
141 просмотры
Ամռանն այտուցները բավական տարածված խնդիր են և որպես կանոն պայմանավորված են լինում շոգ եղանակով ու որոշակի ֆիզիոլոգիական գործոններով, սակայն լինում են դեպքեր, երբ դրանք հուշում են նաև բավական վտանգավոր հիվանդությունների մասին, որոնց ժամանակին ուշադրություն չդարձնելը կարող է լուրջ հետևանքներ ունենալ։ Նման խնդիրներից խուսափելու համար հարկավոր է իմանալ, թե առողջական որ խնդիրներն են դրսևորվում մարմնի տարբեր հատվածների այտուցներով։ Սրտային անբավարարություն Այս խանգարման դեպքում սրտամկանը չի կարողանում ինչպես հարկ է իրականացնել արյան շրջանառությունն ու այն սկսում է կուտակվել անոթներում՝ հանգեցնելով այտուցների։ Առավել հաճախ սրտային անբավարարությունը դրսևորվում է որովայնի ու ոտքերի հատվածի այտուցներով։ Õ€Õ«ÕºÕ¸Õ©Õ«Ö€Õ¥Õ¸Õ¦ Հիպոթիրեոզը դրսևորվում է վահանաձև գեղձի ակտիվության նվազմամբ, ինչն էլ հանգեցնում է հյուսվածքներում հեղուկի լճացման ու այտուցների առաջացման։ Õ€Õ¡Õ·Õ«Õ´Õ¸Õ¿Õ¸ÕµÕ« Õ©Õ«Ö€Õ¥Õ¸Õ¤Õ«Õ¿ Աուտոիմունային այս հիվանդության դեպքում մարդու իմունային համակարգը հարձակվում է վահանագեղձի վրա՝ աստիճանաբար այն քայքայելով։ Այս հիվանդության մասին կարող են հուշել միայն մի ձեռքի կամ դեմքի մի կեսի այտուցները, ուստի նման տհաճ ախտանշանի առկայության դեպքում հարկավոր է անպայման դիմել մասնագետին։ Ô¼ÕµÕ¡Ö€Õ¤Õ« Õ°Õ«Õ¾Õ¡Õ¶Õ¤Õ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶Õ¶Õ¥Ö€ Օրգանիզմի զտիչը հանդիսացող այս օրգանն օգնում է դուրս բերել ավելորդ հեղուկը, ուստի որոշ դեպքերում այտուցները կարող են հուշել լյարդի հիվանդությունների մասին։ Անառողջ այտուցվածությամբ կարող են դրսևորվել լարդի ցիռոզն ու հեպատիտները։ ÔµÖ€Õ«Õ¯Õ¡Õ´Õ¶Õ¥Ö€Õ« Õ°Õ«Õ¾Õ¡Õ¶Õ¤Õ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶Õ¶Õ¥Ö€ Երիկամների հետ կապված առողջական խնդիրների դեպքում այտուցները սովորաբար ի հայտ են գալիս աչքերի շուրջը։ Õ‡Õ¡Ö"Õ¡Ö€Õ¡ÕµÕ«Õ¶ Õ¤Õ«Õ¡Õ¢Õ¥Õ¿ Շաքարային դիաբետով պայմանավորված այտուցները կարող են տեղակայված լինել մարմնի տարբեր հատվածներում, այդ թվում նաև դեմքի կամ ոտքերի հատվածում։ Ավելին՝ որոշ դեպքերում կարող է այտուցվել ամբողջ մարմնինը։ Սա պայմանավորված է լինում երիկամների ու սրտամկանի աշխատանքների խանգարմամբ, ինչը բնորոշ է շաքարային դիաբետին։ ÔµÖ€Õ¡Õ¯Õ¡ÕµÕ«Õ¶ Õ¡Õ¶Õ¢Õ¡Õ¾Õ¡Ö€Õ¡Ö€Õ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶ Ստորին վերջույթների անոթների վատ վիճակը բացասաբար է անդրադառնում արյան շրջանառության վրա և ի հայտ են գալիս լճացումներ ու այտուցներ։ Այս ֆոնին կարող է զարգանալ նաև թրոմբոզ, ուստի հարկավոր է զգոն լինել։ Այտուցները կարող են պայմանավորված չլինել լուրջ խանգարումներով, սակայն որոշ դեպքերում մասնագետները խորհուրդ են տալիս այտուցներ նկատելիս անհապաղ դիմել բժշկին։ Բժշկի հետ խորհրդակցելու անհրաժեշտություն կա այն դեպքերում, երբ այտուցներն ի հայտ են գալիս անսպասելի, շատ արագ մեծանում են, այտուցված հատվածի մաշկի ջերմաստիճանը բարձրանում է և այն կարմրում է, ինչպես նաև ի հայտ են գալիս ինքնազգացողության վատթարացման ընդհանուր ախտանշաններ՝ հևոց, գլխացավ ու տհաճ զգացողություններ կրծքավանդակի հատվածում։ Նյութի աղբյուրը՝ med.tert.am