
177 просмотры
Մարտի 27 – ին ամբողջ աշխարհում նշվում է թատրոնի միջազգային օրը: Տոնը սկսել են նշել 1961 թվականից, երբ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Միջազգային թատրոնի ինստիտուտը այս օրը հռչակեց որպես թատրոնի միջազգային օր: Առաջին տարին այս տոնը նշել են միայն Ֆրանսիայում, ապա այն սկսել է տարածվել ամբողջ աշխարհում՝ այդ թվում նաեւ Հայաստանում: «Թատրոն» բառը ծագել է հին հունական «theatron» բառից, որը թարգմանաբար նշանակում է «դիտելու վայր»: Նրա խորհրդանիշն են համարվում դիմակները: Տարիներ անց, երբ դադարեց բաբախել մեծ դերասանի`Վահրամ Փափազյանի զգայուն սիրտը , ներկաները տեսան, որ նրա դագաղի վրա… Կես դար Օթ ելլո խաղալուց, երեք հազարից ավելի անգամ այդ դերով բեմ բարձրանալուց և այդ դերով աշխարհով մեկ փառաբանվելուց հետո դերասան Վահրամ Փափազյանը մի օր գալիս է Գրականության և արվեստի թանգարանի թատերական բաժին`աշխատակիցներին խնդրելու, որ կարճ ժամանակով իրեն տան Օթելլոյի խալաթը: Այդ ժամանակ նա արդեն վաղուց Օթելլո չէր խաղում… Թատերական բաժնի աշխատակիցները, տեսնելով սիրված դերասանին շրջապատում են նրան: Մտերմիկ զրույցից հետո Փափազյանը հայտնում է գալու նպատակը: Թանգարանի աշխատակիցները որքան էլ հարգեին դերասանին, չէին կարող կատարել խնդրանքը. նախ`թանգարանից ոչինչ դուրս չի բերվում, և հետո`առանց տնօրենի թույլտվության և գիտության չէին կարող տալ: -Ô¸Õ¶Õ¤Õ¡Õ´Õ¥Õ¶Õ¨ Õ´Õ¥Õ¯ Õ·Õ¡Õ¢Õ¡Õ©Õ¸Õ¾,-ÕÕ¶Õ¤Ö€Õ¸Ö'Õ´ Õ§ Õ"Õ¡ÖƒÕ¡Õ¦ÕµÕ¡Õ¶Õ¨: Ô½Õ¥ÕžÕ¶Õ© Õ¥Õ´ , Õ«Õ¶Õ¹ Õ§ , Õ¿Õ¶Ö…Ö€Õ¥Õ¶Õ«Õ¶ Õ¡Õ½Õ¥Õ´: ÔµÕ½ Õ¬Õ¡Õ¾ Õ£Õ«Õ¿Õ¥Õ´ Õ"Õ¥Õ¬Õ«Ö"Õ½Õ¥Õ©ÕµÕ¡Õ¶Õ«Õ¶, Õ´Õ« Õ¢Õ¡Õ¶ Õ¸Ö€ Õ¨Õ¶Õ¯Õ¡Õ¾ Õ±Õ¥Õ¼Õ¨, Õ§Õ¬ Õ°Õ¥Õ¿ Õ¯Õ¿Õ¡Õž: Ô´Õ¸Ö'Ö" Õ¡Õ¾Õ¥Õ¬Õ« Õ£Õ©Õ¡Õ½Õ«Ö€Õ¿ Õ¥Ö", Ö"Õ¡Õ¶ Õ¶Õ¡: -Առանց տնօրենի թույլտվության չենք կարող տալ,- լինում է աշխատակիցների պատասխանը: -Ճիշտ է , բայց եթե նրա թույլտվությունը լիներ, էլ ինչու՞ էի ձեզ այդքան խնդրելու: Փափազյանի ասածը տրամաբանական է թվում, և այն, որ մեծ ողբերգակը դիմում է անմիջապես իրենց`շոյում է աշխատակիցների ինքնասիրությունը: Փափազյանի սուր աչքը նկատում է դա: -Տնօրենը չի էլ իմանա,- շարունակում է համոզել Փափազյանը:-Աշտարակում պետք է Օթելլո խաղամ: Մի շաբաթից կբերեմ`տեղը կդնեք: Աշխատակիցները մի քիչ էլ են դիմանում, բայց, ի վերջո, տալիս են խալաթը`չանրադառնալով այն փաստին, որ Փափազյանը վաղուց է ,ինչ Օթելլոյի դերով բեմ չի բարձրանում: …Ամիսներ են անցնում, բայց Փափազյանը ո´չ գալիս է , ո´չ էլ խալաթն ուղարկում: Թանգարանի աշխատակիցներն անհանգստանում են: Մի քանի անգամ զանգահարում են դերասանին ու խնդրում խալաթը վերադարձնել: Խոստանում է, բայց չի տանում: Գիտակցելով իրենց սխալը, համոզված, որ խալաթն այլևս հետ չեն ստանա` աշխատակիցները ստիպված տնօրենին հայտնում են եղելությունը, սպասելով, որ իր արդարացի զայրույթը կթափի իրենց գլխին: Բայց Մելիքսեթյանը ,ի զարմանս աշխատակիցների, հանգիստ լսում է , մի երկու հարց տալիս, կշտամբող ոչ մի խոսք չի ասում և լուռ հեռանում է : Հաջորդ օրը տնօրենը նորից է հայտնվում թատերական բաժնում ու շուրջը հավաքում «մեղավորներին»: -Ô±ÕµÕ¬Ö‡Õ½ Õ¹Õ¦Õ¡Õ¶Õ£Õ¡Õ°Õ¡Ö€Õ¥Ö" Õ"Õ¡ÖƒÕ¡Õ¦ÕµÕ¡Õ¶Õ«Õ¶ ÕÕ¡Õ¬Õ¡Õ©Õ« Õ°Õ¡Õ´Õ¡Ö€,- Õ¶Õ¯Õ¡Õ¿Õ¥Õ¬Õ« Õ°Õ¸Ö'Õ¦Õ´Õ¸Ö'Õ¶Ö"Õ¸Õ¾ Õ¡Õ½Õ¸Ö'Õ´ Õ§ Õ¿Õ¶Ö…Ö€Õ¥Õ¶Õ¨:-Ô¿Õ¡Ö€Õ«Ö" Õ¹Õ¯Õ¡: Աշխատակիցները զարմացած նայում են նրան. բոլորի համար էլ անսպասելի էր որոշումը: -Փափազյանն, ինչպես գիտեք ,- շարունակում է Մելիքսեթյանը ,-վաղուց արդեն չի խաղում: Ու եթե խալաթը վերցրել է ,ապա նրա համար, որ վերհիշի իր երբեմնի փառքը: Մի րոպե անգամ չեմ կասկածում, որ տանը այդ խալաթով է միշտ: Դա ոչ միայն պատրանք է ,որ ստեղծում է իր համար, այլև հոգեբանական մի ջանք`չբաժանվելու Օթելլոյից, որի դերը խաղալով`դարձել է նրա երկրորդ եսը: Մի´ մեղադրեք նրան, հասկացեք դերասանին: Հարգեք նրա այդ թուլությունը»,- ավարտում է խոսքը հուզված տնօրենը, և նրա թախծոտ աչքերում արցունքներ են հայտնվում… Տարիներ անց, երբ դադարեց բաբախել մեծ դերասանի`Վահրամ Փափազյանի զգայուն սիրտը , ներկաները տեսան, որ նրա դագաղի վրա Օթելլոյի այդ խալաթն էր…