
63 просмотры
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտարարություն է տարածել՝ ներկայացնելով մինչև 18 տարեկանների ապահովագրության վերաբերյալ մանրամասներ։ Հայտարարության մեջ ասվում է․ ‼️ Առողջության համապարփակ ապահովագրության մեր առաջարկած համակարգում գործելու է հիմնական ծառայությունների փաթեթ, որի մեջ ներառված ծառայությունները մինչև 18 տարեկան երեխաների համար ներկայացնում եմ ստորև (մեծահասակների ՀԾՓ-ն կներկայացնեմ առանձին գրառումով). 1. Արտահիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման ծառայություններ, այդ թվում. ✅ Տեղամասային բժշկի խորհրդատվությունը, իսկ անհրաժեշտության դեպքում վերջինիս ուղեգրմամբ նեղ մասնագետների խորհրդատվությունը և բժշկական ցուցումների հիման վրա ուղեգրում լաբորատոր-գործիքային ՝ այդ թվում հատուկ և դժվարամատչելի լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունների համար, ✅ Հղիության հսկողության ընթացքում մասնագիտացված խորհրդատվությունը և պարտադիր լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունները, ✅ Շտապ բժշկական օգնության ծառայություներ, այդ թվում սանավիացիա, ✅ Ստոմատոլոգիական բժշկական օգնությունը, ✅ Մտավոր և ֆիզիկական խնդիրներ ունեցող երեխաների վերականգնողական ծառայություններ, ✅ Հիմնական դեղերի ցանկում ընդգրկված և տեղամասային բժշկի կողմից նշանակված դեղերի տրամադրում հիվանդությունների դեպքում, 2. ÕŠÕ¥Õ¿Õ¡Õ¯Õ¡Õ¶ Õ°Õ¸Õ£Õ¡Õ®Õ¸Ö'Õ©ÕµÕ¡Õ¶ Õ¡Õ¼Õ¸Õ²Õ»Õ¡ÕºÕ¡Õ°Õ¡Õ¯Õ¡Õ¶ Õ®Õ¡Õ¼Õ¡ÕµÕ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶Õ¶Õ¥Ö€, Õ¡ÕµÕ¤ Õ©Õ¾Õ¸Ö'Õ´. ✅ Իմունիզացիա, ✅ Կանխարգելիչ բժշկական օգնություն, պարտադիր բժշկական զննումներ և լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններ, ✅ Աղիքային և այլ ինֆեկցիոն հիվանդությունների բժշկական օգնության ծառայություններ, ✅ Տուբերկուլյոզի բժշկական օգնության ծառայություններ, ✅ ՄԻԱՎ/ՁԻԱՀ բժշկական օգնության ծառայություններ, ✅ Հոգեկան և նարկոլոգիական հիվանդությունների բժշկական օգնության ծառայություններ, ✅ Հեմոդիալիզի ծառայություններ: 3. Հիվանդանոցային բուժօգնության և սպասարկման ծառայություններ, այդ թվում. ✅ Նորածինների վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի ծառայություններ, ✅ Քրոնիկ հիվանդությունների սրացման դեպքում վերակենդանացման և անհետաձգելի բուժօգնության ծառայություններ, ✅ Սիրտ-անոթային հիվանդությունների բուժում՝ այդ թվում սրտային վիրաբուժություն, առիթմոլոգիա, էնդովասկուլյար վիրաբուժություն, ✅ Չարորակ նորագոյացությունների վիրահատության և ճառագայթային բուժման ծառայություններ, ինչպես նաև քիմիոթերապևտիկ բուժօգնություն, ✅ Մանկաբարձություն և նեոնատալ խնամքի ծառայություններ, ✅ Մանկական և նորածնային վիրաբուժության, ընդհանուր, անոթային, դիմածնոտային, էնդոկրին, կրծքային վիրաբուժության, ակնաբուժական, օրթոպեդիկ և վնասվածքաբանական, նյարդավիրաբուժական, միկրովիրաբուժական, գինեկոլոգիական, քիթ, կոկորդ, ականջաբանական և դիմածնոտային, ուրոլոգիական, պրոկտոլոգիական վիրահատություններ: