
85 просмотры
Ուռուցքաբանության ազգային կենտրոնը Սյունիքի մարզի Կապան քաղաքում անցկանելու է «Երևան-Սյունիք ուռուցքաբանական ֆորում»-ը: ԹԱՐՄԱՑՈՒՄ՝ Հաշվի առնելով տեղի բնակչության խնդրանքն ու ցանկությունը, ՈՒռուցքաբանության ազգային կենտրոնի ղեկավարությունը որոշեց անցկացնել նաև ԱՆՎՃԱՐ սոնոգրաֆիկ հետազոտություններ և նեղ-մասնագիտական խորհրդատվություններ Սյունիքի մարզի բնակիչների համար: Տեղեկացնում ենք, որ Կրծքագեղձի, վահանաձև գեղձի, որովայնի օրգանների սոնոգրաֆիա կանցկացնեն մեր կենտրոնի լավագույն մասնագետներ Նարինե Կրյուչկյանը, Լիլիթ Շաքարյանը, Կարինե Խոնդկարյանը: Ձեզ պրոֆեսիոնալ մասնագիտական ԱՆՎՃԱՐ խորհրդատվություն կտրամադրեն կենտրոնի լավագույն մասնագետները՝ հետևյալ ծառայություններով՝ Վնասվածքաբանություն-օրթոպեդիա՝ ՈՒԱԿ փոխտնօրեն Ալեքսանդր Սեինյան, Կարապետ Անտոնյան, Մամոլոգիա՝ ՈՒԱԿ փոխտնօրեն Արթուր Ավետիսյան, Քիմիաթերապիա՝ Ընդհանուր և մանկական քիմիաթերապևտիկ ծառայության ղեկավար Նաիրա Ջանոյան, Ընդհանուր վիրաբուժություն՝ Որովայնային և էնդովիրաբուժության բաժանմունք վարիչ Հմայակ Եփրեմյան, Ավետ Պետրոսյան, Մաշկի և վահանաձև գեղձի հիվանդություններ՝ Ամբուլատոր-դիսպանսեր հսկողության բաժանմունքի և ընդունարանի վարիչ Հրայր Հակոբյան, Գինեկոլոգիա՝ Կանանց առողջության կլինիկայի վարիչ Կարո Բազիկյան, գինեկոլոգ Սիրան Խաչատրյան, Թոքաբանություն՝ Ախտորոշման ծառայության ղեկավարի տեղակալ Նունե Ազիզյան, Սրտաբանություն և անոթաբանություն՝ սիրտ-անոթային պաթոլոգիաների և էնդովասկուլյար ծառայության ղեկավար Տիգրան Պողոսյան, սրտաբան Լիլիթ Բաբայան, Նեյրովիրաբուժություն՝ ներյօվիրաբույժ Աննա Կիզոկյան, Թորակալ վիրաբուժություն՝ կրծքային վիրաբույժ Տիգրան Բյուզանդյան, ՈՒրոլոգիա՝ ուրոլոգ Վիկտոր Բադեյան: Հետազոտությունները և խորհրդատվությունները կացկացվեն Կապանի բժշկական կենտրոն / Kapan medical center ում (Մելիք-Ստեփանյան փող., 13 շենք): Õ€Õ¥Ö€Õ©Õ¡Õ£Ö€Õ¾Õ¥Õ¬Õ¸Ö' Õ°Õ¡Õ´Õ¡Ö€ ÕÕ¶Õ¤Ö€Õ¸Ö'Õ´ Õ¥Õ¶Ö" Õ¦Õ¡Õ¶Õ£Õ¡Õ°Õ¡Ö€Õ¥Õ¬ 094.003898 Õ¯Õ¡Õ´ 077.999723 Õ°Õ¥Õ¼Õ¡ÕÕ¸Õ½Õ¡Õ°Õ¡Õ´Õ¡Ö€Õ¶Õ¥Ö€Õ¸Õ¾: «Երևան-Սյունիք ուռուցքաբանական ֆորում»-ին մանրամասն ծանոթանալու համար անցեք այս հղումով՝ bit.ly/3Kf3vyo