
295 просмотры
Բուժական նշանակություն ունեն բույսի պտուղները, որոնք օգտագործվում են առանց մշակման՝ բնական ձևով։ Բույսը խրձերով չորացնել, որից հետո մանրացնել և անջատել պտուղները, որոնք կարելի է պահել 3 տարի։ Ունի խորխաբեր, խորխը նոսրացնող հատկություն։ Այն նաև կարգավորում է մարսողությունը, հատկապես այն դեպքերում, երբ նկատվում է փորկապության հակում։ Ունի նաև կծկանքը վերացնող, քրտնամուղ, ջերմությունն իջեցնող, կրծքով կերակրող մայրերի կաթնարտադրությունն ուժեղացնող ազդեցություն։ Ô¿Õ«Ö€Õ¡Õ¼Õ¾Õ¸Ö'Õ´ Õ§ Õ¬Õ¡Ö€Õ«Õ¶Õ£Õ«Õ¿Õ¶Õ¥Ö€Õ«, Õ¢Ö€Õ¸Õ¶ÕÕ«Õ¿Õ¶Õ¥Ö€Õ«, Õ¢Ö€Õ¸Õ¶ÕÕ¸Õ§Õ¯Õ¿Õ¡Õ¦Õ«Õ¡Õ¶Õ¥Ö€Õ«, ÕºÕ¶Ö‡Õ´Õ¸Õ¶Õ«Õ¡Õ¶Õ¥Ö€Õ«, Õ½Õ¿Õ¡Õ´Õ¸Ö"Õ½Õ« Ö‡ Õ¡Õ²Õ«Õ¶Õ¥Ö€Õ« Õ¯Õ®Õ¯Õ¡Õ¶Ö"Õ¶Õ¥Ö€Õ«, Õ¬ÕµÕ¡Ö€Õ¤Õ« Ö‡ Õ¥Õ¶Õ©Õ¡Õ½Õ¿Õ¡Õ´Õ¸Ö"Õ½Õ¡ÕµÕ«Õ¶ Õ£Õ¥Õ²Õ±Õ« Õ°Õ«Õ¾Õ¡Õ¶Õ¤Õ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶Õ¶Õ¥Ö€Õ« ÕªÕ¡Õ´Õ¡Õ¶Õ¡Õ¯Ö‰ Ô¿Õ«Ö€Õ¡Õ¼Õ¸Ö'Õ´ Õ¥Õ¶ Õ¡Õ¶Õ«Õ½Õ¸Õ¶Õ« Õ»Ö€Õ¡Õ©Õ¸Ö'Ö€Õ´Õ¨ Ö‡ Õ¥ÖƒÕ¸Ö'Õ¯Õ¨Ö‰ Անիսոն սովորական -1 գդալ փոշիացրած արմատի վրա լցնել ջուր և թողնել 8 ժամ: Նույն նստվածքի վրա լցնել եռացող ջուր, պահել 10 րոպե, քամել: Քամված հեղուկը խառնել մեղրի հետ և խմել կաթիլ-կաթիլ: Օգտագործել բրոնխային ասթմայի, հազի դեպքում: Անիսոնի և հոռոմ- սամիթի պտուղները, վուշի սերմերը և ուրցը` 10- ական գ, փոշիացնել խառնել միմյանց հետ: Բուսահումքից վերցնել 4 լիքը թեյի գդալ, վրան լցնել 1 բաժակ ջուր: Պահել 2 ժամ, ապա եփել 5 րոպե: Թրմել 15 րոպե, քամել: Խմել 1 օրվա ընթացքում` 3 անգամից: Օգտագործել` գարշահոտ բրոնխիտի, բրոնխոէկտազի, կապույտ հազի դեպքում: Անիսոն սովորական- օգտագործել եփուկի կամ թուրմի ձևով: Օգտագործել` երիկամների հիվանդության դեպքում: Անիսոնի և սամիթի պտուղները` 20-ական գ, հացահամեմի սերմերը և հոռոմ սամիթի պտուղները 30-ական գ, հավանգում լավ մանրացնել, խառնել միմյանց հետ: 1 թեյի գդալ բուսահումքի վրա լցնել 200 գ. եռացրած ջուր: Թրմել, քամել: Խմել օրական 2-3 անգամ, 1-ական բաժակ: Օգտագործել` կաթնարտադրության ուժեղացման համար: Անիսոն սովորական-1 բաժակ փոշիացրած արմատը 8 ժամ թողնել 1 բաժակ ջրի մեջ: Քամել և նստվածքի վրա լցնել եռացրած ջուր, թողնել 10 րոպե: Քամել, երկու լուծույթները խառնել միմյանց հետ: Ավելացնել մեղր և խմել կումերով 1 օրվա ընթացքում: Օգտագործել ` ձայնի խռպոտության դեպքում: Անիսոնի , հոռոմ-սամիթի, գինձի, քեմոնի պտուղները 25-ական գ, լավ տրորել խառնել միմյանց հետ: 2 թեյի գդալ բուսահումքի վրա լցնել 1 բաժակ եռացրած ջուր, թրմել, քամել: Օրական խմել 1-2 բաժակ լուծույթ: Օգտագործել ` մարսողության խանգարման դեպքում: Անիսոնի պտուղները, եղեսպակի տերևները, հազարատերևուկ խոտաբույսը 25-ական գ, փոշիացնել, խառնել միմյանց հետ: 1 ճաշի գդալ բուսահումքի վրա լցնել 1 բաժակ ջուր, եփել: Թրմել, քամել: Խմել օրական 1-3 բաժակ եփուկ 2-3 ամիս շարունակ: Օգտագործել ` քրտնարտադրության դեպքում: