
47 просмотры
Երեխա յի առաջին «այց ն » ատամբաբույժին պետք է կազմակերպել հենց առաջին կաթնատամների ծկթումից սկսած: Ոսկե կանոն է՝ պետք չէ առաջին այցը հետաձգել մինչև կառաջանան խնդիրներ, հատկապես՝ ցավային զգացողություններ. այլապես ստոմատոլոգին այցելելը երեխան կասոցացնի բացասական էմոցիաների, վախի հետ, ինչն ավելորդ սթրես է թե՛ երեխայի, թե՛ ծնողի համար։ Կաթնատամներում հիվանդագին պրոցեսները շատ ավելի արագ են զարգանում և ինֆեկցիան արագ է խորանում. ատամը սկսում է ցավել, շուրջատամնային լինդն այտուցվում է ։ Պարբերական այցերի շնորհիվ, խնդիրների վաղ ախտորոշումը թույլ կտա իրականացնել ավելի պարզ, արագ, անցավ, ինչպես նաև՝ ավելի էժան պրոցեդուրաներ։ ÕŠÕžÕ¥Õ¿Ö" Õ§ Õ¢Õ¸Ö'ÕªÕ¥Õ¬ Õ¯Õ¡Õ©Õ¶Õ¡Õ¿Õ¡Õ´Õ¶Õ¥Ö€Õ¨Ö‰ Հաճախ շրջանառվող տեսակետներ են, թե կաթնատամները բուժելու կարիք չկա, միևնույն է հետագայում դրանց կփոխարինեն մշտական ատամները կամ որ պետք է հեռացնել կաթնատամները, որպեսզի դրանց տեղում ծկթեն մշտականները։ Միանգամից ասենք՝ սխալ մոտեցում է: Իրականում, մշտական ատամների վիճակը մեծապես կախված է կաթնատամներից։ Ô¿Õ¡Õ©Õ¶Õ¡Õ¿Õ¡Õ´Õ¶Õ¥Ö€Õ« Õ°Õ«Õ¾Õ¡Õ¶Õ¤Õ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶Õ¶Õ¥Ö€Õ¨ Õ¯Õ¡Ö€Õ¸Õ² Õ¥Õ¶ Õ¾Õ¶Õ¡Õ½Õ¥Õ¬ Õ´Õ·Õ¿Õ¡Õ¯Õ¡Õ¶Õ¶Õ¥Ö€Õ« Õ½Õ¡Õ²Õ´Õ¥Ö€Õ¨, Ö"Õ¡Õ¶Õ« Õ¸Ö€ Õ¤Ö€Õ¡Õ¶Ö" Õ¿Õ¥Õ²Õ¡Õ¯Õ¡ÕµÕ¾Õ¸Ö'Õ´ Õ¥Õ¶ Õ¯Õ¡Õ©Õ¶Õ¡Õ¿Õ¡Õ´Õ¶Õ¥Ö€Õ« Õ¡Ö€Õ´Õ¡Õ¿Õ¶Õ¥Ö€Õ« Õ¿Õ¡Õ¯Ö‰ Արդյունքում, մշտական ատամները կծկթեն արդեն իսկ անառողջ՝ հանգեցնելով կծվածքի ձևափոփոխման, մշտական ատամների սխալ դիրքով ծկթման և այլ խնդիրների, որոնք հետագայում բացասական ազդեցություն կունենան մշտական կծվածքի, ծնոտների, դիմային կմախքի ոսկրերի, խոսքի զարգացման վրա։ Խնդիրներ կծագեն նաև երեխայի սնվելու, արտաքին տեսքի հետ կապված, և ի վերջո դա կբերի տարբեր տեսակի բարդույթների զարգացման։ Ô»Õ¶Õ¹ÕºÕ¥ÕžÕ½ Õ¯Õ¡Õ¶ÕÕ¡Ö€Õ£Õ¥Õ¬Õ¥Õ¬ Õ¾Õ¡Õ²Õ¡ÕªÕ¡Õ´ Õ¯Õ¡Ö€Õ«Õ¥Õ½Õ¨Ö‰ Ծամիչ ատամների ծամողական մակերեսին գտնվող ակոսները՝ Ֆիսուրները, խորը լինելու պարագայում դառնում են սննդի կուտակման օջախներ, քանի որ նույնիսկ խոզանակով կանոնավոր մաքրման դեպքում, դրանց հիգիենան պահպանելը բավականին բարդ է: Դա վտանգավոր է հատկապես նոր ծկթած ատամների դեպքում, քանի որ դեռ ավարտված չէ այդ ատամների լիարժեք հանքայնացումը։ Խնդիրներից խուսափելու համար խարհուրդ է տրվում կատարել ակոսների փակում՝ ֆիսուրների հերմետիզացիա : Ֆիսուրների հերմետիզացիան դեռևս անպաշտպան ատամների կարիեսի կանխարգելման մեթոդ է. հերմետիկները կատարում են մեխանիկական պատնեշի դեր: Բացի այդ, հերմետիկները պարունակում են հատուկ նյութեր, որոնք ժամանակի ընթացքում արտազատվելով ամրացնում են նոր ծկթած ատամները։ Մանկական ստոմատոլոգին հերթական այցի ժամանակ, դեմիներալիզացիայի` ապահանքայնացման օջախների (կարող է արտահայտվել ատամների վրա սպիտակավուն, կավճանման բծերի տեսքով) հայտնաբերման դեպքում ցուցված է կատարել ռեմիներալիզացիոն թերապիա կամ ատամների ֆտորացում հատուկ ֆտոր պարունակող նյութերով։ Սա ևս համարվում է կարիեսի կանխարգելիչ միջոցառում։