
215 просмотры
Մեծ Պահքի 24-րդ օրը` այս տարի մարտի 18-ին, նշվում է Միջինքը: Միջինքով կիսվում է Մեծ Պահքը: Ժողովրդական ավանդույթի համաձայն՝ Միջինքի օրը ընտանիքներում հայ կանայք պահոց գաթա են պատրաստում, որի մեջ մետաղադրամ, փոքրիկ թղթերի վրա գրված սաղմոսներ կամ էլ փայտյա խաչ են դնում: Այն բաժանում են տան բոլոր անդամներին՝ բաժին հանելով նաև անասուններին, հողին: Ում բաժին է հասնում մետաղադրամը կամ փայտյա խաչը, նրան հաջողություն է սպասվում ողջ տարվա ընթացքում: Եթե դանակը հատում է մետաղադրամը, նշանակում է հաջողությունն ամբողջ ընտանիքինն է: Հայաստանի որոշ շրջաններում Միջինքի նախորդ օրը եկեղեցիներում թասի մեջ լցնում են ջուր և ձեթ, որում մինչև առավոտ վառվում է խաչաձև պատրույգ: Դա կոչվում է «լիճք»: Առավոտյան այն հավասարաչափ բաժանվում է բոլոր ներկաների միջև, ովքեր այդ ջուրը խմորի հետ խառնելով, պատրաստում են բաղարջը: Տարբեր շրջաններում տարբեր կերպ են նշել Միջինքը: Օրինակ՝ Միջինքին բաղարջ չէին պատրաստում այն ընտանիքներում, ուր նոր մահացության դեպքեր էին եղել: Մուշում և Տարոնում բարեկամ կանայք հարեգիլ-բաղարջ էին պատրաստում՝ Միջինքի երեկոյան մատուցելու սգավոր ազգականներին: Իսկ Նոր Նախիջևանում Միջինքին կտրում էին Պահքի հերթական շաբաթը խորհրդանշող փետուրի միայն կեսը՝ ցույց տալու, որ պահքն արդեն կիսվել է: Մուսալեռցիների մոտ Միջինքը հայտնի էր Աղցուց կիս (Մեծ Պահքի աղ ու հացի կես) անունով: Միջինքին այնտեղ պատրաստում էին հատուկ ուտեստ՝ աղուհացի քյուֆթա: Սիսիանում նշանված երիտասարդի տնից հարսնացուի տուն Միջինքին հատուկ նվեր էին ուղարկում՝ ձեթով պատրաստված գաթաներ, գինի: Õ€Õ¡Ö€Õ¯ Õ§ Õ¶Õ·Õ¥Õ¬, Õ¸Ö€ Õ"Õ«Õ»Õ«Õ¶Ö"Õ« Ö…Ö€Õ¨ ÕºÕ¡Õ°Ö"Õ¨ Õ¹Õ« Õ¬Õ¸Ö'Õ®Õ¾Õ¸Ö'Õ´ Ö‡ Õ·Õ¡Ö€Õ¸Ö'Õ¶Õ¡Õ¯Õ¾Õ¸Ö'Õ´ Õ§: ÕˆÖ'Õ½Õ¿Õ« Õ¡ÕµÕ½ Õ¸Ö'Ö€Õ¡ÕÕ¸Ö'Õ©ÕµÕ¡Õ¶ Ö…Ö€Õ¨ ÕºÕ¥Õ¿Ö" Õ¹Õ§ Õ·ÖƒÕ¸Õ©Õ¥Õ¬, Ö…Ö€Õ«Õ¶Õ¡Õ¯, Ô²Õ¡Ö€Õ¥Õ¯Õ¥Õ¶Õ¤Õ¡Õ¶Õ« Õ°Õ¥Õ¿ Ö‡ Õ³Õ¡Õ·Õ¡Õ¯Õ¥Õ¬ Õ¦Õ¡Õ¶Õ¡Õ¦Õ¡Õ¶ Õ¸Õ¹ ÕºÕ¡Õ°Ö"Õ¡ÕµÕ«Õ¶ Õ¸Ö'Õ¿Õ¥Õ½Õ¿Õ¶Õ¥Ö€: Միջինքի` պահոց բաղարջ պատրաստելու բաղադրատոմս 1 Õ¯Õ£ Õ¡Õ¬ÕµÕ¸Ö'Ö€, 100 Õ£Ö€. Õ´Õ¥Õ²Ö€, 150 Õ£Ö€. Õ±Õ¥Õ©, 200 Õ£Ö€. Õ»Õ¸Ö'Ö€, 12 Õ£Ö€. Õ½Õ¸Õ¤Õ¡, 20 Õ£Ö€., Õ¡Õ²: Ալյուրով, մեղրով, աղով, ձեթով, խմորի սոդայով և գոլ ջրով, առանց երկար հունցելու պատրաստել պինդ խմոր, ծածկել խոնավ շորով և թողնել 15-20 րոպե: Ապա խմորի որևէ հատվածում դնել արծաթյա դրամ կամ փայտե խաչ, գրտնակել 1-1.5սմ հաստության կլոր շերտով, երեսին պատառաքաղով գծեր քաշել, մի քանի տեղից ծակել, մեղր քսել և թխել: