
97 просмотры
Շնորհավորում ենք Շոկոլադի համաշխարհային օրը (World Chocolate Day): Տոնը 1995թ․ հիմնել են ֆրանսիացիները: Շոկոլադն առաջին անգամ պատրաստել են ացտեկները: Այն եղել է խիտ, դառը ըմպելիք և համարվել է առողջարար նյութ: Ացտեկները շոկոլադն անվանում էին «աստվածների կերակուր»: Ավելի ուշ քացրավենիքի այս տեսակը Եվրոպա ներմուծած իսպանացիներն այն անվանում էին «սև ոսկի» և օգտագործում ֆիզիկական ուժերն ամրապնդելու, օրգանիզմի դիմադրողականությունը բարձրացնելու նպ ատակով: Շոկոլադը բավական օգտակար է մարդու օրգանիզմի և հոգեբանական վիճակի համար, քանի որ նպաստում է երջանկության հորմոնների ակտիվացմանը։ Սակայն շոկոլադը չի նպաստում մարմնի քաշի նվազեցմանը, քանի որ այն հարուստ է սննդարար նյութերով և ճարպերով: Õ‡Õ¸Õ¯Õ¸Õ¬Õ¡Õ¤Õ« Ö…Õ£Õ¿Õ¡Õ¯Õ¡Ö€ Õ°Õ¡Õ¿Õ¯Õ¡Õ¶Õ«Õ·Õ¶Õ¥Ö€Õ¨ Դառը և կաթնային շոկոլադները պարունակում են տեոբրոմին ալկոլոիդ, որը դրական ազդեցություն է ունենում կենտրոնական նյարդային համակարգի վրա: Շոկոլադի չափավոր կիրառումը բարձրացնում է աշխատելու արդյունավետությունը: Շոկոլադի մուգ տեսակը նպաստում է էնդորֆինների և սերոտոնինի՝ «երջանկության հորմոնների» արտանետմանը, որոնք ներազդում են ուղեղի հաճույքի կենտրոնի վրա, բարձրացնում են տրամադրությունն, օգնում հաղթահարել դեպրեսիան ու պահպանում օրգանիզմի բարձր տոնուսը: Կա նաև տեսություն, ըստ որի՝ շոկոլադն ունի հակաքաղցկեղային հատկություն: Գիտնականները պարզել են, որ նրանք, ովքեր օրական ուտում են մոտ 7,5գ շոկոլադ՝ մոտ մեկ կոնֆետ, սրտի կաթվածի վտանգից 39%-ով ապահովագրված են։ Դառը շոկոլադը, որը պարունակում է 55 % կակաո, դանդաղեցնում է ծերացումը՝ պահպանելով երիտասարդությունն ու առողջությունը: Õ‡Õ¸Õ¯Õ¸Õ¬Õ¡Õ¤Õ¨ Õ°Õ¡Ö€Õ¸Ö'Õ½Õ¿ Õ§ Õ¥Ö€Õ¯Õ¡Õ©Õ¸Õ¾, Õ¯Õ¡Õ¬Õ«Õ¸Ö'Õ´Õ« Ö‡ Õ´Õ¡Õ£Õ¶Õ«Õ¸Ö'Õ´Õ« Õ¿Õ¡Ö€Ö€Õ¥Ö€Õ¸Õ¾, Õ¸Ö€Õ¸Õ¶Ö" Õ¡Õ¶Õ°Ö€Õ¡ÕªÕ¥Õ·Õ¿ Õ¥Õ¶ Õ½Õ«Ö€Õ¿-Õ¡Õ¶Õ¸Õ©Õ¡ÕµÕ«Õ¶ Õ°Õ¡Õ´Õ¡Õ¯Õ¡Ö€Õ£Õ« Õ¡Õ·ÕÕ¡Õ¿Õ¡Õ¶Ö"Õ« Õ°Õ¡Õ´Õ¡Ö€: Հակացուցումներ Չնայած օգտակար հատկանիշներին՝ շոկոլադի չարաշահումը կարող է հանգեցնել մի շարք խնդիրների: Փորձեք չչարաշահել շոկոլադի քանակը՝ օրական ուտելով ընդամենը 20-30 գրամ: Շոկոլադում պարունակվող շաքարի պատճառով այն հակացուցված է նրանց, ովքեր տառապում են ավելորդ քաշով և շաքարային դիաբետով: Բացի այդ, դառը շոկոլադը չի կարելի տալ նաև երեխաներին և նրանց, ովքեր ալերգիայի հակում ունեն: Ô½Õ¸Ö€Õ°Õ¸Ö'Ö€Õ¤ Շոկոլադը կերեք օրվա առաջին կեսին, բայց ոչ սոված վիճակում: Այս դեպքում օրգանիզմը կհասցնի յուրացնել կալորիաները, ենթաստամոքսային գեղձը չի ծանրաբեռնվի և զերծ կմնաք ավելորդ քաշ կուտակելուց: Նյութի աղբյուրը ՝ sglmc.am