57 просмотры
Մարդիկ հազվադեպ են ուշադրություն դարձնում մաշկային այնպիսի խնդիրներին, ինչպիսին են բշտիկները, այտուցներն ու կնճիռները, մինչդեռ նման փոփոխությունները կարող են շատ բան պատմել մարդու առողջական վիճակի մասին: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում առողջական այն խնդիրները, որոնց մասին կարող է պատմել մարդու դեմքը: Ô³Õ¸Ö'Õ¶Õ¡Õ¿ Õ´Õ¡Õ·Õ¯ Մաշկի գունատությունը կարող է վկայել անեմիայի (սակավարյունություն) կամ արյան մեջ երկաթի դեֆիցիտի մասին: Նման խնդիրներից խուսափելու համար հարկավոր է շաբաթական առնվազն երկու անգամ կարմիր միս ուտել, ինչպես նաև լոբազգիներ ու կանաչ տերևավոր բանջարեղեն օգտագործել: Ô²Õ·Õ¿Õ«Õ¯Õ¶Õ¥Ö€ Բշտիկներն առավել հաճախ ի հայտ են գալիս դեռահասության շրջանում ու պայմանավորված են լինում հորմոնալ գործընթացներով, սակայն դրանք կարող են վկայել նաև քաղցրավենիքի չարաշահման մասին: Ô±Õ¹Ö"Õ¥Ö€Õ« Õ¤Õ¥Õ²Õ¶Õ¡Õ®Õ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶ Առավել հաճախ այս ախտանշանը վկայում է դեղնուկի մասին, ուստի աչքերի շուրջը մաշկի կամ սպիտակուցային թաղանթի դեղնածության դեպքում հարկավոր է դիմել բժշկին ու ստուգել լյարդի աշխատանքը: «Պարկեր» աչքերի տակ Մեծ մասամբ այս ախտանշանը խոսում է երիկամների հետ կապված խնդիրների մասին: Նման «պարկերի» առաջացումը պայմանավորված է մաշկի տակ հեղուկի կուտակմամբ, ինչը վկայում է, որ երիկամները ճիշտ չեն գործում: Ավելի լուրջ դեպքերում դրանք վկայում են սրտային անբավարարության մասին, ուստի հարկավոր է շատ ուշադիր լինել: Ô½Õ¸Ö€Õ¨ Õ¯Õ¶Õ³Õ«Õ¼Õ¶Õ¥Ö€ Սովորաբար կնճիռներն առաջանում են ծերացման բնական գործընթացների հետևանքով, սակայն ծխախոտի չարաշահումը կարող է առավել արտահայտիչ դարձնել կնճիռները, քանի որ ծխախոտը քայքայում է մաշկի առաձգականության համար պատասխանատու կոլագենն ու էլաստինը: Ընդ որում, օրական ընդամենը մեկ գլանակը բավական է ծերացման գործընթացն արագացնելու համար: Õ"Õ¡Õ·Õ¯Õ« Õ¯Õ¡Ö€Õ´Ö€Õ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶ Բնակչության շուրջ 10%-ը տառապում է մաշկային խանգարումից, որը կոչվում է ռոզացեա և դրսևորվում է մաշկի կարմրածությամբ: Այս հիվանդության ախտանշաններն ավելի ակնհայտ են դառնում կծու մթերքի կամ կոֆեինով ըմպելիքների չարաշահման դեպքում, ինչպես նաև ակլկոհոլի գործածության ու արևի ազդեցության հետևանքով: Õ‡Õ¸Ö'Ö€Õ©Õ¥Ö€Õ« Õ¹Õ¸Ö€Õ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶ Շուրթերի չոր մաշկը վկայում է օրգանիզմի ջրազրկման կամ եղանակային անբարենպաստ պայմանների մասին: Եթե բավարար քանակությամբ ջրի գործածությունը չի լուծում այս խնդիրը, ապա այն կարող է պայմանավորված լինել նաև ալերգիկ ռեակցիայով: Դեմքին անցանկալի մազերի աճ Առավել հաճախ այս խնդիրը պայմանավորված է լինում հորմոնալ խանգարումներով: Հաճախ կանանց մոտ դեմքի անցանկալի մազերի աճին նպաստում է պոլիկիստոզային ձվարանների համախտանիշը, ուստի այս ախտանշանը ոչ մի դեպքում չի կարելի անուշադրության մատնել: Նյութի աղբյուրը՝ med.tert.am