
93 просмотры
Երեխայի առաջին ատամը կարեւոր իրադարձություն է ամբողջ ընտանիքի համար, սակայն երբեմն կարող է ցավոտ լինել հենց փոքրիկի համար: ÔµÕžÖ€Õ¢ Õ½ÕºÕ¡Õ½Õ¥Õ¬ Õ¡Õ¼Õ¡Õ»Õ«Õ¶ Õ¡Õ¿Õ¡Õ´Õ«Õ¶ Երեխայի առաջին ատամի ծկթման ժամանակահատվածը տատանվում է 6-7 ամսականը, սակայն լինում են նորմայից շեղումներ: Հինգ ամսականից մինչեւ երեք տարեկանը երեխայի մոտ ծկթում է 20 կաթնատամ: Ատամների ծկթումը սովորաբար նկատելի է դառնում երեխայի պահվածքից: Փոքրիկը կարող է դառնալ գերզգայուն, ունենալ ակտիվ թքարտադրություն, հաճախ բռունցքները բերանը տանել եւ այլն: Կարող է նաեւ նկատվել ախորժակի թեթեւակի անկում եւ ջերմության բարձրացում մինչեւ 38.5° C: Երեխայի ատամների ծկթումը ՉՊԵՏՔ Է ուղեկցվի՝ Ô¼Õ¸Ö'Õ®Õ¸Õ¾ Սրտխառնոցով Ախորժակի ամբողջական բացակայությամբ Õ€Õ¡Õ¦Õ¸Õ¾ 39-40° C ջերմությամբ: Ô±ÕµÕ½ Õ¥Ö' Õ¡ÕµÕ¬ Õ¡ÕÕ¿Õ¡Õ¶Õ«Õ·Õ¶Õ¥Ö€Õ« ÕºÕ¡Ö€Õ¡Õ£Õ¡ÕµÕ¸Ö'Õ´ Õ°Õ¡Õ¾Õ¡Õ¶Õ¡Õ¢Õ¡Ö€ Õ¯Õ¡Ö€Õ¸Õ² Õ§ Õ¡ÕµÕ¬ ÕÕ¶Õ¤Õ«Ö€ Õ¬Õ«Õ¶Õ¥Õ¬, Õ¸Ö'Õ½Õ¿Õ« Õ¬Õ¡Õ¾ Õ¯Õ¬Õ«Õ¶Õ« Õ¤Õ«Õ´Õ¥Õ¬ Õ´Õ¡Õ¶Õ¯Õ¡Õ¢Õ¸Ö'ÕµÕªÕ«: Ցավոք, չկա այնպիսի դեղամիջոց, որը կօգնի մեղմել երեխայի ատամների ծկթման ընթացքում առաջացող անհարմարությունը, սակայն մայրիկները կարող են պրոսեցը մի փոքր թեթեւացնել բալիկների համար: Ինչպե՞ս. Երեխային տվեք դեղատներից հատուկ գնված խաղալիքներ, որոնք երեխան կարող է դնել բերանը: Երբ փոքրիկը ծծում է, նա ավելի հանգիստ է դառնում: Միեւնույն ժամանակ, պետք չէ արհեստականորեն փորձել միջամտել երեխայի ատամների ծկթման պրոցեսին՝ փորձելով արագացնել այն: Պետք չէ բորբոքել երեխայի լնդերը՝ քերծելով շաքարավազի հատկիներով կամ գդալի ծայրով: Պետք չէ նաեւ տալ երեխային կոշտ հացիկներ. դրանց փշուրները կարող են մնալ երեխայի կոկորդում: ÔµÖ€Õ¥ÕÕ¡ÕµÕ« Õ¡Õ¿Õ¡Õ´Õ¶Õ¥Ö€Õ« Õ°Õ«Õ£Õ«Õ¥Õ¶Õ¡Õ¶ 12-18 ամսականում երեխային պետք է զննության տանել ստոմատոլոգի մոտ: Մինչ այդ, մայրիկները պետք է լվանան երեխայի ատամները խոզանակով՝ առանց մածուկի օգտագործման: Ֆտոր պարունակող ատամի մածուկները թույլատրվում են երկու տարեկանից հետո միայն, երբ երեխաները կարողանում են ողողում անել: Եթե երեխան դժվարանում է ողողումներ անել անգամ երկու տարեկանից հետո, եւ մածուկը կուլ տալու վտանգ կա, ապա պետք է ընտրել ֆտորի քիչ պարունակությամբ մածուկներ: Պետք է հիշել, որ յուրաքանչյուր երեխայի մոտ ատամների ծկթման գործընթացն անհատական է, սակայն մինչեւ մեկ տարեկանը երեխան գոնե մեկ ատամ պետք է ունենա, հակառակ դեպքում՝ դա կարող է խոսել երեխայի մոտ առողջական ինչ-ինչ խնդիրների մասին (օրինակ՝ ռախիտ, հիպոթերիոզ): Երբեմն էլ առաջին ատամը կարող է զույգով ծկթել: Լինում է նաեւ, որ միանգամից չորս ատամ է ծկթում: Այս դեպքում անհանգստանալու կարիք չկա: Աղբյուրը՝ Doctors.am