
67 просмотры
Բժշկական գիտությունները Հայաստանում գրեթե 3 հազար տարվա պատմություն ունեն։ Ժամանակի ընթացքում ստեղծվել է դեղանյութերի հարուստ գանձարան։ Հայկական լեռնաշխարհի դեղաբույսերն արտահանվել են Արևելքի ու Արևմուտքի մի շարք երկրներ և տեղ գտել հնագույն դեղագիտարաններում։ Հայաստանն անցյալում եղել է մի շարք արժեքավոր խեժատու բույսերի, ինչպես նաև վայրի դեղաբույսերի հայրենիքը։ Օգտագործվել են հանք, դեղանյութեր՝ հայկավը, հայքարը, բորակը, ինչպես նաև սնդիկի , երկաթի , ցինկի , կապարի առանձին միացություններ, որդան կարմիրը , որոնք Հայաստանից արտահանվել են հարևան երկրներ, կենդանական ծագման դեղանյութեր՝ պատրաստված կենդանիների սեռական գեղձերից , ուղեղից , լյարդից , փայծաղից : Ô²ÕªÕ·Õ¯Õ¸Ö'Õ©ÕµÕ¡Õ¶ Õ½Õ¯Õ¦Õ¢Õ¶Õ¡Õ¾Õ¸Ö€Õ¸Ö'Õ´Õ¨ Õ€Õ¡ÕµÕ¡Õ½Õ¿Õ¡Õ¶Õ¸Ö'Õ´ Գործնական բժշկության մակարդակի մասին վկայում են ուրարտական և ավելի վաղ շրջանի հնագիտական պեղումների արդյունքները (բժշկական գործիքներ և այլն)։ Հայաստանում մասնավոր հիվանդանոցներ եղել են դեռևս 3-րդ դարում: Միջնադարյան հայ մատենագրության մեջ 4 տարրերի ( հող , ջուր , կրակ , օդ ) և դրանց համապատասխանող 4 հիմնական հեղուկների ( արյուն , լորձ, դեղին ու սև մաղձ) անտիկ տեսությունն առաջին անգամ հիշատակել է Եզնիկ Կողբացին իր «Եղծ աղանդոց» (5-րդ դար) երկում։ Հիվանդությունների առաջացումը նա կապել է հիմնական հեղուկների հավասարակշռության խախտման հետ։ Հիպոկրատի նման՝ Եզնիկ Կողբացին հոգեկան հիվանդությունները համարել է գլխուղեղի հյուծման հետևանք։ Դավիթ Անհաղթի (5-րդ դարի վերջ - 6-րդ դարի սկիզբ) մի քանի երկերում շոշափվել են մարդակազմության, կենսաբանության, դեղագիտության, հիգիենայի և բժշկական բարոյագիտության հարցեր։ Ըստ նրա «Վերլուծութիւն «Ներածութեանն Պորփիւրի»» աշխատության՝ Հայաստանում դեռևս 5 -6-րդ դարերում կատարվել են դիահերձումներ: Անանիա Շիրակացին 667 թվականին կազմած իր «Քննիկոնում» տեղ է տվել նաև բժշկագիտությանը։ Նա զբաղվել է մասնավորապես բուսաբուժության հարցերով, նկարագրել է համասփյուռ-լատ.Melandrium կոչվող բույսի բուժիչ հատկությունները, որի պաշտամունքը եղել է Հայաստանի որոշ շրջաններում։ 10-11-րդ դարերում՝ Բագրատունյաց թագավորության ժամանակ, Անիում, Հաղպատում և Սանահինում հիմնվել են բարձրագույն դպրոցներ՝ միջնադարյան համալսարաններ, որտեղ ուսումնասիրել են նաև բժշկություն։ Ամիրդովլաթ Ամասիացին և հայ բժշկությունը 15-րդ դարի բժիշկ Ամիրդովլաթ Ամասիացին եղել է նախորդ շրջանի այն գործի շարունակողն ու զարգացնողը, որով, նրա արտահայտությամբ, «զբաղվել են մեր առաջին բժիշկները՝ Մեծ Մխիթարը, բժիշկ Ահարոնը, նրա որդին՝ բժիշկ Ստեփանոսը..., որոնք շատ գրքեր են գրել դեղորայքներ ի ներգործության ու օգտակարության մասին»: Ամիրդովլաթ Ամասիացին «Ուսումն բժշկութեան» (1459) աշխատության մեջ քննության է առել սաղմնաբանության , մարդակազմության, ախտաբանության և հիգիենայի հարցեր։ Նա «Օգուտ բժշկութեան» (1469, հրատարակվել է 1940 թվականին) աշխատությունը գրել է իր ժամանակի լավագույն բժշկական երկերի մակարդակով, այն ընդհանրացնում է միջնադարյան հայ բժիշկների աշխատանքները՝ բժշկության տեսական և գործնական հարցերի վերաբերյալ։ Երկի մահճաբուժության բաժնում համակարգված տրված են ներքին օրգանների 200-ից ավելի, մաշկային հիվանդությունների, ինչպես նաև ջերմերի ու չարորակ ուռուցքների , թունավորումների նկարագրությունները, դեղաբուժման և սննդաբուժման եղանակները։ Ամիրդովլաթ Ամասիացու աշխատությունները Դեղագիտական ամենանշանավոր աշխատություններն են «Ախրապատինը» (1481) և «Անգիտաց անպէտը» (1482, հրատարակումը՝ 1926)։ Վերջինս միջնադարյան հայկական դեղագիտության հանրագիտարան է, որտեղ դեղանունները տրված են 5 լեզվով՝ հայերեն , հունարեն , լատիներեն , արաբերեն և պարսկերեն , պարունակում է 3500-ից ավելի բուժիչ բույսերի, կենդանիների և հանքանյութերի անվանումներն ու նրանց հոմանիշները։ Պարզվում է, որ այն բոլոր հիվանդությունների բուժման համար, որոնց առաջացման մեջ, այսօրվա տվյալներով, որոշակի դեր ունի վարակ-ալերգիական գործոնը, Ամիրդովլաթ Ամասիացին օգտագործել է հայկական բուսաշխարհին բնորոշ բույսեր՝ կոծուկը , կղմուխը, երիցուկը , բարձվենյակը , ուրցը , խնկեղեգը և այլն։ Բժշկապետը պարզել է նաև մ արգացնծուի, երնջնակի, կուսածաղկի, արևադարձի և որոշ այլ բույսերի հակաուռուցքային հատկությունները, կիրառել է հակաթունային ( նարդոս , վաղենակ, երկաթախոտ և այլն) և օրգանիզմի տոնուսը բարձրացնող (սղանգ, լոշտակ) բույսեր, վաղաժամ ծերությունը կանխող որոշ բուսումնական, կենդանական և անօրգանական ծագման խեժեր (քաղբան, սեքպինաճ, անգուժատ, ակնամոմ և այլն)։ Մարմնի տոնուսը բարձրացնելու, վերքերն ապաքինելու և ուռուցքները բուժելու համար Ամիրդովլաթ Ամասիացին խորհուրդ էր տալիս օգտագործել մումիոն։ Նա ստեղծել է հայ բուսաբույժ-բժիշկների դպրոց, որը գոյատևել է մի քանի դար, և որի ազդեցության հետքերը նկատվում են Սեբաստիայի բժշկական դպրոցի ներկայացուցիչների՝ Հովասափ, Ասար և Բունիաթ Սեբաստացիների (16- 17-րդ դարեր ) երկերում, նրանց գործունեությամբ ավարտվում է հայկական միջնադարյան բժշկության զարգացման վերջին շրջանը։