
459 просмотры
Վերջին տարիներին աճել է աղիքային վարակների սեռական ճանապարհով փոխանցման դեպքերի թիվը, ինչը համարվում է փոխանցման նոր և առավել ուշադրության արժանի ուղի: Սեռական ակտիվության որոշ ձևեր կարող են նպաստել աղիքային վարակների փոխանցման նոր ուղու ձևավորմանը: Այս ուղով առավել հաճախ փոխանցվող վարակներից են` շիգելոզը, սալմոնելոզը, կամպիլոբակտերը, E. coli-ն, ներառյալ O157:H7 շտամը, վիրուսային հեպատիտ Ա-ն, Giardia lamblia (լյամբլիոզ), Entamoeba histolytica (ամեաբիազ), Norovirus, Rotavirus : Տվյալներ են հաղորդվում նաև զոոնոզ վարակների, մասնավորապես` բրուցելոզի սեռական փոխանցման վերաբերյալ: Այս հիվանդությունների բռնկումներ գրանցվել են հատկապես տղամարդկանց հետ սեռական հարաբերություն ունեցող տղամարդկանց (ՏՀՍՀՏ) խմբերում։ Ախտանիշները կարող են ներառել՝ լուծ, երբեմն` արյունային, փորկապություն, ջերմություն, սրտխառնոց, որովայնի շրջանի ցավ։ Վարակները կարող են տարածվել անախտանիշ, «համր» վարակակիրների միջոցով։ Հակամանրէային կայունության հիմնախնդիր՝ որոշ բակտերիաներ (օրինակ՝ Շիգելա) ձեռք են բերում հակաբիոտիկների նկատմամբ կայունություն։ Սեռական ճանապարհով փոխանցումն ազդում է կանխարգելման ստանդարտ մոտեցումների վրա, փոխելով ընդունված գործելակարգերը, ստեղծելով նորերի մշակման անհրաժեշտություն։ Սեռական ճանապարհով աղիքային վարակներից պաշտպանվելու համար կարևորվում են հետևյալ միջոցառումները՝ Ô±Õ¶Õ±Õ¶Õ¡Õ¯Õ¡Õ¶ Õ°Õ«Õ£Õ«Õ¥Õ¶Õ¡ Ձեռքերի լվացում սեռական ակտից առաջ և հետո։ Ճիշտ հիգիենա՝ զուգարանի օգտագործումից հետո։ ÕŠÕ¡Õ·Õ¿ÕºÕ¡Õ¶Õ¡Õ¯Õ¡Õ¶ Õ´Õ¥Õ©Õ¸Õ¤Õ¶Õ¥Ö€ ÕŠÕ¡Õ·Õ¿ÕºÕ¡Õ¶Õ¾Õ¡Õ® Õ½Õ¥Õ¼Õ¡Õ¯Õ¡Õ¶ Õ°Õ¡Ö€Õ¡Õ¢Õ¥Ö€Õ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶Ö‰ Խուսափել սեռական հարաբերությունից լուծի դեպքում և դրանից հետո առնվազն 10-14 օրվա ընթացքում: Սկրինինգ և բուժում Բազմաթիվ զուգընկերներ ունեցող անձանց խորհուրդ է տրվում պարբերաբար ստուգվել ոչ միայն սեռավարակների, այլև աղիքային ախտածինների նկատմամբ։ ÕŽÕ¡Ö€Õ¡Õ¯Õ¾Õ¡Õ®Õ¶Õ¥Ö€Õ« Õ·Õ¸Ö'Õ¿Õ¡ÖƒÕ¸Ö'ÕµÕ© Õ°Õ¡ÕµÕ¿Õ¶Õ¡Õ¢Õ¥Ö€Õ¸Ö'Õ´ Ö‡ Õ¢Õ¸Ö'ÕªÕ¸Ö'Õ´Ö‰ 4. Ô¿Ö€Õ©Õ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶ Ö‡ Õ«Ö€Õ¡Õ¦Õ¥Õ¯Õ¸Ö'Õ´ Սեռական առողջության կրթության մեջ ներառել աղիքային վարակների սեռական փոխանցման մասին տեղեկություններ։ Այսօր Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնների (CDC) և Առողջապահության համաշխարհային կազմակերպության (WHO) առաջարկները ընդգծում են աղիքային վարակների սեռական ճանապարհով փոխանցումը սեռավարակների համատեքստում և առաջարկում կանխարգելման վերը նշված միջոցները: