
83 просмотры
Շոգ եղանակին նպաստավոր պայմաններ են ստեղծվում վարակիչ հիվանդություններ փոխանցողների բազմացման և արտաքին միջավայրում պահպանման համար: Միաժամանակ, սննդային թունավորումների առաջացման տեսանկյունից վ տանգավոր է արագ փչացող, պահպանման և իրացման համար հատուկ պայմաններ պահանջող սննդամթերքի (միս-մսամթերք, կաթ-կաթնամթերք, կրեմային հրուշակեղեն, մանկական սնունդ, չփաթեթավորված սննդամթերք, կարկանդակներ, փքաբլիթներ, խորոված, քաբաբ, գրիլ, արագ փչացող սննդատեսակներով սենդվիչներ, ձկնեղեն և այլն) բացօթյա պայմաններում և այդ նպատակի համար չնախատեսված վայրերում վաճառքի իրականացումը: Առավել բարձր ռիսկի գործոն է սննդամթերքի բացօթյա պատրաստումը և վաճառքը, որի դեպքում չի բացառվում սննդամթերքի մանրէային երկրորդային աղտոտումը, ինչը կարող է աղիքային վարակիչ հիվանդությունների (դիզենտերիա, սալմոնելոզ, շիգելոզ, իերսինիոզ և այլն) և սննդային թունավորումների առաջացման ու տարածման պատճառ դառնալ: Աղիքային վարակիչ հիվանդություններից և սննդային թունավորումներից խուսափելու համար անհրաժեշտ է. - սննդամթերքը (միրգ, բանջարեղեն, հատապտուղներ) օգտագործելուց առաջ լավ լվանալ հոսող մաքուր ջրով, - ÕºÕ¡Õ°ÕºÕ¡Õ¶Õ¥Õ¬ Õ´Õ©Õ¥Ö€Ö"Õ¨ ÕºÕ¡Õ¿Õ·Õ¡Õ³ Õ»Õ¥Ö€Õ´Õ¡ÕµÕ«Õ¶ ÕºÕ¡ÕµÕ´Õ¡Õ¶Õ¶Õ¥Ö€Õ¸Ö'Õ´` Õ½Õ¡Õ¼Õ¶Õ¡Ö€Õ¡Õ¶Õ¸Ö'Õ´, - ընտրել թարմ, ոչ ժամկետանց սննդամթերք, - չգնել արտաքին միջավայրի գործոնների՝ արևի ճառագայթների և մթնոլորտային տեղումների, ինչպես նաև փոշու, ավտոտրանսպորտի արտանետումների անմիջական ազդեցության ներքո գտնվող մայրուղիներում, փողոցներում, բնակելի շենքերի բակերում բացօթյա պայմաններում պատրաստվող և վաճառվող, պատրաստման և պահպանման հատուկ պայմաններ պահանջող սննդամթերք` միս-մսամթերք, կաթ-կաթնամթերք, կրեմային հրուշակեղեն, ձու, ձկնեղեն, թարմ ձկնկիթ, պահածոյացված սննդատեսակներ, կարկանդակ, փքաբլիթ, խորոված, քաբաբ և այլն, - ընդհանրապես բացառել կրեմային հրուշակեղենի օգտագործումը, չգնել տեղում պատրաստվող լցնովի փափուկ պաղպաղակ, զովացուցիչ ըմպելիք, կվաս, թարմ մրգերից պատրաստվող հյութեր, -սննդամթերքը պահել փակ տարաներում՝ ճանճերի կողմից աղտոտումը կանխելու նպատակով, - առանձնացնել հում մթերքը եփածից, ինչպես նաև սննդի պատրաստման ժամանակ հում և պատրաստի սննդամթերքի համար օգտագործել առանձին խոհարարական պարագաներ՝ դանակ, ափսե, տախտակ: Շատ կարևոր է հետևել, որպեսզի մսամթերքից և այլ հում մթերքից հոսող հեղուկը չաղտոտի պատրաստի սննդատեսակները (աղցան, միրգ, բանջարեղեն և այլն), -Õ½Õ¶Õ¸Ö'Õ¶Õ¤Õ¨ Õ¬Õ¡Õ¾ Õ¥ÖƒÕ¥Õ¬ Õ¯Õ¡Õ´ Õ¿Õ¡ÕºÕ¡Õ¯Õ¥Õ¬` Õ¡Õ¼Õ¶Õ¾Õ¡Õ¦Õ¶ 700C ÕºÕ¡ÕµÕ´Õ¡Õ¶Õ¶Õ¥Ö€Õ¸Ö'Õ´, -պատահական վայերից սունկ չգնել: Գնված սունկը պետք է ուշադիր լվանալ, և չօգտագործել արտաքին տեսքը լրիվ կամ մասնակի փոխած սունկ, -հետևել ձեռքերի հիգիենային՝ լվացվել հաճախակի, և պարտադիր` յուրաքանչյուր անգամ սնունդ պատրաստելուց և ուտելուց առաջ, զուգարանից օգտվելուց հետո։