
489 просмотры
Աղիների ոլորման ժամանակ աղիքի գալարը ոլորվում է իր շուրջ, իր մեջ ընդգրկելով միջընդերքը, ինչի արդյունքում աղիքային անանցանելիություն ։ Ախտանիշներից են որովայնային ցավը, փքվածությունը, փսխումը, փորկապությունը, արյունային կղանքը։ Սկիզբը կարող է լինել արագ կամ աստիճանաբար։ Միջընդրքը կարող է այնպես սեղմվել, որ արյան հոսքը դեպի աղու այդ հատվածը կանգ առնի և արդյունքում առաջանա միջընդերային իշեմիա։ Այդ իրավիճակում կարող է լինել տենդ և պերիտոնիտ ։ Ռիսկի ֆակտորներից են բնածին դեֆեկտը, որը հայտնի է որպես աղիքային մալռոտացիա, մեծացած աղիքը, Հիրշպրունգի հիվանդությունը , հղիությունը և ներորովայնային կպումները: Երկարատև փորկապությունը և սննդային թելերի մեծ քանակով սննդակարգը նույնպես կարող են մեծացնել ռիսկը: Մեծահասակների մոտ ամենաշատ ախտահարվող հատվածն է սիգմայաձև աղիքը , որից հետո երկրորդ ամենատարածվածը կույր աղիքն է: Երեխաների մոտ բարակ աղիքը ավելի հաճախ է ներգրավվում: Ստամոքսը նույնպես կարող է ախտահարվել: Ախտորոշումը կատարվում է բժշկական պատկերավորման մեթոդներով, որոնցից է ռենտգեն ախտորոշումը , համակարգչային շերտագրությունը : Սկզբնական բուժումը սիգմայաձև աղու ոլորման դեպքում ներառում է սիգմոիդոսկոպիան , կամ բարիումային հոգնան : Կրկնվելու բարձր հավանականության պատճառով խորհուրդ է տրվում մոտակա երկու օրերի ընթացքում կատարել աղու մասնահատում: Եթե ոլորումը շատ ծանր է, կամ արյան մատակարարումը կտրված է, ապա պետք է կատարել անհապաղ վիրահատություն: Կույր աղու ոլորման դեպքում աղու մի մասը անհրաժեշտ է վիրահատական ճանապարհով հեռացնել: Եթե կույր աղիքը դեռ կենսունակ է, ապա երբեմն այն հնարավոր է լինում բերել նորմալ դիրքի և կարել տեղում: Անկախ պատճառից, ոլորումը առաջանում է երկու մեխանիզմով՝ Աղիքային անանցանելիություն, որը արտահայտվում է որովայնի փքվելով և լեղային փսխումով: Իշեմիա (արյան մատակարարման թուլացում) աղիքի ախտահարված մասում: Ախտանիշները կարող են տարբերվել, կախված ոլորման տեղակայումից: Օրինակ՝ կույր աղիքի ոլորումով հիվանդների մոտ հիմնականում լինում են բարակ աղիքի անանցանելիության ախտանիշներ (սրտխառնոց, փսխում, կղանքի և գազերի բացակայություն), որովհետև խցանման հատվածը մոտ է զստակույրաղիքային փականին և բարակ աղիքին: Սիգմայաձև աղու ոլորման դեպքում առկա է որովայնային ցավ , իսկ փորկապության նշանները լինում են ավելի ակնհայտ: Ոլորումը առաջացնում է լուրջ ցավ և աղիքի պատի հարաճուն վնասում, գազի և հեղուկի կուտակումով աղիքի խցանված մասում: Վերջիվերջո սա կարող է բերել աղիքի ախտահարված պատի մեռուկացման ( նեկրոզ ), ացիդոզի և մահի : Սա նաև հայտնի է որպես փակված գալարի խցանում, որովհետև աղիքի տվյալ գալարը մեկուսացված է լինում մնացածից: Սուր ոլորման դեպքում պետք է կատարել շտապ վիրահատություն և ուղղել ախտահարված հատվածը, կամ հեռացնել անկենսունակ հատվածները: Ոլորումը հաճախ լինում է միջին տարիքի և տարեց մարդկանց մոտ: Ոլորումը կարող է լինել հազվադեպ բարդություն աղիների հավելյալ գալարներ ունեցողների մոտ: Այդ դեպքում առկա են լինում հաստ աղու հավելյալ գալարներ: Սիգմայաձև աղու ոլորումը ամենահաճախ հանդիպող ձևն է և աղիքային անանցանելիության բոլոր դեպքերի 8%-ն է կազմում: Սիգմայաձև աղու ոլորումը հաճախ է հանդիպում տարեցների և փորկապություն ունեցողների մոտ: Հիվանդները նշում են որովայնային ցավ, փքվածություն, փորկապություն: Կույր աղիքի ոլորումը ավելի քիչ է հանդիպում, քան սիգմայաձև աղու ոլորումը և կապված է որովայնի ցավի, բարակ աղու խցանման ախտանիշների հետ: Ոլորումը նաև կարող է առաջանալ Դյուշենի մկանային դիստրոֆիայով տառապող հիվանդների մոտ, հարթ մկանների գործառույթի խանգարման պատճառով: Աղիների ոլորումը ավելի հաճախ հանդիպում է այն մարդկանց մոտ (հաճախ երեխաների), որոնք ունեն բնածին արատ։ Առանձին սեգմենտի ոլորում կարող է լինել ցանկացած տարիքի մարդկանց մոտ, որոնց մոտ կա նախատրամադրվածություն, օրինակ՝ կպումներ, ոչ նորմալ զանգվածներ աղու մեջ։ Կույր աղու, լայնական հաստ աղու և սիգմայաձև աղու ոլորումը հանդիպում է քիչ նախատրամադրվածությամբ մարդկանց մոտ, օրինակ՝ հավելյալ հյուսվածքի և քրոնիկական փորկապության պատճառով։ Õ†Õ¸Ö€Õ¡Õ®Õ«Õ¶Õ¶Õ¥Ö€Õ« Õ¡Õ²Õ«Õ¶Õ¥Ö€Õ« Õ¸Õ¬Õ¸Ö€Õ¸Ö'Õ´ Բարակ աղիների ոլորում Կույր աղու ոլորում Սիգմայաձև աղու ոլորում Լայնական հաստ աղու ոլորում Õ€Õ¡Õ½Õ¿ Õ¡Õ²Õ¸Ö' ÖƒÕ¡ÕµÕ®Õ¡Õ²Õ¡ÕµÕ«Õ¶ Õ¡Õ¶Õ¯ÕµÕ¡Õ¶ Õ¸Õ¬Õ¸Ö€Õ¸Ö'Õ´, Õ¡Õ´Õ¥Õ¶Õ¡Õ°Õ¡Õ¦Õ¾Õ¡Õ¤Õ¥ÕºÕ¨ Ստամոքսի ոլորում Զստասիգմայաձև աղիքային հանգույց ազատ հանրագիտարանից