
83 просмотры
Կատարյալ առողջությունը ենթադրում է կենսակերպի մի քանի հիմնական կանոնների պահպանում: Տարբեր հիվանդությունների ի հայտ գալու պատճառները քննարկելիս` մասնագետները հաճախ են մատնանշում օրգանիզմի գենետիկ նախատրամադրվածությունը, հիվանդությունների նկատմամբ հակվածությունը, արտաքին գործոնների ներազդեցությունը, վարակների տարածվածությունը: Միևնույն ժամանակ կարևոր նշանակություն է տրվում կանխարգելիչ միջոցառումներին: Առողջ կենսակերպը 21-րդ դարին բնորոշ տարածված հիվանդությունները կանխարգելող կարևորագույն գործոններից է: Ակտիվ ու շարժուն կենսակերպը, վնասակար սովորություններից հրաժարվելը նույնքան կարևոր են, որքան ճիշտ և առողջ սննդակարգին անցումը: ՀՀ առողջապահության նախարարությունը խորհուրդ է տալիս կիրառել Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից սահմանված առողջ սնուցման 12 պարզագույն սկզբունքները: Աստիճանաբար այն կարող է դառնալ սովորություն, ինչպես նաև յուրօրինակ մշակույթ՝ ընդունելի բոլոր սերունդների համար: Սննդակարգը պետք է լինի բազմազան, նախընտրություն տալով բուսական և ոչ թե կենդանական սննդին: Ամեն օր` սննդի յուրաքանչյուր ընդունման ժամանակ պետք է օգտագործել հաց, հացահատիկային մթերք, մակարոնային արտադրանք, բրինձ կամ կարտոֆիլ: Օրը մի քանի անգամ պետք է միրգ և բանջարեղեն ուտել՝ նախապատվություն տալով թարմ և տեղական ծագման մթերքին: Մարմնի քաշը պետք է պահպանել նորմի սահմաններում՝ ամենօրյա չափավոր ֆիզիկական ծանրաբեռնվածության օգնությամբ: Վերահսկել է պետք օգտագործվող ճարպերի քանակը (այն պետք է կազմի օրվա ընթացքում ստացվող էներգիայի ոչ ավելի, քան 30 տոկոսը) հագեցած ճարպաթթուների մեծ մասը փոխարինելով չհագեցած բուսական յուղերով: Õ…Õ¸Ö'Õ²Õ¸Õ¿ Õ´Õ«Õ½Õ¶ Õ¸Ö' Õ´Õ½Õ¡Õ´Õ©Õ¥Ö€Ö"Õ¶ Õ¡Õ¶Õ°Ö€Õ¡ÕªÕ¥Õ·Õ¿ Õ§ ÖƒÕ¸ÕÕ¡Ö€Õ«Õ¶Õ¥Õ¬ Õ¨Õ¶Õ¤Õ¥Õ²Õ¥Õ¶Õ¸Õ¾ (Õ¬Õ¸Õ¢Õ«, Õ¸Õ½Õº, Õ¸Õ¬Õ¸Õ¼), Õ±Õ¯Õ¸Õ¾, Õ©Õ¼Õ¹Õ¶Õ¡Õ´Õ½Õ¸Õ¾: Հարկ է օգտագործել յուղի և աղի ցածր պարունակությամբ կաթ և կաթնամթերք: Պետք է ընտրել շաքարի ցածր քանակությամբ մթերք` սահմանափակելով ռաֆինացված շաքարի, քաղցր ըմպելիքի և քաղցրավենիքի օգտագործումը: Օրվա ընթացքում օգտագործված աղի քանակը չպետք է գերազանցի մեկ գդալը՝ 5 գրամ, ներառյալ այն աղը, որն առկա է հացի, վերամշակված, ապխտած կամ պահածոյացված մթերքում: Õ‰ÕºÕ¥Õ¿Ö" Õ§ Õ¹Õ¡Ö€Õ¡Õ·Õ¡Õ°Õ¥Õ¬ Õ¡Õ¬Õ¯Õ¸Õ°Õ¸Õ¬Õ¨, Ö…Ö€Õ¡Õ¯Õ¡Õ¶ Ö…Õ£Õ¿Õ¡Õ£Õ¸Ö€Õ®Õ¥Õ¬ Õ¡Õ¼Õ¡Õ¾Õ¥Õ¬Õ¡Õ£Õ¸Ö'ÕµÕ¶Õ¨ Õ´Õ«Õ¶Õ¹Ö‡ 20 Õ£Ö€Õ¡Õ´: Սնունդը պետք է պատրաստել հիգիենիկ և անվտանգ պայմաններում, նախընտրելի է շոգեխաշման, թխման մեթոդը, այդպիսով հնարավոր է նվազեցնել յուղի կիրառությունը: Երեխաներին, կյանքի առաջին 6 ամիսներին, պետք է կերակրել բացառապես կրծքով, հաջորդիվ` կյանքի 1-ին տարում կազմակերպելով ճիշտ սնուցում: Կարևոր է հիշել, որ առողջ սնունդը կերակրի սահմանափակումը չէ, այլ՝ անվտանգ, ճիշտ վերամշակված, հավասարակշռված սննդի կիրառումը: Õ€Õ€ Õ¡Õ¼Õ¸Õ²Õ»Õ¡ÕºÕ¡Õ°Õ¸Ö'Õ©ÕµÕ¡Õ¶ Õ¶Õ¡ÕÕ¡Ö€Õ¡Ö€Õ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶