
63 просмотры
«Հերացի» վերլուծականը «Մուրացան» հիվանդանոցային համալիրի ինֆեկցիոն ծառայության հետ համատեղ, ամփոփել է երեխաների շրջանում նկատվող անհայտ ծագունմանաբության սուր, ծանր հեպատիտների դեպքերն մասին ներկայում հայտնի փաստերը: Սույն թվականի ապրիլի 5-ին Միացյալ Թագավորությունը Առողջապահության Համաշխարհային Կազմակերպությանն է հայտնել նախկինում առողջ, մինչև 10 տարեկան երեխաների շրջանում անհայտ ծագումնաբանության սուր, ծանր հեպատիտների դեպքեր մասին: Առաջին դեպքերից շուրջ մեկ ամիս անց՝ 2022 թվականի մայիսի 5-ի դրությամբ, Եվրոպական Միության 15 երկրներում արձանագրվել է հիվանդության շուրջ 95 դեպք, ևս 145-ը գրանցվել են Միացյալ Թագավորությունում: Հիվանդությանը գրանցվել է նաև ԱՄՆ-ում և Իսրայելում: Անհայտ ծագունմանաբության սուր, ծանր հեպատիտների բնորոշ ախտանշաններն են աղեստամոքսային տրակտի խանգառումներ, որոնց հաջորդում է դեղնուկը (74% դեպքերում), փսխումը (73% դեպքերում), կղանքի գույնի փոփոխությունը (58% դեպքերում), փորլուծությունը (49% դեպքերում) և սրտխառնոցը (39.5% դեպքերում): Ներկայում գիտնականների կողմից ուսումնասիրվում է հիվանդության առաջաման մի քանի աշխատանքային վարկած. 1. Զուգորդված գործոն, որն ազդում է փոքր երեխաների վրա, ավելի ծանրացնելով սովորական թեթև ադենովիրուսային վարակները կամ առաջացնելով նրանց մոտ իմունոպաթոլոգիա. ա) ընկալություն վարակի նկատմամբ, պայմանավորված լոքդաունի պատճառով սեզոնային վարակների ցածր հիվանդացությամբ Õ¢) Õ¶Õ¡ÕÕ¯Õ«Õ¶Õ¸Ö'Õ´ Õ¿Õ¡Ö€Õ¾Õ¡Õ® Õ¯Õ¡Õ´ Õ¦Õ¸Ö'Õ£Õ¸Ö€Õ¤Õ¾Õ¡Õ® Õ¯Õ¸Ö€Õ¸Õ¶Õ¡Õ¾Õ«Ö€Õ¸Ö'Õ½Õ¡ÕµÕ«Õ¶ Õ°Õ«Õ¾Õ¡Õ¶Õ¤Õ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶ Õ£) Õ¿Õ¸Ö"Õ½Õ«Õ¶Õ¶Õ¥Ö€, Õ¤Õ¥Õ²Õ¥Ö€ Õ¯Õ¡Õ´ Õ·Ö€Õ»Õ¡Õ¯Õ¡ Õ´Õ«Õ»Õ¡Õ¾Õ¡ÕµÖ€Õ« Õ£Õ¸Ö€Õ®Õ¸Õ¶Õ¶Õ¥Ö€ 2. Ô±Õ¤Õ¥Õ¶Õ¸Õ¾Õ«Ö€Õ¸Ö'Õ½Õ¡ÕµÕ«Õ¶ Õ¾Õ¡Ö€Õ¡Õ¯Õ« Õ¶Õ¸Ö€ Õ¿Õ¥Õ½Õ¡Õ¯ Ö‡ Õ¡ÕµÕ¬Õ¶. Վերոնշյալի համատեքստում անհրաժեշտ է իմանալ, որ դեպքերի հանդիպման հաճախականությունը չափազանց ցածր, դրանց ծագումնաբանության ուսումնասիրություններն ընթացքի մեջ են և անգամ եթե ադենովիրուսային վարակը ունի դերակատրում հիվանդությունը հավանաբար չունի մարդուց մարդուն փոխանցվող հիվանդության հատկանիշներ: Այնուամենայնիվ, զգոնություն պահպանելու նպատակով, ծնողներին խորհուրդ է տրվում երեխաների մոտ վերոնշհալ ախտանշանների առաջացման դեպքում չզբաղվել ինքնաբուժությամբ, այլ անմիջապես դիմել մասնգետներին, ինչպես նաև խստորեն հետևել հիգիենայի կանոններին (ձեռքերի լվածում, ռեսպիրատոր հիգիենա և այլն), որը նպատում են բազմաթիվ վարակների տարածման կանխարգելմանը: Կարևոր է նաև հետևել պաշտոնական կամ հեղինակավոր աղբյուրներից ստացված տեղեկատվությանը և հիշել, որ սոցիալական ցանցերում հանդիպող հրապարակումները հաճախ չունեն գիտակսն հիմնսվորում, իսկ որոշ դեպքերում ակնհայտ կեղծ են: Սույն նյութը նախապատրաստելիս օգտագործնել են ԵՄ ՀՎԿԱԿ և ԱՀԿ հրապարակումները: