
197 просмотры
Եվս մեկ նորարարություն Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում Առաջին անգամ Հայաստանում և միայն Ս . Վ . Մալայանի անվան ակնաբուժական կլինիկայում օկուլոպլաստիկայի և նյարդաակնաբուժության բաժանմունքում անցկացվում է հետևյալ հիվանդությունների ինյեկցիոն թերապիան . Հեմիֆացիալ սպազմ. բնութագրվում է դեմքի մեկ կեսի մկանների անցավ, ակամա կծկումներով, որոնք առաջանում են տարբեր պատճառներով: Դրսևորվում է դեմքի անհամաչափությամբ, ջղաձգությունների հաճախականությունն աստիճանաբար մեծանում է և կարող են լինել այնքան ուժեղ, որ հանգեցնում են աչքի փակման, արցունքահոսության առաջացման ու հիվանդի ընդհանուր վիճակի վատացման: Բլեֆարոսպազմը աչքի շրջանաձև մկանի երկկողմանի ակամա կծկումն է՝ տարբեր աստիճանի արտահայտվածությամբ: Ծանր դեպքերում հիվանդը դժվարանում է բացել աչքերը: Տարբեր նոզոլոգիայի տիկեր (կոպի թրթռոց, հաճախակի կկոցում և թարթում, ճակատը կնճռոտելու սովորություն և այլն) Աչքի շուրջ սպիերի դեղորայքային հարթեցում Դերմատոխալազիսի (կոպերի ավելցուկ ծալք) վերացում Գլխացավի վերացում (քրոնիկ գլխացավ և միգրեն) Մասնագետի խորհրդատվություն՝ հիվանդության ախտորոշմամբ և ներարկվող պատրաստուկի չափաբաժնի որոշմամբ : Միջամտությունը անցավ է և կարճատև Օգտագործվում են բարձր որակի պատրաստուկներ , որոնք անցել են բազմաթիվ կլինիկական հետազոտություններ և առաջատար դիրք են զբաղեցնում վ ե ր ո նշյալ հիվանդությունների բուժման գործում Նշված հիվանդությունների ինչպես սկզբնական , այնպես էլ բաց թողնված փուլերը ունեն բուժման բարձր արդյունավետություն Պահանջվում է միջամտությունների սիստեմատիկ կրկնողություն ( թերապևտիկ էֆեկտը տևում է 4- ից մինչև 12 ամիս ) Հերթագրվելու համար կարող եք զանգահարել` 010344944 armine_gh@yahoo.com www. eyecenter.am