
59 просмотры
Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն այցով եղավ Ռ. Հարությունյանի անվան Աբովյանի բժշկական կենտրոնում: Մարզպետն իր խոսքում բազմիցս է նշել, որ իր և առողջապահական ոլորտի ներկայացուցիչների համար առաջնային նպատակներից մեկն է՝ համահարթեցնել առողջապահական ծառայությունների որակը մայրաքաղաքում և մարզերում: Եվ մեծ ուրախությամբ հայտնում ենք, որ ևս մեկ ծանրակշիռ քայլ արվեց այդ ուղղությամբ: ❗️ Այսուհետ Աբովյանի բժշկական կենտրոնի ախտորոշիչ բաժանմունքում կշահագործվի գերժամանակակից թվային ռենտգենաբանական սարքավորում: Սարքավորումը ձեռք է բերվել սեփական միջոցների և լիզինգային ծրագրի համաֆինանսավորմամբ։ Առողջապահական ամենատարբեր խնդիրների դեպքում մեր քաղաքացիները որակյալ սպասարկման և արագ ու ճշգրիտ ախտորոշման հնարավորություն կունենան: Ô»Õ½Õ¯ Õ¯Õ¸Ö€Õ¸Õ¶Õ¡Õ¾Õ«Ö€Õ¸Ö'Õ½Õ¡ÕµÕ«Õ¶ Õ°Õ¡Õ´Õ¡Õ¾Õ¡Ö€Õ¡Õ¯Õ« Õ¡ÕµÕ½ Ö…Ö€Õ¥Ö€Õ«Õ¶ Õ¶Õ´Õ¡Õ¶ Õ½Õ¡Ö€Ö"Õ¡Õ¾Õ¸Ö€Õ´Õ¡Õ¶ Õ·Õ¡Õ°Õ¡Õ£Õ¸Ö€Õ®Õ¸Ö'Õ´Õ¶ Õ¡Õ¼Õ¡Õ¾Õ¥Õ¬ Õ¯Õ¥Õ¶Õ½Õ¡Õ¯Õ¡Õ¶ Õ¶Õ·Õ¡Õ¶Õ¡Õ¯Õ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶ Õ¸Ö'Õ¶Õ«: ✅ Մարզպետը, փոխմարզպետ Ա.Ավետիսյանի և Կոտայքի մարզպետարանի Առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետի պաշտոնակատար Ա.Չիլինգարյանի հետ հանդիպում ունեցավ բուժանձնակազմի հետ, ինչպես նաև շրջեց բուժկենտրոնի բաժանմունքներում: ✅Բժիշկների հետ համավարակի այս փուլի վերաբերյալ տարբեր մտքեր փոխանակեցին, փորձեցին հասկանալ առկա խնդիրներն ու դրանց լուծման ճանապարհները: Մարզպետը բուժաշխատողներին փոխանցեց անձամբ իր և մեր հարյուրավոր քաղաքացիների կողմից ստացվող երախտիքի խոսքերը: Մեր բուժախատողների մարտական ոգին ու նվիրվածությունը միայն հիացմունքի է արժանի: ✅ Բուժկենտրոնի ղեկավարի հետ շրջեցին տարբեր բաժանմունքներով և ծանոթացան շենքի այն հատվածին, որի երկու հարկերում նախատեսվում է կենտրոնացնել ախտորոշիչ բաժանմունքն իր օժանդակ ծառայություններով: Քննարկեցին վերանորոգման և սենյակների վերաձևավորման նախնական տարբերակներ: Մարզպետը նշեց, որ համավարակի վերջնական հաղթահարումից հետո արդեն կխոսեն կորոնավիրուսի տված դասերի, թույլ տված բացթողումների ու սխալների մասին, իսկ այս փուլում բժշկական կենտրոնի բուժանձնակազմը, ՀՎԿԱԿ-ի մարզային կենտրոնն ու մարզպետարանի Առողջապահության և սոցիալական ապահովության վարչությունը բարեխիղճ և հնարավորինս լավ են լուծում իրենց առջև ծառացած խնդիրները: Նա ևս մեկ անգամ իր խորին երախտագիտությունն հայտնեց սպիտակ համազգեստով մեր առաջամարտիկներին, ովքեր ամիսներ շարունակ ուժերի գերլարումով պայքար են մղում բոլորիս կյանքերի համար: