
89 просмотры
1. Ո՞վ է իրականացնում անզգայացումը: Անզգայացումն իրականացնում է բժիշկ-անեսթեզիոլոգը, ով ավարտում է բժշկական համալսարանը, այնուհետև անցնում ռեզիդենտուրա և ամբողջ կյանքում շարունակում է կրթվել, սովորել, կարդալ, քանի որ իր մասնագիտության մեջ նորագույն տեխնոլոգիաները մեծ դերակատարում ունեն: 2.Անզգայացման ի՞նչ տեսակներ են կիրառվում: Առաջին անզգայացումը մոտավորապես 150-160 տարի առաջ է կատարվել: Այդ օրվանից հետո շատ բան է փոխվել: Այժմ տարբերում են ընդհանուր և տեղային (ռեգիոնար) անզգայացում: Ընդհանուր անզգայացման ժամանակ անզգայացնող դեղանյութերի օգնությամբ հիվանդին քնեցնում են, կիրառում արհեստական շնչառություն: Հիմնական նպատակն է պաշտպանել վիրաբուժական ագրեսիայից: Տեղային անզգայացման մեթոդները բազմազան են՝ ողնուղեղային, էպիդուրալ և այլն: 3. Ի՞նչ գործոններով է պայմանավորված անզգայացման տեսակի ընտրությունը: Անզգայացման տեսակը կախված է վիրահատության տեսակից և հիվանդի ընդհանուր վիճակից: 4. Ô»ÕžÕ¶Õ¹ Õ¼Õ«Õ½Õ¯Õ¥Ö€ Õ¯Õ¡Õ¶: Ռիսկը գնահատվում է մինչև անզգայացումը հիվանդի ֆիզիոլոգիական վիճակով: Պացիենտների առաջին խումբը (ASA 1), որոնց մոտ վիրահատությունից առաջ չեն նկատվել առողջական խնդիրներ, գրեթե ռիսկ չի պարունակում (200 հազար անզգայացման դեպքում հնարավոր է 1 մահացության դեպք): 5. Ի՞նչ բարդություններ են հնարավոր անզգայացման ժամանակ: Չմոռանանք, որ ընդհանուր անզգայացումը պացիենտի ֆիզիոլոգիական վիճակից անցումն է ախտաֆիզիոլոգիական վիճակի, քանի որ անջատվում է ինքնուրույն շնչառությունը, միանում է արհեստական շնչառություն: Դրանից կարող են բխել թե՛ սիրտ-անոթային, թե՛ շնչառական և այլ օրգան-համակարգերի հետ կապված բարդություններ: 6. Անզգայացման նկատմամբ ալերգիկ ռեակցիան պարզելու համար թեստեր կա՞ն: Իհարկե՛, աշխարհում և ՀՀ-ում` մասնավորապես, կան ալերգոլոգ-իմունոլոգների կողմից մշակված անզգայացման նկատմամբ ալերգիկ ռեակցիան որոշող թեստեր: Սակայն նախքան անզգայացումն առաջինն ուսումնասիրվում է հիվանդի բժշկական պատմությունը: Եթե պարզվում է, որ հիվանդի մոտ բացակայում է դեղորայքային ալերգիան և իր կյանքում արդեն եղել են առանց բարդությունների անզգայացումներ, ապա այդ թեստերն իրականացնելու անհրաժեշտություն չի առաջանում: Իսկ եթե պացիենտը նշում է, որ ընդունած դեղորայքից կամ վերջին անզգայացումից հետո իր մոտ նկատվել են ալերգիկ երևույթներ, ապա անպայման անհրաժեշտ է խորհրդակցել մասնագետների հետ: 7. Ի՞նչ վնասակար հետևանքներ կարող է ունենալ անզգայացումն օրգանիզմի վրա: Գրագետ, ճիշտ, որակյալ դեղորայքով կատարված անզգայացումը կարող է ոչ մի բացասական հետևանք չունենալ: 8. Ô±ÕµÕ¶ Õ¯Õ¡Ö€Õ¸ÕžÕ² Õ§ Õ½ÕºÕ¡Õ¶Õ¥Õ¬ Õ¶ÕµÕ¡Ö€Õ¤Õ¡ÕµÕ«Õ¶ Õ¢Õ»Õ«Õ»Õ¶Õ¥Ö€Õ«Õ¶: ÕˆÕ›Õ¹, Õ¹Õ« Õ¯Õ¡Ö€Õ¸Õ²: 9.Արդյո՞ք վնասակար է հաճախակի անզգայացման կիրառումը: Ո՛չ, եթե գրագետ անզգայացում է կատարվում: 10. Անզգայացումից առաջ պացիենտի համաձայնությունն անհրաժե՞շտ է: Եթե հիվանդի մոտ նախատեսված է վիրահատություն և նրա գիտակցությունը պարզ է, ապա համաձայնություն ստանալը պարտադիր է: Եթե հիվանդն անգիտակից է, չի կարող կառավարել իր կյանքը, ապա որոշումն ընդունվում է բժշկական կոնսիլիումի կողմից; 11. Ô¿Õ¡Õž Õ¡Õ¶Õ°Ö€Õ¡ÕªÕ¥Õ·Õ¿Õ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶` Õ¶Õ¡ÕÖ"Õ¡Õ¶ Õ¾Õ«Ö€Õ¡Õ°Õ¡Õ¿Õ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶Õ¨ Õ°Õ¡Õ¶Õ¤Õ«ÕºÕ¥Õ¬Õ¸Ö' Õ¡Õ¶Õ¥Õ½Õ©Õ¥Õ¦Õ«Õ¸Õ¬Õ¸Õ£Õ«Õ¶: ÕŠÕ¡Ö€Õ¿Õ¡Õ¤Õ«Ö€ Õ§: 12. Ինչպե՞ս նախապատրաստվել անզգայացման: Յուրաքանչյուր դեպք իր առանձնահատկությունն ունի: Եթե հիվանդը չունի որևէ առողջական խնդիր՝ ASA 1 խումբն է, ապա նրան առանձնապես պատրաստելու կարիք չկա, միայն պետք է հայտնել հեղուկ և սնունդ չընդունելու ժամանակահատվածը: Եթե հիվանդն ունի խնդիրներ և ստանում է որոշակի դեղորայք, ապա անեսթեզիոլոգն այդ մասին պետք է իմանա և համապատասխան մասնագետի հետ խորհրդակցի: 13. Ի՞նչ հետազոտություններ են անհրաժեշտ անզգայացումից առաջ: Յուրաքանչյուր խումբն ունի իր հետազոտությունների ցանկը: Եթե պացիենտն ASA 1 է, ապա կա ստանդարտ մի քանի հետազոտություն՝ կրծքավանդակի օրգանների ռենտգեն, արյան ընդհանուր, կենսաքիմիական հետազոտություն և արյան մակարդելիության ցուցանիշների որոշում: Իհարկե, նշանակություն ունի վիրահատության տեսակը: Ծավալուն վիրահատությունների դեպում առկա է ավելի մեծ քանակի հետազոտությունների անհրաժեշտություն: Եթե հիվանդն ունի առողջական խնդիրներ, ապա համապատասխան մասնագետների՝ սրտաբանի, թոքաբանի և այլ մասնագետների հետ խորհրդատվությունից հետո կատարվում են նրանց նշանակած հետազոտությունները: 14. Õ†Õ¡ÕÖ"Õ¡Õ¶ Õ¾Õ«Ö€Õ¡Õ°Õ¡Õ¿Õ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶Õ¨ Õ¸Ö€Ö"Õ¡ÕžÕ¶ ÕªÕ¡Õ´Õ¡Õ¶Õ¡Õ¯ ÕºÕ¥Õ¿Ö" Õ§ Õ¹Õ¸Ö'Õ¿Õ¥Õ¬: Տարբեր մոտեցումներ կան: Սննդի որակից կախված՝ չի կարելի ուտել վիրահատությունից 6-8 ժամ առաջ, հեղուկ չի կարելի ընդունել 2-4 ժամ առաջ: 15. Ո՞ր դեղերի ընդունումից պետք է հրաժարվել և ի՞նչ դեղեր կարելի է շարունակել ընդունել: Կան դեղեր, որոնցից նախքան վիրահատությունը և անզգայացումն անհրաժեշտ է հրաժարվել, որպես օրինակ, կարող եմ նշել մակարդելիության վրա ազդող դեղերի ընդհատումը: Դա ոչ թե անէսթեզիոլոգի ցանկությունն է, այլ վիրաբուժական ցուցում է վիրահատության ժամանակ արյունահոսության վտանգը կանխելու համար: 16. Պե՞տք է դադարեցնել սիրտ-անոթային դեղերը նախքան անզգայացումը: ÕŠÕ¡Ö€Õ¿Õ¡Õ¤Õ«Ö€ Õ¹Õ§: Ô±Õ¶Õ°Õ¡Õ¿Õ¡Õ¯Õ¡Õ¶ Õ§: 17. Ինչպե՞ս է պացիենտը հուզական և ֆիզիոլոգիական տեսակետից տանում անզգայացումը: Սա անհատական է, օրինակ, երեխաների դեպքում կա սթրեսային փուլ՝ վախ վիրահատարանից: Նախաանզգայացման փուլում անհրաժեշտ է նրանց պատրաստել: Ընդհանրապես, մեկ կամ երկու օր առաջ պացիենտի հետ հանդիպումը` օբյեկտիվ տվյալների հավաքումից զատ (ճնշում, պուլս), նպատակ ունի պարզելու, թե պացիենտը պատրա՞ստ է, արդյոք, բժշկական միջամտությանը, թե՞ անհրաժեշտություն կա նրան պատրաստել այնպիսի դեղերով, որոնք կհանեն նաև վախի զգացումը: 18. Վիրահատության ժամանակ կարո՞ղ է անեսթեզիոլոգը բացակայել: Բացառվում է: 19. Õ€Õ¶Õ¡Ö€Õ¡Õ¾Õ¸ÕžÖ€ Õ§ Õ¡Ö€Õ©Õ¶Õ¡Õ¶Õ¡Õ¬ Õ¾Õ«Ö€Õ¡Õ°Õ¡Õ¿Õ¸Ö'Õ©ÕµÕ¡Õ¶ ÕªÕ¡Õ´Õ¡Õ¶Õ¡Õ¯: Հնարավոր է: Դա կարող է տեղի ունենալ երկու գործոնների հետևանքով: Առաջին գործոնը սարքն է, որի միջոցով մենք շարունակաբար քնաբեր ենք տալիս պացիենտին, և եթե սարքը ոչ լիարժեք աշխատի, քնաբերը չի հասնի պացիենտին, ու վերջինս կարող է արթնանալ: Երկրորդը մարդկային գործոնն է: 20. Անզգայացումը լիովին հանո՞ւմ է ցավը: Գրագետ անզգայացումը 100%-ով պաշտպանում է վիրաբուժական ագրեսիայի ցավից: 21. Õ€Õ¶Õ¡Ö€Õ¡Õ¾Õ¸ÕžÖ€ Õ§ Õ°Õ«Õ·Õ¥Õ¬ Õ¯Õ¡Õ¿Õ¡Ö€Õ¾Õ¡Õ®Õ¨: Եթե լիարժեք քնած է՝ ոչ, hակառակ դեպքում հնարավոր է հիշի: 22. Որքա՞ն կարող է տևել վիրահատությունը և անզգայացումը: Անզգայացումը տևում է ճիշտ այնքան, որքան վիրահատությունը: Գրականության մեջ հիշատակումներ կան մինչև քառասուն ժամ անզգայացման մասին: 23. Անմիջապես վիրահատությունից հետո հնարավո՞ր է գիտակցության գալ: Ô±ÕµÕ¸Õ›: 24. Արդյո՞ք նորմալ է սրտխառնոցը անզգայացումից հետո: Այո, նորմալ է, ինչը` սակայն, կապված չէ անզգայացման հետ: Սրտխառնոցին նպաստող մի քանի գործոն կա, որոնցից մեկը կարող է լինել պացիենտի երկար ժամանակ հեղուկ և սնունդ չընդունելու հետևանքով կուտակված ստամոքսահյութի առաջացրած փսխումները: 25. Վիրահատությունից հետո ցավազրկողներ ներարկո՞ւմ են, և որքան հաճախ ու երկարատև: Վիրահատությունից հետո ցավազրկողներ ներարկում են ըստ հիվանդի գանգատների: Այժմ կան սարքեր, որոնք թույլ են տալիս հիվանդին ինքնուրույն ցավազրել: Երբ պացիենտը ցավազրկման կարիք է զգում, պարզապես սեղմում է սարքի կոճակը և ցավազրկվում: Սակայն դա կարող է կատարվել ոչ հաճախ, քան ժամում մեկ անգամ, որպեսզի գերդոզավորում չլինի: 26. Վիրահատությունից հետո որքա՞ն ժամանակ անց կարելի է ուտել: Դա անզգայացման հետ կապ չունի: Պայմանավորված է կատարված վիրահատությամբ: 27. Ô»Õ¶Õ¹ÕºÕ«Õ½Õ«ÕžÕ¶ Õ§ Õ°Õ¥Õ¿Õ¾Õ«Ö€Õ¡Õ°Õ¡Õ¿Õ¡Õ¯Õ¡Õ¶ Õ·Ö€Õ»Õ¡Õ¶Õ¨: Մեր արսենալում կան դեղեր, որոնց կիրառման և կարճ վիրահատության դեպքում պացիենտը երեկոյան կարող է լինել տանը: 28. Ե՞րբ պացիենտն իրեն լավ կզգա վիրահատությունից հետո: Պացիենտի ինքնազգացողությունը պայմանավորված է վիրահատությամբ, անզգայացման հետ կապ չունի: 29. Ծխելը, խմելը, դեղերը, վիտամինները, ժողովրդական բժշկությունը և անեսթեզիան… Սրանք հիմնականում ուղղակի բացասական ազդեցություն ունեն անզգայացման վրա: Նյութի աղբյուրը՝ http://armeniamedicalcenter.am