
63 просмотры
Õ€Õ¥Õ¿Õ¡Õ¦Õ¸Õ¿Õ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶Õ¶Õ¥Ö€Õ¨ ÕºÕ¡Ö€Õ¦Õ¥Õ¬ Õ¥Õ¶, Õ¸Ö€ Õ¢Õ¸Ö'Õ½Õ¡Õ¯Õ¥Ö€Õ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶Õ¨ Õ¡Õ¼Õ¸Õ²Õ»Õ¡Ö€Õ¡Ö€ Õ§, Õ½Õ¡Õ¯Õ¡ÕµÕ¶ Õ·Õ¡Õ¿ Õ¯Õ¡Ö€Ö‡Õ¸Ö€ Õ§, Õ¸Ö€ Õ¢Õ¸Ö'Õ½Õ¡Õ¯Õ¥Ö€Õ¶Õ¥Ö€Õ¶ Õ¨Õ¶Õ¿Ö€Õ¥Õ¶ Õ¢Õ¡Õ¦Õ´Õ¡Õ¿Õ¥Õ½Õ¡Õ¯ Õ½Õ¶Õ¸Ö'Õ¶Õ¤, Ö"Õ¡Õ¶Õ« Õ¸Ö€ Õ¹Õ¯Õ¡ Õ¡ÕµÕ¶ÕºÕ«Õ½Õ« Õ´Õ«Õ¡Õ¿Õ¥Õ½Õ¡Õ¯ Õ½Õ¶Õ¸Ö'Õ¶Õ¤, Õ¸Ö€Õ¨ Õ¯Õ¡ÕºÕ¡Õ°Õ¸Õ¾Õ« Ö…Ö€Õ£Õ¡Õ¶Õ«Õ¦Õ´Õ¨ Õ¢Õ¸Õ¬Õ¸Ö€ Õ¡Õ¶Õ°Ö€Õ¡ÕªÕ¥Õ·Õ¿ Õ½Õ¶Õ¶Õ¤Õ¡Ö€Õ¡Ö€ Õ¶ÕµÕ¸Ö'Õ©Õ¥Ö€Õ¸Õ¾: Ô¿Õ¡Õ¶ Õ½Õ¶Õ¶Õ¤Õ¡Õ¶ÕµÕ¸Ö'Õ©Õ¥Ö€, Õ¸Ö€Õ¸Õ¶Ö" ÕÕ«Õ½Õ¿ Õ¯Õ¡Ö€Ö‡Õ¸Ö€ Õ¥Õ¶ Ö…Ö€Õ£Õ¡Õ¶Õ«Õ¦Õ´Õ« Õ°Õ¡Õ´Õ¡Ö€ Ահա դրանցից 8-ը Ô¿Ô±Ô¼Õ'Ô»ÕˆÕ'Õ" Այն օգնում է պահպանել ոսկրերի ամրությունը: Կալցիում ամենաշատ պարունակվում է կաթի ու կաթնամթերքի մեջ, իսկ մուգ կանաչ բանջարեղենները, ինչպես օրինակ շաղգամը, կաղամբը, բրոկոլին հանդիսանում են կալցիումի ստացման բուսական աղբյուր: Կալցիումով հարստացված այլ մթերքները, օրինակ՝ հյութերը, շիլաները, սոյայի կաթը, այլընտրանքային տարբերակներ են: ՎԻՏԱՄԻՆ D Այս վիտամինը կարևոր դեր է խաղում ոսկրային առողջության, իմունային համակարգի գործունեության և բորբոքային պրոցեսների հարցում: Այն ավելացվում է կաթի, որոշ սոյայի և բրնձի կաթի, մարգարինների և պատրաստի շիլաների մեջ: Եթե առօրյա սննդի մեջ քիչ է վիտամին D-ի պարունակությունը և դուք նաև քիչ եք լինում արևի տակ, ուրեմն դուք հավելյալ վիտամին D-ի կարիք ունեք: ՎԻՏԱՄԻՆ B-12 Այն նպաստում է արյան կարմիր գնդիկների արտադրմանը և կանխում անեմիան: Ցանկացած դիետա պահպանելու ժամանակ կարևոր է ընդգրկել ձու և կաթնամթերք Ձեր ճաշացանկում, այլապես հարկ կլինի վիտամինային հավելումներ ընդունել: ՍՊԻՏԱԿՈՒՑ Սպիտակուցներն առողջ մաշկի, ոսկրերի, մկանների և օրգանների գրավականն են: Ձուն ու կաթնամթերքը սպիտակուցների ստացման լավ աղբյուր են, սակայն բավարար սպիտակուց կարելի է ստանալ նաև բուսական սննդամթերքից՝ օգտագործելով դրանք օրվա ընթացքում մեծ և բազմազան քանակությամբ, օրինակ՝ կարող եք ուտել ընդեղեն, ձավարեղեն, սերմեր, ոսպ և այլն: ՕՄԵԳԱ 3 ՃԱՐՊԱՅԻՆ ԹԹՈՒՆԵՐ Ձուկն ու ձուն օմեգա-3-ի ստացման իդեալական աղբյուր են և նպաստում են սրտի առողջությանը: Կարող եք փոխարինել բուսական ծագում ունեցող օմեգա-3-ով, որը պարունակվում է սոյայի յուղի, ընկույզի, կտավատի մեջ: Եթե նախընտրում եք օգտագործել միայն բուսական ծագման օմեգա-3, ապա դիտարկեք հավելյալ օմեգա-3 ընդունելու հավանականությունը, քանի որ օրգանիզմը ոչ միշտ է լիարժեք կերպով յուրացնում այս սննդանյութի բուսական ծագում ունեցող տարբերակը: ԵՐԿԱԹ Երկաթն արյան կարմիր բջիջների կարևորագույն բաղադրիչն է: Չորացրած լոբին, ոլոռը, ոսպը, ամբողջական հացահատիկը, մուգ կանաչ բանջարեղենը, չորացրած մրգերը պարունակում են զգալի քանակությամբ երկաթ: Քանի որ բուսական ծագման երկաթը հեշտ չի յուրացվում, բուսակերների համար այս սննդամթերքների ընդունումը ցանկալի է լինի կրկնակի անգամ շատ, քան ոչ բուսակերների դեպքում: Õ'Ô»Õ†Ô¿ Ցինկը շատ ֆերմենտների էական բաղադրիչ է և դեր է խաղում բջիջների բաժանման ու սպիտակուցների ձեւավորման մեջ: Ինչպես և երկաթը, այն նույնպես բուսական սննդամթերքից այնքան հեշտ չի ներծծվում, որքան կենդանական ծագման սննդից: Եթե օգտագործում եք կաթնամթերք, ապա պանիրը կարող է հրաշալի տարբերակ լինել, այլապես նախապատվություն տվեք ձավարեղենին, սոյա պարունակող մթերքներին, ընդեղենին և ցորենին: Õ…ÕˆÔ´ Յոդը վահանաձև գեղձի հորմոնների բաղադրիչ է, որը կանոնավորում է նյութափոխանակությունը, հիմնական օրգանների աճն ու աշխատանքը: Դիետաները, որոնք հիմնված են բուսակերության վրա, կարող են հանգեցնել յոդի քանակի իջեցման: Այնուամենայնիվ, թեյի գդալի ընդամենը 1/4ը-ի չափով յոդացված աղի օգտագործումը յոդի մատակարարման բավարար քանակ է: Անկախ այն բանից, դուք բուսակեր եք, թե ոչ, միշտ կարելի է սնվել համեղ և առողջարար: Նյութի աղբյուրը՝ http://astghikmc.am