
89 просмотры
Առողջապահության համաշխարհային կազմակերպության անդամ բոլոր երկրներն ամեն տարի մայիսի 31-ին նշում են Առանց ծխախոտի համաշխարհային օրը՝ կարևորելով առողջության պահպանումը և այն հավելյալ ռիսկերը, որոնք կապված են ծխախոտի օգտագործման հետ, ինչպես նաև քարոզում ծխախոտի սպառման նվազեցմանն ուղված արդյունավետ քաղաքականություն: Այս տարի Առանց ծխախոտի համաշխարհային օրվա կարգախոսն է. «Ծխախոտը և սրտանոթային հիվանդությունները» , հաշվի առնելով, որ դրանք ավելի շատ մարդկանց կյանք են խլում, իսկ ծխախոտի օգտագործումը և երկրորդային ծխի ազդեցությունը նպաստում են սրտանոթային հիվանդությունների մահացության մոտավորապես 12%-ին: Ծխախոտի օգտագործումը սրտանոթային հիվանդությունների երկրորդ առաջատար պատճառն է, զարկերակային գերճնշումից հետո: Ծխախոտը՝ մահվան, հիվանդության, աղքատության հիմնական պատճառ Ծխախոտային համաճարակն ամենամեծ առողջապահական սպառնալիքներից է, ինչի հետևանքով տարեկան 6 միլիոն մարդ է մահանում, և ավելի քան 890 000 մահվան դեպք պայմանավորված է պասիվ ծխելով: Աշխարհի 1 միլիարդ ծխողների գրեթե 80%-ն ապրում է ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներում, որտեղ ծխախոտի հետ կապված հիվանդացության և մահացության դեպքերն ամենամեծն են: Որոշ երկրներում աղքատ կենցաղային պայմաններում ապրող երեխաները հաճախ ներգրավված են ծխախոտի արտադրությունում, որպեսզի ապահովեն ընտանիքի եկամուտը: Այս երեախաները հատկապես խոցելի են «կանաչ ծխախոտի հիվանդությանը», ինչը պայմանավորված է նիկոտինով, որը ներթափանցում է մաշկի մեջ՝ ծխախոտի թաց տերևներին դիպչելիս: Համաճարակաբանական հսկողություն՝ կարևոր նախադրյալ Պատշաճ մշտադիտարկումը բացահայտում է ծխախոտային համաճարակի սպառնալիքի չափերը և մատնանշում՝ ինչ քաղաքականություն մշակել: Երեք երկրից միայն մեկը, որը կազմում է աշխարհի բնակչության 1/3-ը, կարող է վերահսկել ծխախոտի սպառումը՝ իրականացնելով հետազոտություն մեծահասակների և երիտասարդների շրջանում, ազգային մակարդակում, յուրաքանչյուր 5 տարին մեկ: ÕŠÕ¡Õ½Õ«Õ¾ Õ®ÕÕ¥Õ¬Õ¨ Õ½ÕºÕ¡Õ¶Õ¸Ö'Õ´ Õ§ Պասիվ ծխելն առկա է ռեստորաններում, գրասենյակներում կամ այլ փակ տարածքներում, երբ մարդիկ օգտագործում են այնպիսի ծխախոտային արտադրանք, ինչպիսին է սիգարետը, բիդին և նարգիլեն: Ծխախոտի ծուխը պարունակում է ավելի քան 4000 քիմիական նյութ, որից առնվազն 250-ը հայտնի է իր վնասակար հատկություններով, և ավելի քան 50-ը քաղցկեղի առաջացման պատճառ է: Պասիվ ծխելու ազդեցության անվտանգ մակարդակ չկա: Մեծահասակների շրջանում պասիվ ծխելն առաջացնում է լուրջ սրտանոթային և շնչառական հիվանդություններ, այդ թվում՝ սրտի իշեմիկ հիվանդություն և թոքի քաղցկեղ: Հղի կանանց շրջանում, այն հանգեցնում է ծնելության ցածր քաշի: Երեխաների գրեթե կեսը հանրային վայրերում պարբերաբար շնչում է ծխախոտի ծխից աղտոտված օդ: Պասիվ ծխելու հետևանքով տարեկան գրանցվում է ավելի քան 600000 վաղաժամ մահացության դեպք: ÔµÖ€Õ¥ÕÕ¡Õ¶Õ¥Ö€Õ« Õ·Ö€Õ»Õ¡Õ¶Õ¸Ö'Õ´ Õ´Õ¡Õ°Õ¾Õ¡Õ¶ Õ¤Õ¥ÕºÖ"Õ¥Ö€Õ« 28%-Õ¨ (2004Õ©.) Õ¾Õ¥Ö€Õ¡Õ£Ö€Õ¾Õ¸Ö'Õ´ Õ§ ÕºÕ¡Õ½Õ«Õ¾ Õ®ÕÕ¥Õ¬Õ¸Ö'Õ¶: Յուրաքանչյուր մարդ իրավունք ունի շնչելու առանց ծխի օդ: Հակածխախոտային օրենքները, որոնք պաշտպանում են չծխողների շահերը, հանրամատչելի են, վնաս չեն հասցնում բիզնեսին և խրախուսում են, որպեսզի ծխողները թողնեն ծխելը: Õ‡Õ¸Ö'Ö€Õ» 1,3 Õ´Õ«Õ¬Õ«Õ¡Ö€Õ¤ Õ´Õ¡Ö€Õ¤ Õ¯Õ¡Õ´ Õ¡Õ·ÕÕ¡Ö€Õ°Õ« Õ¢Õ¶Õ¡Õ¯Õ¹Õ¸Ö'Õ©ÕµÕ¡Õ¶ 18%-Õ¨, ÕºÕ¡Õ·Õ¿ÕºÕ¡Õ¶Õ¾Õ¡Õ® Õ§ Õ¡Õ¦Õ£Õ¡ÕµÕ«Õ¶ Õ°Õ¡Õ´Õ¡ÕºÕ¡Ö€ÖƒÕ¡Õ¯ Õ°Õ¡Õ¯Õ¡Õ®ÕÕ¡ÕÕ¸Õ¿Õ¡ÕµÕ«Õ¶ Ö…Ö€Õ¥Õ¶Ö"Õ¸Õ¾: Ծխողներին անհրաժեշտ է օգնել՝ թողնելու ծխելը Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ քչերն են հասկանում ծխախոտի օգտագործմամբ պայմանավորված հստակ ռիսկերը: Ծխողները, որոնք տեղյակ են ծխախոտի վնասակար հատկությունների մասին, առավել մեծ ցանկություն ունեն թողնել ծխելը: Խորհրդատվությունը և դեղորայքը կարող են ավելի քան կրկնակի հնարավորություն ընձեռել ծխողին՝ հաջողելու թողնել այն: Ազգային համապարփակ ծխելը թողնելուն ուղղված ծառայությունները, ամբողջական կամ մասնակի ֆինանսական աջակցությամբ, հասանելի են միայն 26 երկրում, ինչը կազմում է աշխարհի բնակչության 33%-ը: Ծխախոտի տուփերի վրա պատկերված նկարներն ազդում են Ազդեցիկ հակածխախոտային գովազդները և գրաֆիկական փաթեթավորմամբ զգուշացումները, հատկապես, այն տուփերը, որոնք ունեն նկարներ, նվազեցնում են ծխել սկսող երեխաների թիվը և մեծացնում ծխելը թողնել ցանկացողների թիվը: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ նկարի տեսքով զգուշացումները, զգալիորեն բարձրացնում են ծխախոտի օգտագործման վերաբերյալ հանրային իրազեկվածությունը: Ծխախոտի գովազդի արգելքը նվազեցնում է ծխախոտի սպառումը Ծխախոտային արտադրատեսակների գովազդի խթանման և հովանավորչության բազմակողմանի արգելքը կարող է նվազեցնել ծխախոտի սպառումը միջինում մոտ 7%-ով, որոշ երկրներում՝ ծխախոտի սպառումը հասցնելով մոտ 16%-ի: 37 երկիր, ներկայացնելով աշխարհի բնակչության 15%-ը, ամբողջովին արգելել է բոլոր ծխախոտային արտադրատեսակների գովազդի խթանման, հովանավորչության ցանկացած տեսակ: Ծխախոտային հարկերը նվազեցնում են ծխախոտի սպառումը Հարկերը ծխախոտի սպառման նվազեցման արդյունավետ միջոցն են: Հարկի բարձրացումը, որն ավելացնում է ծխախոտի գինը 10%-ով, նվազեցնում է ծխախոտի սպառումը շուրջ 4%-ով բարձր եկամուտ ունեցող երկրներում, իսկ ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներում՝ շուրջ 5%-ով: 33 երկիր, որին բաժին է ընկնում աշխարհի բնակչության 10%-ը, ներդրել է հարկեր ծխախոտային արտադրատեսակի վրա. մանրածախ գնի ավելի քան 75%-ը կազմում է հարկը: Ծխախոտի հարկերից ստացված եկամուտը միջինում 269 անգամ ավելի բարձր է, քան ծխախոտի դեմ պայքարում իրականացվող վերահսկողության ծախսերը՝ հիմնված առկա տվյալների վրա: Ô±Õ¶Ö…Ö€Õ«Õ¶Õ¡Õ¯Õ¡Õ¶ Õ¡Õ¼Ö‡Õ¿Ö€Õ«Õ¶ ÕºÕ¥Õ¿Ö" Õ§ Õ¾Õ¥Ö€Õ» Õ¤Õ¶Õ¥Õ¬ Ծխախոտային արտադրատեսակների անօրեն առևտուրն առաջացնում է լուրջ առողջապահական, տնտեսական և անվտանգության խնդիրներ ողջ աշխարհում: Հետազոտության արդյուքների համաձայն՝ յուրաքանչյուր 10 ծխախոտից մեկը սպառվում է անօրիանական կերպով: Ծխախոտային արտադրատեսակների անօրեն առևտրի վերացումը կնվազեցնի ծխախոտի սպառումը՝ սահմափակելով էժան, չկարգավորվող այլընտրանքների արտադրանքի հասանելիությունը և ավելացնելով ծխախոտի արտադրանքի գները: Ապօրինի առևտրի դադարեցումն առողջության առաջնահերթություն է, ինչպես նաև՝ իրագործելի, ինչի համար պահանջվում է ազգային հարկային մարմինների միջազգային համագործակցության բարելավում, ինչպիսիք է ծխախոտային արտադրատեսակների անօրեն առևտրի վերացման վերաբերյալ արձանագրության վավերացումը և իրագործումը: Ô±Õ€Ô¿ Õ¡Ö€Õ±Õ¡Õ£Õ¡Õ¶Ö"Õ¨ Ծխախոտի օգտագործման տարածվածության և դրա առողջապահական, տնտեսական և այլ հետևանքները կանխելու նպատակով ԱՀԿ անդամ երկրները մշակել են «Ծխախոտի դեմ պայքարի շրջանակային կոնվենցիան», որը հանրային առողջության ոլորտում առաջին գլոբալ համաձայնագիրն է: Այս պայմանագիրը քաղաքակիրթ աշխարհի յուրովի պատասխանն է ծխախոտի համաճարակին, որը տարեկան 6 միլիոն մարդ է սպանում: Ծխախոտի դեմ պայքարի ԱՀԿ Շրջանակային կոնվենցիան, որն ուժի մեջ է մտել 2005թ. փետրվարին, արդեն իսկ վավերացվել է ավելի քան 174 պետության կողմից: MPOWER Õ¼Õ¡Õ¦Õ´Õ¡Õ¾Õ¡Ö€Õ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶ 2008թ. Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը ներդրեց գործնական, ծախսարդյունավետ միջոց՝ ընդլայնելու Ծխախոտի դեմ պայքարի ԱՀԿ Շրջանակային կոնվենցիայի դրույթների իրականացումը MPOWER հիմքով: MPOWER-ի յուրաքանչյուր միջոց համապատասխանում է Ծխախոտի դեմ պայքարի ԱՀԿ Շրջանակային կոնվենցիայի առնվազն մեկ դրույթի։ MPOWER Õ¼Õ¡Õ¦Õ´Õ¡Õ¾Õ¡Ö€Õ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶. ÕŽÕ¥Ö€Õ¡Õ°Õ½Õ¯Õ¥Õ¬ Õ®ÕÕ¡ÕÕ¸Õ¿Õ« Ö…Õ£Õ¿Õ¡Õ£Õ¸Ö€Õ®Õ´Õ¡Õ¶ Ö‡ Õ¯Õ¡Õ¶ÕÕ¡Ö€Õ£Õ¥Õ¬Õ´Õ¡Õ¶Õ¶ Õ¸Ö'Õ²Õ²Õ¾Õ¡Õ® Ö"Õ¡Õ²Õ¡Ö"Õ¡Õ¯Õ¡Õ¶Õ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶Õ¨ Պաշտպանել մարդկանց առողջությունը ծխախոտի սպառումից Առաջարկել օգնություն՝ թողնելու ծխելը Ô»Ö€Õ¡Õ¦Õ¥Õ¯Õ¥Õ¬ Õ®ÕÕ¡ÕÕ¸Õ¿Õ« Õ¾Õ¶Õ¡Õ½Õ¡Õ¯Õ¡Ö€ Õ°Õ¡Õ¿Õ¯Õ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶Õ¶Õ¥Ö€Õ« Õ´Õ¡Õ½Õ«Õ¶ Ուժեղացնել գովազդի, վաճառքի խթանմանն ու հովանավորչությանն ուղղված արգելքները Բարձրացնել ծխախոտային հարկերը: