
83 просмотры
2012 թվականից Միավորված ազգերի կազմակերպությունը դեկտեմբերի 12-ը հռչակել է Առողջապահության համընդհանուր հասանելիության միջազգային օր` կոչ անելով բոլոր երկրներին նպաստել առողջապահական ծառայությունների մատչելիության բարելավմանը: Այս առիթով հրավիրված ասուլիսի ժամանակ առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը, Հայաստանում ԱՀԿ ներկայացուցիչ Եգոր Զայցևը և Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփը ներկայացրել են, թե ինչ է համապարփակ առողջապահական ծածկույթը, խոսել Հայաստանում սոցիալ-տնտեսական զարգացման տեսանկյունից դրա կարևորության վերաբերյալ: Համապարփակ առողջապահական ծածկույթին հասնելն առողջության համաշխարհային գերակայություն է, որը ներառված է Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում, ԱՀԿ-ի սահմանադրության և մշակութային, տնտեսական և սոցիալական իրավունքների միջազգային դաշնագրում: Այս փաստաթղթերը շեշտում են բոլոր մարդկանց համար առողջության հնարավոր ամենաբարձր մակարդակի ապահովման կարևորությունը: Համապարփակ առողջապահական ծածկույթը հնարավորություն կտա, որ յուրաքանչյուր անձ անկախ գտնվելու վայրից և ժամանակից օգտվի որակյալ առողջապահական ծառայություններից՝ առանց որևէ ֆինանսական դժվարությունների: Ô±Õ·ÕÕ¡Ö€Õ°Õ« Õ¢Õ¶Õ¡Õ¯Õ¹Õ¸Ö'Õ©ÕµÕ¡Õ¶ Õ¡Õ¼Õ¶Õ¾Õ¡Õ¦Õ¶ Õ¯Õ¥Õ½Õ« Õ°Õ¡Õ´Õ¡Ö€ Õ¿Õ¡Ö€Ö€Õ¡Õ¯Õ¡Õ¶ Õ¡Õ¼Õ¸Õ²Õ»Õ¡ÕºÕ¡Õ°Õ¡Õ¯Õ¡Õ¶ Õ®Õ¡Õ¼Õ¡ÕµÕ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶Õ¶Õ¥Ö€Õ¨ Õ¤Õ¥Õ¼Ö‡Õ½ Õ´Õ¡Õ¿Õ¹Õ¥Õ¬Õ« Õ¹Õ¥Õ¶Ö‰ Õ€Õ¡Õ´Õ¡Õ·ÕÕ¡Ö€Õ°Õ¡ÕµÕ«Õ¶ Õ¡Õ¼Õ¡Õ»Õ¶Õ¸Ö€Õ¤Õ¶Õ¥Ö€Õ¨ Õ°Õ¡Õ´Õ¡Õ±Õ¡ÕµÕ¶Õ¥Õ¬ Õ¥Õ¶, Õ¸Ö€ ÕµÕ¸Ö'Ö€Õ¡Ö"Õ¡Õ¶Õ¹ÕµÕ¸Ö'Ö€ Õ¡Õ¶Õ± ÕºÕ¥Õ¿Ö" Õ§ Õ¯Õ¡Ö€Õ¸Õ²Õ¡Õ¶Õ¡ Õ½Õ¿Õ¡Õ¶Õ¡Õ¬ Õ´Õ¡Õ¿Õ¹Õ¥Õ¬Õ« Ö‡ Õ¸Ö€Õ¡Õ¯ÕµÕ¡Õ¬ Õ¡Õ¼Õ¸Õ²Õ»Õ¡ÕºÕ¡Õ°Õ¡Õ¯Õ¡Õ¶ Õ®Õ¡Õ¼Õ¡ÕµÕ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶Õ¶Õ¥Ö€: «Հայաստանի առողջապահության նախարարությունը, համակարծիք լինելով առողջապահության համընդհանուր հասանելիության գաղափարին, քայլեր է ձեռնարկում, որպեսզի մեր երկրի բնակիչների համար բուժօգնությունը դառնա ավելի մատչելի և հասանելի»,- նշել է առողջապահութան նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը: Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփի խոսքով. «Այս տարի սեպտեմբերի 24-ին Նյու Յորքում ՄԱԿ-ի 74-րդ նստաշրջանի ընթացքում 12 միջազգաին գորածակալություններ մեկնարկեցին «Ավելի ուժեղ համագործակցություն, ավելի լավ առողջություն» համատեղ պլանը` առաջիկա 10 տարվա ընթացքում առավել արդյունավետ և համախմբված աջակցելու երկրներին` արագացնելու առաջընթացն առողջապահական Կայուն զարգացման նպատակներին հասնելու (SDG- ների) ուղղությամբ»: «Հայաստանում առողջության համար սեփական գրպանից վճարումները ծայրահեղ բարձր են, իսկ պետական ծախսերը ցածր՝ տարածաշրջանի այլ երկրների համեմատ: Առողջությանը պետք է առաջնահերթություն տրվի երկրում, պետք է ավելացվեն պետական ծախսերը ՝ բնակչությանը ֆինանսապես պաշտպանելու և առողջապահական ծառայությունները հասանելի դարձնելու համար»,- ընդգծել է ԱՀԿ հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Եգոր Զայցևը: Մինչև 2030 թվականն այս նպատակին հասնելու համար առողջապահության ոլորտում աշխատող կազմակերպությունները պետք է միավորեն իրենց ջանքերն ու ռեսուրսները՝ բոլոր երկրներում ավելի ուժեղ, որակյալ և մատչելի համակարգեր ստեղծելու համար։