
81 просмотры
COVID-19-ը կարող է բարդություններ առաջացնել մարմնի ցանկացած մասում, այդ թվում՝ աչքերում։ Ներկայացնում ենք որոշ խնդիրներ, որոնք կարող են առաջանալ կորոնավիրուսի պատճառով։ Ô¿Õ¸Õ¶ÕµÕ¸Ö'Õ¯Õ¿Õ«Õ¾Õ«Õ¿ Կոնյուկտիվիտը համարվում է կորոնավիրուսի ամենատարածված աչքի ախտանիշներից մեկը։ Երբեմն մարդիկ, ովքեր զգում են այս ախտանիշը, այլ ախտանիշներ, ինչպիսիք են ջերմությունը, հոգնածությունը կամ շնչառական խնդիրներ, չեն ունենում, նշում են մասնագետները: Ô±Õ¹Ö"Õ¥Ö€Õ« Õ¹Õ¸Ö€Õ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶ Թեեւ մասնագետների կարծիքներն այս ախտանիշի հարցում տարբեր են, աչքերի չորության եւ կորոնավիրուսի միջեւ կապի հնարավորությունը բացառել չի կարելի: Կորոնավիրուսով վարակվածների 10 տոկոսի մոտ աչքերի չորություն է նկատվել: Դա կարող է պայմանավորված լինել COVID-19-ի եւ անգիոտենզին փոխակերպող ֆերմենտի (ACE2) միջեւ կապով: ACE2-ը, որի հետ կապվում է կորոնավիրուսը վարակվելիս, հայտնաբերվել է նաեւ կոնյուկտիվայի, աչքը ծածկող թաղանթի եւ կոպի ներսի հատվածի բջիջներում, նշել են մասնագետները: Ô¼Õ¸Ö'ÕµÕ½Õ« Õ¶Õ¯Õ¡Õ¿Õ´Õ¡Õ´Õ¢ Õ¦Õ£Õ¡ÕµÕ¸Ö'Õ¶Õ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶ Կորոնավիրուսով վարակված մարդկանց մոտ կարող է նաեւ աչքի քոր առաջանալ եւ լույսի նկատմամբ զգայունության բարձրացում նկատվել: Աչքերի ցավ Կորոնավիրուսով վարակված մարդկանց մոտ աչքի ցավը աչքի ամենակարեւոր ախտանիշներից մեկն է համարվում։ Աչքի ցավն անհարմար զգացողություն է մեկ կամ երկու աչքերում կամ դրանց շուրջը: Հիվանդներն այս ախտանիշը նկարագրելիս նշում, են, որ կարծես իրենց աչքերի մեջ ավազ է հայտնվել: Ô·Õ¶Õ¤Õ¸Ö†Õ¿Õ¡Õ¬Õ´Õ«Õ¿ Էնդոֆտալմիտը կարող է կորոնավիրուսի հազվագյուտ ախտանիշներից մեկը լինել։ Որոշ հիվանդների մոտ եղջերաթաղանթի բորբոքում է առաջացել, որն այնուհետեւ ակնախնձորի ներսում գտնվող հյուսվածքների կամ հեղուկների վարակ է առաջացրել, որը կոչվում է էնդոֆտալմիտ: Սակայն սա հիվանդության անսովոր նշան է: Էնդոֆտալմիտի ընդհանուր ախտանիշներից են կարմրությունը, ցավը, կոպերի այտուցը, արտադրությունն աչքերից եւ տեսողության խանգարումները: NEWS.am Medicine