհային կազմակերպության «Vigibas»e-ի գլոբալ տվյալների վրա հիմնված զեկույցները: Հիմնվելով առկա տեղեկատվության մանրակրկիտ գիտական ուսումնասիրության վրա` հանձնաժողովը ներկայացրել է հետևյալ եզրակացությունները և առաջարկությունները. «AstraZeneca» պատվաստանյութի օգուտները շարունակում են գերազանցել ռիսկերը: Առկա տվյալները չեն ենթադրում, որ պատվաստանյութը կապված է արյան թրոմբոէմբոլիաների, խորը երակների թրոմբոզի կամ թոքային էմբոլիայի առաջացման ընդհանուր ռիսկի ավելացման հետ: COVID-19-ի դեմ պատվաստումից հետո գրանցված թրոմբոէմբոլիաների դեպքերի թիվը համահունչ է բնակչության ընդհանուր պոպուլյացիայում սպասվող դեպքերի թվին: Դրանք կարող են զարգանալ նաև COVID-19-ի հիվանդության արդյունքում: Չնայած Եվրոպայում «AstraZeneca» պատվաստանյութով պատվաստումից հետո հաղորդվել են թրոմբոցիտոպենիայի հետ զուգորդված շատ հազվագյուտ և եզակի հանդիպող գլխուղեղի երակային սինուսների թրոմբոէմբոլիայի դեպքեր, սակայն հաստատված չէ, որ դրանք առաջացել են պատվաստման արդյունքում: Եվրոպական դեղերի գործակալության Դեղագործական հսկողության և ռիսկերի գնահատման հանձնաժողովն ուսումնասիրել է Եվրոպայում «AstraZeneca» պատվաստանյութով ավելի քան 20 միլիոն պատվաստումից հետո հաղորդված գլխուղեղի երակային սինուսների թրոմբոէմբոլիայի 18 դեպք: Այս դեպքերի և պատվաստումների միջև պատճառահետևանքային կապ չի հաստատվել: Անհրաժեշտ է ապահովել համապատասխան դասընթացներ բուժաշխատողների և պատվաստվողների համար՝ COVID-19-ի դեմ պատվաստանյութերի պատվաստումներից հետո դիտվող հետպատվաստումային լուրջ անբարեհաջող դեպքերի վերաբերյալ, ինչպես նաև պատվաստված անձինք կարողանան ժամանակին ստանալ անհրաժեշտ ու անհետաձգելի բժշկական օգնություն և համապատասխան բուժում: ÕŠÕ¡Õ¿Õ¾Õ¡Õ½Õ¿Õ¡Õ¶ÕµÕ¸Ö'Õ©Õ¥Ö€Õ« Õ¡Õ¶Õ¾Õ¿Õ¡Õ¶Õ£Õ¸Ö'Õ©ÕµÕ¡Õ¶ Õ£Õ¬Õ¸Õ¢Õ¡Õ¬ ÕÕ¸Ö€Õ°Ö€Õ¤Õ¡Õ¿Õ¾Õ¡Õ¯Õ¡Õ¶ Õ°Õ¡Õ¶Õ±Õ¶Õ¡ÕªÕ¸Õ²Õ¸Õ¾Õ¨ (GACVS) Õ¥Ö€Õ¯Ö€Õ¶Õ¥Ö€Õ«Õ¶ Õ¡Õ¼Õ¡Õ»Õ¡Ö€Õ¯Õ¸Ö'Õ´ Õ§ Õ·Õ¡Ö€Õ¸Ö'Õ¶Õ¡Õ¯Õ¥Õ¬ Õ¤Õ«Õ¿Õ¡Ö€Õ¯Õ¥Õ¬ COVID-19-Õ« Õ¤Õ¥Õ´ ÕºÕ¡Õ¿Õ¾Õ¡Õ½Õ¿Õ¡Õ¶ÕµÕ¸Ö'Õ©Õ¥Ö€Õ« Õ¡Õ¶Õ¾Õ¿Õ¡Õ¶Õ£Õ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶Õ¨ Ö‡ Õ°Õ¥Õ¿ÕºÕ¡Õ¿Õ¾Õ¡Õ½Õ¿Õ¸Ö'Õ´Õ¡ÕµÕ«Õ¶ Õ¡Õ¶Õ¢Õ¡Ö€Õ¥Õ°Õ¡Õ»Õ¸Õ² Õ¤Õ¥ÕºÖ"Õ¥Ö€Õ« Õ´Õ·Õ¿Õ¡Õ¤Õ«Õ¿Õ¡Ö€Õ¯Õ¸Ö'Õ´Õ¨: ÕŠÕ¡Õ¿Õ¾Õ¡Õ½Õ¿Õ¡Õ¶ÕµÕ¸Ö'Õ©Õ¥Ö€Õ« Õ¡Õ¶Õ¾Õ¿Õ¡Õ¶Õ£Õ¸Ö'Õ©ÕµÕ¡Õ¶ Õ£Õ¬Õ¸Õ¢Õ¡Õ¬ ÕÕ¸Ö€Õ°Ö€Õ¤Õ¡Õ¿Õ¾Õ¡Õ¯Õ¡Õ¶ (GACVS) Õ°Õ¡Õ¶Õ±Õ¶Õ¡ÕªÕ¸Õ²Õ¸Õ¾Õ¨ Õ°Õ¡Õ´Õ¡Õ±Õ¡ÕµÕ¶ Õ§ Õ¶Õ¡Ö‡ ÔµÕ¾Ö€Õ¸ÕºÕ¡Õ¯Õ¡Õ¶ Õ¤Õ¥Õ²Õ¥Ö€Õ« Õ£Õ¸Ö€Õ®Õ¡Õ¯Õ¡Õ¬Õ¸Ö'Õ©ÕµÕ¡Õ¶ Õ°Õ¥Õ¿` Õ¡ÕµÕ½ Õ¤Õ¥ÕºÖ"Õ¥Ö€Õ« Õ°Õ¥Õ¿Õ¡Õ£Õ¡ Õ¸Ö'Õ½Õ¸Ö'Õ´Õ¶Õ¡Õ½Õ«Ö€Õ¸Ö'Õ©ÕµÕ¡Õ¶ Ö‡ Õ¤Õ«Õ¿Õ¡Ö€Õ¯Õ´Õ¡Õ¶ Õ¡Õ¼Õ¸Ö'Õ´Õ¸Õ¾: ÕŠÕ¡Õ¿Õ¾Õ¡Õ½Õ¿Õ¡Õ¶ÕµÕ¸Ö'Õ©Õ¥Ö€Õ« Õ¡Õ¶Õ¾Õ¿Õ¡Õ¶Õ£Õ¸Ö'Õ©ÕµÕ¡Õ¶ Õ£Õ¬Õ¸Õ¢Õ¡Õ¬ ÕÕ¸Ö€Õ°Ö€Õ¤Õ¡Õ¿Õ¾Õ¡Õ¯Õ¡Õ¶ Õ°Õ¡Õ¶Õ±Õ¶Õ¡ÕªÕ¸Õ²Õ¸Õ¾Õ¨ (GACVS) Õ¯Õ·Õ¡Ö€Õ¸Ö'Õ¶Õ¡Õ¯Õ« Õ¸Ö'Õ½Õ¸Ö'Õ´Õ¶Õ¡Õ½Õ«Ö€Õ¥Õ¬ COVID-19-Õ« Õ¤Õ¥Õ´ Õ¢Õ¸Õ¬Õ¸Ö€ ÕºÕ¡Õ¿Õ¾Õ¡Õ½Õ¿Õ¡Õ¶ÕµÕ¸Ö'Õ©Õ¥Ö€Õ« Õ¡Õ¶Õ¾Õ¿Õ¡Õ¶Õ£Õ¸Ö'Õ©ÕµÕ¡Õ¶ Õ¿Õ¾ÕµÕ¡Õ¬Õ¶Õ¥Ö€Õ¨ Ö‡ Õ¡Õ¶Õ°Ö€Õ¡ÕªÕ¥Õ·Õ¿Õ¸Ö'Õ©ÕµÕ¡Õ¶ Õ¤Õ¥ÕºÖ"Õ¸Ö'Õ´, Õ¯Õ¾Õ¥Ö€Õ¡Õ¶Õ¡ÕµÕ« Õ¡Õ¼Õ¡Õ»Õ¡Ö€Õ¯Õ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶Õ¶Õ¥Ö€Õ¨: