
69 просмотры
Երեխան, որ դեռ երեկ միակն էր ընտանիքում, բոլորի ուշադրության, սիրո, հիացմունքի ու զարմանքի առարկան, հիմա ստիպված է կիսել իր ունեցածը: Երկրորդ երեխայի ծնունդն ընտանիքում լուրջ փորձություն է` հատկապես առաջնեկի համար: Որքան էլ սպասած լինի քույրիկ-ապերիկին, միևնույնն է, նրան կարող է թվալ, թե հայտնվել է մեկը, որ եկել է «գողանալու» իր բաժին սերն ու ուշադրությունը: Շատ կարևոր է ծնողների համար դեռ հղիության ընթացքում փոքրիկին ասել, որ իրենց ընտանիքում նոր անդամ է ավելանալու: Հաճախակի զրուցել, թե ինչպես են կազմակերպելու իրենց առօրյան նորածնի ծնվելուց հետո:Եթե առաջնեկն ու մայրիկը միշտ միասին են եղել, պետք է երեխային նախօրոք պատարաստել մայրկից մի քանի օրով բաժանմանը: Լավ կլինի` ծննդատնից վերադառնալիս մայրիկը «նորածնի կողմից» նվեր բերի ավագին: Տան մեծ երեխան ծնողների ուշադրությունը «հետ նվաճելու» համար կարող է իրեն պահել իր տարիքից ավելի փոքրի նման, թնկթնկան դառնալ, խոսքը դարձնել մանկական, եթե տակդիրներ չէր հագնում, դարձյալ ուզենա հագնել, ծծակ խնդրի և այսպես շարունակ: Ô±ÕµÕ½ Õ¤Õ¥ÕºÖ"Õ¸Ö'Õ´ Õ¸Ö'Õ²Õ²Õ¡Õ¯Õ« ÕºÕ¥Õ¿Ö" Õ§ ÕºÕ¡Õ¿Õ´Õ¥Õ¬, Õ¸Ö€ Õ¶Õ¡ Ö‡Õ½ ÖƒÕ¸Ö"Ö€Õ«Õ¯ Õ§ Õ¥Õ²Õ¥Õ¬, Õ¶Ö€Õ¡Õ¶ Õ§Õ¬ Õ¶Õ¸Ö'ÕµÕ¶ Õ¯Õ¥Ö€Õº ÕÕ¶Õ¡Õ´Õ¥Õ¬ Õ¥Õ¶, Õ°Õ¸Õ£ Õ¿Õ¡Ö€Õ¥Õ¬, Õ«Õ½Õ¯ Õ¶Õ¸Ö€Õ¡Õ®Õ«Õ¶Õ¶ Õ«Ö€ Õ¡ÕºÕ¡Õ£Õ¡ ÕÕ¡Õ²Õ¨Õ¶Õ¯Õ¥Ö€Õ¶ Õ§: Երբ առաջնեկը ներգրավվում է քույրիկի կամ ապերիկի խնամքի գործում, ստանձնում մայրիկի օգնականի դերը, սկսում է զգալ իր կարևորությունը, փոքրիկի հանդեպ ուշադրությունն էլ մտերմացնում է նրան: Բայց չպետք է նրանից ավելին պահանջել. պատահում է՝ շատ մայրիկներ երկրոդ երեխայի լույս աշխարհ գալուց հետո 3 կամ 5 տարեկան փոքրիկին վերաբերվում ենՙ ինչպես մեծահասակի: Նրանց թվում է՝ մի քանի օրում երեխան մեծացել է մի քանի տարով: Ավելորդ խստապահանջությունը դեռ մի քանի օր առաջ ուշադրությամբ շրջապատված երեխային կարող է ծնողներից օտարացնել: Ամեն անգամ նորածնի հասցեին հիացական բառեր ասելիս պետք է հիշել, որ առաջնեկը ևս սպասում է նույն վերաբերմունքին: Նյութի աղբյուրը՝ doctors.am