
163 просмотры
Բժշկագիտության զարգացումը ձևավորում է հստակ մոտեցումներ այս կամ այն մաշկային խնդրի ժամանակ, ինչում կարևոր դեր ունի նաև անհրաժեշտ խմանքը։ Որոշ դեպքերում խնամքը կարող է ունենալ դեղորայքային բուժմանը համարժեք դրական ազդեցություն: Նմանատիպ մաշկային խնդիրներից է ատոպիկ մաշկաբորբը՝ մանկական տարիքում առավել հաճախ հանդիպող քրոնիկական մաշկային խնդիրը։ Ատոպիկ մաշկաբորբով երեխաների մաշկը պահանջում է ամենօրյա ճիշտ խնամք։ Շուկայում առկա բազմաթիվ խնամքի միջոցները հնարավորություն են տալիս ծնողներին ճիշտ կազմակերպելու երեխայի մաշկի խնամքը, սակայն դրան խոչընդոտում են մի շարք գործոններ՝ գիտելիքների և հմտությունների պակասը, հասարակության շրջանում խիստ արմատացած ավանդական, ընտանեկան, տնական կարծրատիպային մոտեցումները։ Հաշվի առնելով վերը նշվածը՝ Մաշկաբանության և սեռավարակաբանության բժշկագիտական կենտրոնն ու Մաշկավեներաբանների հայկական ասոցիացիան նախապատրաստել են ժամանակակից բժշկագիտական տվյալների վրա հիմնված սեմինար-դասախոսություն` նախատեսված ատոպիկ մաշկաբորբ ունեցող երեխաների ծնողների համար։ Հունիսին, յուրաքանչյուր շաբաթ օր, ժամը 11:00-ին կկազմակերպվեն սեմինար-դասախոսություններ, ինչպես նաև ծրագրի շրջանակներում Մաշկաբանության և սեռավարակաբանության բժշկագիտական կենտրոնի ու Մաշկավեներաբանների հայկական ասոցիացիայի բժիշկները կիրականացնեն նաև անվճար խորհրդատվություն ատոպիկ մաշկաբորբով երեխաների բուժման, խնամքի միջոցառումների, խնամքի միջոցների ընտրության և օգտագործման ձևի վերաբերյալ։ Õ"Õ¡Õ¶Ö€Õ¡Õ´Õ¡Õ½Õ¶ Õ¿Õ¥Õ²Õ¥Õ¯Õ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶Õ¶Õ¥Ö€Õ« Ö‡ Õ°Õ¥Ö€Õ©Õ¡Õ£Ö€Õ¾Õ¥Õ¬Õ¸Ö' Õ°Õ¡Õ´Õ¡Ö€ Õ¯Õ¡Ö€Õ¸Õ² Õ¥Ö" Õ¦Õ¡Õ¶Õ£Õ¡Õ°Õ¡Ö€Õ¥Õ¬ 099-29-03-03 Õ°Õ¥Õ¼Õ¡ÕÕ¸Õ½Õ¡Õ°Õ¡Õ´Õ¡Ö€Õ¸Õ¾: