
77 просмотры
Աստղիկ բժշկական կենտրոնի վիրաբույժ, բ.գ.թ. Dr. Hayk Harutyunyan ը և Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցի Լյարդաբանության բաժանմունքի վարիչ, Հայկական Լյարդաբանության Ասոցիացիայի նախագահ, բ.գ.թ., դոց. Hasmik Ghazinyan ը Հոկտեմբերի 1-2 մասնակցել են APASL 2018, New Delhi, India APASL-ի (Asian Pacific Association for the Study of the Liver) կողմից կազմակերպված Acute on Chronic Liver Failure - ACLF ACLF 4-րդ Համաժողովին, որը տեղի է ունեցել ք. Դելիի ILBS-ում Institute of Liver and Biliary Sciences : Հանդիպման ընթացքում Ասիական երկրների առաջատար մասնագետների հետ քննարկվել, մշակվել, ինչպես նաև թարմացվել են լյարդաբանության և լյարդի փոխպատվաստման չափորոշիչները: Քննարկումները եղել են բազմակողմանի և օգտակար: Լյարդի և Լեղուղիների գիտական կենտրոնում կատարվել է շրջայց, ներկայացվել է յուրաքանչյուր բաժանմունքի աշխատանքային ուղղվածությունն ու ծանրաբեռնվածությունը: Վիրաբույժ Հայկ Վաչագանի Հարությունյանը մասնակցել է լյարդի փոխպատվաստմանը, որն իրականացնում էր Institute of Liver and Biliary Sciences ILBS-ի Լյարդի փոխպատվաստման բաժանմունքի վարիչ, պրոֆ. Վինիյենդրա Պամեչան: ÕŠÖ€Õ¸Ö†. ÕŽÕ«Õ¶Õ«ÕµÕ¥Õ¶Õ¤Ö€Õ¡ ÕŠÕ¡Õ´Õ¥Õ¹Õ¡Õ¶ Õ¿Õ¡Ö€Õ¥Õ¯Õ¡Õ¶ Õ¯Õ¡Õ¿Õ¡Ö€Õ¸Ö'Õ´ Õ§Ö€ 100-120 Õ¬ÕµÕ¡Ö€Õ¤Õ« ÖƒÕ¸ÕÕºÕ¡Õ¿Õ¾Õ¡Õ½Õ¿Õ¸Ö'Õ´: Վիրահատության ընթացքում Հ.Վ. Հարությունյանը ներկայացրել է Թայվանում, Մոսկվայում, Կազանում, Բարսելոնայում անցած վերապատրաստումների ժամանակ ձեռք բերված իր փորձն ու գիտելիքները, իսկ պրոֆ. Վինիյենդրա Պամեչան ներկայացրել է Հնդկաստանում լյարդի փոխպատվաստման, նախա- և հետփոխպատվաստումային շրջանների առանձնահատկություններ: Անվանի լյարդաբանների և լյարդի վիրաբույժների հետ հանդիպման ընթացքում Հ.Լ. Ղազինյանը և Հ.Վ. Հարությունյանը ձեռք են բերել պայմանավորվածություններ հետագա համատեղ համագործակցության և վերապատրաստման ծրագրերի շուրջ: Նման լայն հնարավորությունները ձեռք են բերվել ՀՀ առաջատար լյարդաբան Հասմիկ Լևոնի Ղազինյանի մտերիմ գործընկեր պրոֆ. Ս.Կ. Սարինի բարձր հովանու ներքո, ով Լյարդի և Լեղուղիների գիտական կենտրոնի տնօրենն է ու միաժամանակ APASL 2018, New Delhi, India APASL-ի հիմնադիրներից մեկը: