
67 просмотры
Շուրջ մեկ տարի առաջ հանրապետությունում մեկնարկել է վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառման միջոցով անպտղության բուժման ծրագիրը: Ծրագրի շահառու էին` 2 և ավելի տարի անպտղություն ունեցող անզավակ զինծառայողները և նրանց հավասարեցված անձինք, սահմանամերձ համայնքների բնակիչները, ընտանեկան նպաստի համակարգում ընդգրկված 30.01 և ավելի բարձր անապահովության միավոր ունեցող նպաստառուները, հաշմանդամություն ունեցողները, զինվորական ծառայության ընթացքում կամ ավարտից հետո ծառայության պայմաններում զոհված որդու ծնողները: Նշենք, որ նախորդ տարի շահառուների ցանկն ընդլայնվել է` սահմանամերձ համայնքների քանակը 38-ից դառնալով 186: Õ‰Õ¶Õ¡ÕµÕ¡Õ® Õ¿Õ¡Ö€Õ«Õ¶ Õ®Õ¡Õ¶Ö€ Õ§Ö€` Õ¯Õ¸Ö€Õ¸Õ¶Õ¡Õ¾Õ«Ö€Õ¸Ö'Õ½Õ¡ÕµÕ«Õ¶ Õ°Õ«Õ¾Õ¡Õ¶Õ¤Õ¸Ö'Õ©ÕµÕ¡Õ¶ Õ°Õ¡Õ´Õ¡Õ¾Õ¡Ö€Õ¡Õ¯Õ¸Õ¾ Ö‡ ÕºÕ¡Õ¿Õ¥Ö€Õ¡Õ¦Õ´Õ¡Õ¯Õ¡Õ¶ Õ¤Ö€Õ¸Ö'Õ©ÕµÕ¡Õ´Õ¢ ÕºÕ¡ÕµÕ´Õ¡Õ¶Õ¡Õ¾Õ¸Ö€Õ¾Õ¡Õ®, Õ¡ÕµÕ¶Õ¸Ö'Õ¡Õ´Õ¥Õ¶Õ¡ÕµÕ¶Õ«Õ¾ Õ¡Ö€Õ¤Õ¥Õ¶ Õ¯Õ¡Ö€Õ¸Õ² Õ¥Õ¶Ö" ÕÕ¸Õ½Õ¥Õ¬ Õ¡Õ¶ÕºÕ¿Õ²Õ¸Ö'Õ©ÕµÕ¡Õ¶ Õ¢Õ¸Ö'ÕªÕ´Õ¡Õ¶ Õ®Ö€Õ¡Õ£Ö€Õ« Õ¸Ö€Õ¸Õ·Õ¡Õ¯Õ« Õ¡Ö€Õ¤ÕµÕ¸Ö'Õ¶Ö"Õ¶Õ¥Ö€Õ« Õ´Õ¡Õ½Õ«Õ¶: Այսպիսով` 2020 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ, պետական պատվերի շրջանակներում վերարտադրողական օժանդակ միջոցների կիրառմամբ անպտղության բուժման արդյունքում լույս աշխարհ է եկել 49 երեխա: Ծրագիրը շարունակական է, և շատ ու շատ ընտանիքներում կրկին նոր կյանք սկիզբ կառնի: Միաժամանակ, հավաքագրված տվյալների համաձայն (վիճակագրության մեջ ներառված չեն Արցախից ժամանակավորապես Հայաստան տեղափոխված անձանց ծննդաբերությունների թիվը)` նախորդ տարի հանրապետությունում գրանցվել է 36289 ծնունդ, ինչը 211-ով ավելի է 2019 թվականին արձանագրված ծնունդների համեմատ: Հարկ է նշել, որ 2014 թվականից ի վեր առաջին անգամ է գրանցվել ծնունդների թվի աճ` նախորդ տարվա համեմատությամբ: