
65 просмотры
Առաջին անգամ Հայաստանում՝ Նաիրի ԲԿ-ի Ընդհանուր և լապարասկոպիկ վիրաբուժության բաժանմունք N1 կատարվել է կերակրափողի ուռուցքի յուրահատուկ վիրահատություն - կերակրափողի լրիվ հեռացում և նրա անմիջապես փոխարինում լապարոսկոպիկ եղանակով ստեղծված ստամոքսի ցողունով։ Վիրահատության բացառիկությունը կայանում է նվազագույն ինվազիվ վիրաբուժական տեխնիկայի – լապարասկոպիկ և թորակոսկոպիկ մեթոդների կիրառման մեջ։ Մինչ օրս Հայաստանում նման միջամտություն չի իրականացվել։ Այդպիսի վիրահատությունները սովորաբար կատարվել են բաց եղանակով։ Պացիենտը դիմել է Նաիրի ԲԿ կրծքավանդակի ցավի, կլանման դծվարության, հաց ուտելու անկարողության, ընդհանուր թուլությունը և քաշի կորուստի բողոքներով։ Մանրակրկիտ հետազոտություններից հետո հիվանդին ախտորոշվել է կերակրափողի միջին երրորդի ուռուցք: Մայիսի 12-ին, 2017 թ., Վիրաբուժական թիմի կողմից, որը ղեկավարում էր Նաիրի ԲԿ-ի առաջին վիրաբուժական բաժանմունքի վարիչ, պրոֆ. Ադամյան Անդրանիկը (վիրաբույժներ Մելիքսեթյանը Ֆ․Գ․, Ադամյան Տ․Ա․) ընդհանուր անզգայացման տակ, որը ղեկավարել է Անզգայացման և վերակենդանացման կլինիկայի ղեկավար Գնունի Ա․Ս․ կատարվել է կերակրափողի լրիվ հեռացում և նրա անմիջապես փոխարինում լապարոսկոպիկ եղանակով Mac Keown-ի մեթոդով ստեղծված ստամոքսի ցողունով։ Հիվանդը վեցերորդ օրը դուրս է գրվել հիվանդանոցից լավ վիճակում: Ներկայումս նա ապրում է ակտիվ կյանքով և լիարժեք սնվում։ Աշխարհում նմանատիպ տորակոլապարասկոպիկ միջամտությունները կատարվում են խոշոր մասնագիտացված կենտրոններում և այժմ հասանելի են նաև Հայաստանում: Այս բարդ վիրահատության բարեհաջող կատարումը հնարավոր դարձավ Նաիրի ԲԿ-ի մասնագետների բարձր պրոֆեսիոնալիզմի և արդի բժշկական սարքավորումներով զինման շնորհիվ։ Նյութի աղբյուրը՝ www.nairimed.am