
59 просмотры
Õ€Õ€ Õ¡Õ¼Õ¸Õ²Õ»Õ¡ÕºÕ¡Õ°Õ¸Ö'Õ©ÕµÕ¡Õ¶ Õ¶Õ¡ÕÕ¡Ö€Õ¡Ö€Õ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶Õ¨ Ô±Õ¼Õ¸Õ²Õ»Õ¡ÕºÕ¡Õ°Õ¸Ö'Õ©ÕµÕ¡Õ¶ Õ°Õ¡Õ´Õ¡Õ·ÕÕ¡Ö€Õ°Õ¡ÕµÕ«Õ¶ Õ¯Õ¡Õ¦Õ´Õ¡Õ¯Õ¥Ö€ÕºÕ¸Ö'Õ©ÕµÕ¡Õ¶ ÔµÕ¾Ö€Õ¸ÕºÕ¡ÕµÕ« Õ¿Õ¡Ö€Õ¡Õ®Õ¡Õ·Ö€Õ»Õ¡Õ¶Õ¡ÕµÕ«Õ¶ Õ£Ö€Õ¡Õ½Õ¥Õ¶ÕµÕ¡Õ¯Õ« Ö‡ Ô±Ö€Õ¡Õ£ Õ¡Ö€Õ±Õ¡Õ£Õ¡Õ¶Ö"Õ´Õ¡Õ¶ Õ¢ÕªÕ·Õ¯Õ¡Õ¯Õ¡Õ¶ Õ©Õ«Õ´Õ¥Ö€Õ« (EMT) Ö"Õ¡Ö€Õ¿Õ¸Ö'Õ²Õ¡Ö€Õ¸Ö'Õ©ÕµÕ¡Õ¶ Õ°Õ¥Õ¿ Õ¡Õ¾Õ¡Ö€Õ¿Õ¥Õ¬ Õ¥Õ¶ Õ¶Õ¡ÕÕ¡ÕºÕ¡Õ¿Ö€Õ¡Õ½Õ¿Õ¡Õ¯Õ¡Õ¶ Ö"Õ¶Õ¶Õ¡Ö€Õ¯Õ¸Ö'Õ´Õ¶Õ¥Ö€Õ¨: Պայմանավորվածություն է ձեռք բերվել 2022 թվականի աշնանը համաշխարհային համբավ վայելող Արագ արձագանքման բժշկական թիմերի բարձր մակարդակի 5-րդ գլոբալ հանդիպումն (5th Emergency Medical Teams Global Meeting) անցկացնել Հայաստանում: Հիշեցնենք, որ ԱԱԲԹ թվով 3-րդ հանդիպումը կայացել է 2016 թվականին Հոնկոնգում, 4-րդը՝ 2019 թվականին՝ Թաիլանդում, որտեղ ամբողջ աշխարհից համախմբվել էին արագ արձագանքման ոլորտի փորձագետներ, բարձրաստիճան պաշտոնյաներ, ոլորտի քաղաքականություն կերտողներ: Հանդիպումը Հայաստանում անցկացնելու նախաձեռնությունը ողջունել է նաև առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ ԱՀԿ ներկայացուցիչների հետ հանդիպմանը: «Միջոցառումը մեզ համար կարևոր է արտակարգ իրավիճակներին պատրաստվածության, առողջապահական կարողությունների զարգացման և Արագ արձագանքման բժշկական թիմի գլոբալ ցանցի մաս դառնալու տեսանկյունից»,- նշել է նախարարը: Հանդիպմանն ընդգծվել է նաև Հայաստանում Արագ արձագանքման ազգային թիմի ստեղծման պաշտոնական մեկնարկից ի վեր հայաստանյան և ԱՀԿ թիմերի արդյունավետ գործակցությունը: Արագ արձագանքման բժշկական թիմը Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից հավաստագրված մասնագետների խումբ է, որն, ըստ անհրաժեշտության, պատրաստ կլինի արձագանքել արտակարգ իրավիճակներում և բնական աղետների ժամանակ: Նշված թիմերը ոչ միայն առողջապահական հավելյալ ներուժ են, այլև օգնում են զարգացնել և ամրապնդել երկրների առողջապահական համակարգերը: Արագ արձագանքման բժշկական թիմի ծրագրի ցանցի ղեկավար Ֆլավիո Սալիոն շնորհակալություն է հայտնել նախարարին՝ առաջիկա գլոբալ համաժողովը հյուրընկալելու հանձնառության համար. «Հայաստանում կհավաքվեն Առողջապահության համաշխարհային կազմակերպության ԱԱԲԹ բոլոր 6 տարածաշրջանային թիմերը, Հայաստանը նաև հարթակ կդառնա Եվրոպական տարածաշրջանի թիմերի համար՝ հավաքվելու և քննարկելու Առողջապահական համաշխարհային 75-րդ վեհաժողովից բխող առաջնահերթությունները, աշխատանքային ծրագրերն ու հետագա քայլերը»։ ԱՀԿ հայաստանյան գրասենյակի ղեկավար Ջիհան Թաուիլահը բարձր է գնահատել «Առողջապահության նախարարության և նրա ղեկավարության լիակատար հանձնառությունը՝ առաջիկա միջոցառումը Հայաստանում անցկացնելու համար։ Ես շատ ուրախ եմ, որ ԱՀԿ-ն ԱԱԲԹ ցանցի հետ միասին նպաստում է Հայաստանում առողջության անվտանգության ապահովմանը՝ այդպիսով օգուտ բերելով բոլոր քաղաքացիներին»: Աշնանը նախատեսված եռօրյա միջոցառումը կներառի ինչպես լիագումար, այնպես էլ ԱԱԲԹ մասնագիտացված և տեխնիկական բնույթի նիստեր: