275 просмотры
Ավշային համակարգ, ավշային անոթների և հանգույցների ամբողջություն, որով տեղի է ունենում ավշի շրջանառությունն օրգանիզմում։ Կազմված է ավշային մազանոթներից , որոնք առաջացնում են ավշային անոթների (դրանց հյուսակների, ավշային հանգույցների, ցողունների և ծորանների) ավշամազանոթային ցանց։ Ավշային համակարգն ապահովում է օրգանիզմի հեղուկաքաշման (դրենաժ), արյունաստեղծման , պաշտպանական և այլ ֆունկցիաներ ու մտնում է սիրտանոթային համակարգի կազմի մեջ։ Ավշային համակարգի հիվանդությունները լինում են բնածին և ձեռքբերովի։ Բնածին հիվանդությունների (հազվադեպ են հանդիպում) դեպքում մարմնի որևէ մասի կամ օրգանի ավշային անոթները լրիվ բացակայում են կամ շատ քիչ են։ Նկատվում են անատոմիական և ֆունկցիոնալ զգալի խանգարումներ, որոնք արդեն երիտասարդ տարիքում հանգեցնում են աշխատունակության կորստի։ Ավշային անոթների զարգացման արատները հայտնաբերվում են պատահաբար, կամ երբ առաջանում է սկզբում չափավոր կամ սահմանափակ այտուց , որը հետագայում դառնում է ավելի արտահայտված։ Ավշի արտահոսքի տևական դժվարացումը հանգեցնում է ավշականգի և փղախտի ։ Ô±Õ¾Õ·Õ¡Õ¯Õ¡Õ¶Õ£ Ö‡ ÖƒÕ²Õ¡ÕÕ¿ Ավշականգի և ձեռքբերովի (2-րդային) փղախտի պատճառ կարող են լինել ոչ միայն զարգացման արատները, այլև ձեռքբերովի հիվանդությունները՝ բորբոքումը (մասնավորապես կարմիր քամուն բնորոշ), ուռուցքները , սնուցողական խոցերը, երակների հանգուցավոր լայնացումը և այլն։ Ձեռքբերովի փղախտը կանխելու համար անհրաժեշտ է ժամանակին բուժել նշված հիվանդությունները։ Ավշային հանգույցների բորբոքում Ավշային հանգույցների և ավշային անոթների պատի բորբոքումները ( ավշաանոթաբորբ ) կարող են առաջանալ օրգանիզմում բորբոքային, այդ թվում՝ թարախային օջախի ( թարախակույտ , ֆլեգմոն , տուբերկուլոզ ) առկայության դեպքում։ Ավշաանոթաբորբի ախտանշան է մաշկի վրա կարմիր զոլերի առաջացումը, որոնք համապատասխանում են մաշկի ավշային անոթների (ավշային հանգույցներ գնացող) դասավորությանը։ Ô±Õ¾Õ·Õ¡ÕµÕ«Õ¶ Õ¡Õ¶Õ¸Õ©Õ¶Õ¥Ö€Õ« Õ¾Õ¶Õ¡Õ½Õ¾Õ¡Õ®Ö"Õ¶Õ¥Ö€ Երբեմն լինում են կրծքի և որովայնի խոռոչների խոշոր ավշային ծորանների վնասվածքներ, որոնք առաջանում են կրծքավանդակի փակ ( ողերի , կողերի , անրակի կոտրվածքներ) կամ բաց (հրազենով կամ դանակով կրծքի, որովայնի, պարանոցի վիրավորումներ) վնասվածքների հետևանքով։ Ավշային ծորանների վնասվածքի դեպքում ավիշն արտահոսում է վերքից, և հիվանդը կորցնում է մեծ քանակությամբ սպիտակուցներ , ճարպեր , ածխաջրեր , աղեր , վիտամիններ ու կենսականորեն անհրաժեշտ այլ նյութեր։ ժամանակին բուժում (միայն վիրահատական) չստանալու դեպքում հիվանդը կարող է մահանալ առաջադիմող հյուծումից (չնայած բավարար սնվելուն)։ Ավշային համակարգի այլ հիվանդությունների բուժումը պայմանավորված է դրանց բնույթով։ Որոշ դեպքերում ( բժշկի ցուցումով ) ավշային անոթների վրա կատարվում են միկրովիրահատություններ։