
5 просмотры
Կառավարության որոշմամբ ընդայնվել է անվճար և արտոնյալ պայմաններով վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման իրավունք ունեցող շահառուների շրջանակը` ՀՀ վարչապետի մոտ կայացած խորհրդակցության (2023թ. դեկտեմբերի 18) ընթացքում տրված հանձնարակականի համաձայն։ Õ"Õ¸ÖƒÕ¸ÕÕ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶Õ¨ ÕºÕ¡ÕµÕ´Õ¡Õ¶Õ¡Õ¾Õ¸Ö€Õ¾Õ¡Õ® Õ§ Õ¡Õ¶ÕºÕ¿Õ²Õ¸Ö'Õ©ÕµÕ¡Õ¶ Õ°Õ¡Õ²Õ©Õ¡Õ°Õ¡Ö€Õ´Õ¡Õ¶ Õ®Ö€Õ¡Õ£Ö€Õ« Õ¨Õ¶Õ¤Õ¬Õ¡ÕµÕ¶Õ´Õ¡Õ¶ Ö‡ Õ·Õ¡Õ°Õ¡Õ¼Õ¸Ö'Õ¶Õ¥Ö€Õ« Õ¶Õ¸Ö€ ÕÕ´Õ¢Õ¥Ö€ Õ¶Õ¥Ö€Õ¡Õ¼Õ¥Õ¬Õ¸Ö' Õ¡Õ¶Õ°Ö€Õ¡ÕªÕ¥Õ·Õ¿Õ¸Ö'Õ©ÕµÕ¡Õ´Õ¢: Ծրագրի ընդլայնման արդյունքում ծառայություններից կօգտվեն` ՀՀ քաղաքացի կամ ԼՂ-ից բռնի տեղահանված, ժամանակավոր պաշտպանության տակ վերցված, փախստական ճանաչված` 2 տարի և ավելի անպտղության ախտորոշում ունեցող անզավակ կանայք, որոնց տրամադրվում է ծառայությունների ամբողջական փաթեթ, նախկին կարգավորմամբ սահմանված տարիքային վերին շեմ 36-ի փոխարեն սահմանվել է մինչև 40 տարեկանը ներառյալ: 1 երեխա ունեցող` երկրորդային անպտղության ախտորոշում ունեցող` նախկին կարգավորմամբ սահմանված սահմանամերձ բնակավայրերի բնակիչների փոխարեն, ներարգանդային սերմնավորման փորձերի և արտամարմնային բեղմնավորման 1 փորձի հնարավորություն է տրամադրվում ՀՀ քաղաքացի հանդիսացող կամ ԼՂ-ից բռնի տեղահանված, ժամանակավոր պաշտպանության տակ վերցված, փախստական ճանաչված բոլոր զույգերին, որոնցից կինը պատկանում է 20-36 (ներառյալ) տարիքային խմբին: 28-42 (ներառյալ) տարեկան Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված, ժամանակավոր պաշտպանության տակ վերցված, փախստական ճանաչված անզավակ կանայք: Կանոնակարգվել է նաև նախկինում շահառու չհանդիսացող, սակայն ծրագրի ընդլայնման արդյունքում շահառու դարձած անձանց` ծառայությունների քանակից օգտվելու իրավունքը, ինչպես նաև պետական պատվերի շրջանակներում սառեցման ենթակա սաղմերի քանակը և պահպանման ժամկետը: