
283 просмотры
Եթե Ձեզ մոտ ախտորոշվել է «արգանդի պпլիպ», տեղեկացեք, թե որքանով է այն լուրջ խնդիր, և ինչ պետք է ձեռնարկել: Արդյո՞ք հնարավոր է արգանդի պոլիպի դեղորայքային բուժում, թե՞ վիրահատական միջամտությունը պարտադիր է: Ինչու՞ է առաջանում պոլիպ և ի՞նչ ռիսկի եք դիմում՝ թողնելով այն առանց բուժման: Արգանդի պոլիպը բարորակ գոյացություն է, որն առաջանում է արգանդի լորձաթաղանթի՝ էնդոմետրիումի գերաճի հետևանքով: Այն առանձին լորձաթաղանթային աճ է, որը կարող է լինել մի քանի միլիմետրից մինչև մի քանի սանտիմետր: Պոլիպները կարող են լինել մեկական կամ աճել խմբերով: Ô»Õ¶Õ¹Õ¸Ö'Õž Õ§ Õ¡Õ¼Õ¡Õ»Õ¡Õ¶Õ¸Ö'Õ´ ÕºÕ¸Õ¬Õ«Õº Արգանդի պոլիպի առաջացման հստակ պատճառը դեռևս հայտնաբերված չէ: Սակայն, ամենայն հավանականությամբ, այս նորագոյացության առաջացման պատճառը կնոջ օրգանիզմում հորմոնային շեղումներն են: Արգանդի պոլիպի առաջացմանը նպաստող գործոններն են. էսթրոգենի ավելցուկը, որը պատասխանատու է էնդոմետրիումի հյուսվածքի աճի համար, ÕºÖ€Õ¸Õ£Õ¥Õ½Õ¿Õ¥Ö€Õ¸Õ¶Õ« ÕºÕ¡Õ¯Õ¡Õ½Õ¨, արգանդի ներքին թաղանթի բորբոքային գործընթացները, Õ¡Õ¢Õ¸Ö€Õ¿Õ¶Õ¥Ö€Õ¨, 40-50Õ¿ Õ°Õ¡Õ½Õ¡Õ¯Õ¨, ÕªÕ¡Õ¼Õ¡Õ¶Õ£Õ¡Õ¯Õ¡Õ¶ Õ¶Õ¡ÕÕ¡Õ¿Ö€Õ¡Õ´Õ¡Õ¤Ö€Õ¾Õ¡Õ®Õ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶Õ¨, Õ§Õ¶Õ¤Õ¸Õ¯Ö€Õ«Õ¶ Õ°Õ«Õ¾Õ¡Õ¶Õ¤Õ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶Õ¶Õ¥Ö€Õ¨, Õ¡Õ¾Õ¥Õ¬Õ¸Ö€Õ¤ Ö"Õ¡Õ·Õ¨, Õ·Õ¡Ö"Õ¡Ö€Õ¡ÕµÕ«Õ¶ Õ¤Õ«Õ¡Õ¢Õ¥Õ¿Õ¨: Էնդոմետրիումի պոլիպը էնդոմետրիումի հիպերպլաստիկ փոփոխությունների շարքին է պատկանում: Պոլիպներն իրականում ուռուցքներ չեն, այլ էնդոմետրիումի (արգանդի լորձաթաղանթի) սահմանափակ (տեղային) աճ՝ վերջինիս կառուցվածքի պահպանմամբ: Պոլիպներն ուշագրավ են այն առումով, որ կարող են արգանդային արյունահոսության, անպտղության պատճառ լինել: Բացի այդ, էնդոմետրիումի պոլիպները 2-3% դեպքերում վերածվում են քաղցկեղի: Էնդոմետրիումի պոլիպների առաջացման պատճառներն են ձվազատման խանգարումները, էսթրոգենների քրոնիկական բարձր մակարդակը, անպտղությունը, արգանդի ֆիբրոմիոման, սեռական էնդոմետրիոզը և գենետիկական նախատրամադրվածությունը: Նախկինում համարվում էր, որ այս հիվանդությունը բնորոշ է միայն վերարտադրողական տարիքի կանանց, սակայն վերջերս պարզվել է, որ արգանդի պոլիպը կարող է առաջանալ նաև երիտասարդ աղջիկների և դաշտանադադարի շրջանում գտնվող կանանց մոտ: Ô±ÕÕ¿Õ¡Õ¶Õ«Õ·Õ¶Õ¥Ö€Õ¨ Արգանդի պոլիպը կարող է դիսկոմֆորտի, ցավերի, առատ արյունահոսությունների պատճառ լինել: Ô·Õ¶Õ¤Õ¸Õ´Õ¥Õ¿Ö€Õ«Õ¸Ö'Õ´Õ« ÕºÕ¸Õ¬Õ«ÕºÕ« Õ¡ÕÕ¿Õ¡Õ¶Õ«Õ·Õ¶Õ¥Ö€Õ¶ Õ¥Õ¶. դաշտանի ընթացքում կամ նրանից մի քանի օր հետո առատ արյունահոսությունը, անկանոն դաշտանային ցիկլերը, անհարմարավետությունն ու ցավը սեռական հարաբերության ժամանակ, սեռական հարաբերությունից հետո մածուցիկ արտադրության առկայությունը: Արգանդի ոչ մեծ պոլիպները երբեմն ոչ մի կերպ չեն դրսևորվում և հաճախ հայտնաբերվում են պատահական հետազոտության ժամանակ: Մեծ պոլիպները հաճախ անհարմարավետություն են առաջացնում և կարող են անպտղության պատճառ լինել: Խնդիրը նրանում է, որ մեծ պոլիպը կարող է խանգարել բեղմնավորված ձվաբջջին ամրանալ արգանդի մեջ: Բացի այդ, երբեմն արգանդի պոլիպը կարող է նպաստել էնդոմետրիումի քաղցկեղի առաջացմանը: Լրացուցիչ ախտորոշում Եթե Ձեզ մոտ արգանդի պոլիպի առումով կասկածներ կան, անհրաժեշտ է անմիջապես դիմել բժշկի: Նա Ձեզ կզննի և անհրաժեշտության դեպքում լրացուցիչ հետազոտություններ կնշանակի: Արգանդի պոլիպի հայտնաբերման ախտորոշիչ եղանակներն են. ՈՒՁՀ, արգանդի խոռոչի ռենտգեն հետազոտություն՝ նրա մեջ արգանդի վզիկով կոնտրաստ նյութի ներմուծումից հետո, Հիստերոսկոպիա. այս հետազոտության իրականացման ժամանակ հեշտոցի միջոցով արգանդի մեջ է մտցվում հիստերոսկոպը, որի օգնությամբ կարելի է արգանդը ներսից ուսումնասիրել: Էնդոմետրիումի պոլիպի հայտնաբերման դեպքում անհրաժեշտ է անպայման արգանդի խոռոչից ասպիրատ վերցնել՝ բջջաբանական հետազոտության նպատակով: Սա անհրաժեշտ է արգանդի չարորակ հիվանդությունների վաղ ախտորոշման համար: Անհրաժեշտության դեպքում ցանկալի է իրականացնել հիստերոսկոպիա՝ արգանդի խոռոչի զննում հատուկ օպտիկական սարքի՝ հիստերոսկոպի օգնությամբ: Այս գործողության իրականացման ժամանակ հնարավոր է նաև պոլիպի միաժամանակյա հեռացում՝ հետագա հյուսվածաբանական քննությամբ: Հիստերոսկոպիան էնդոմետրիումի պոլիպների բուժման ամենաանվտանգ եղանակն է: Հնարավորություն է տալիս հեռացնել հենց ախտահարված հյուսվածքը՝ առանց առողջ հյուսվածքները վնասելու: Վիրահատական միջամտության այս եղանակը լայնորեն կիրառվում է նաև անպտղության ժամանակ: Ô²Õ¸Ö'ÕªÕ¥ÕžÕ¬, Õ©Õ¥ Õ¹Õ¢Õ¸Ö'ÕªÕ¥Õ¬ Ախտորոշումը դրվում է արգանդի պոլիպը հայտնաբերելուց հետո: Ի՞նչ անել հետո: Համարվում է, որ եթե պոլիպը շատ փոքր է և որևէ անհարմարություն չի առաջացնում, այն կարելի է չբուժել: Սակայն անհրաժեշտ է անպայման բժշկի մոտ հսկողության տակ գտնվել, անցնել կանոնավոր զննումներ և նորագոյացության աճի դեպքում միջոցներ ձեռնարկել: Եթե էնդոմետրիումի պոլիպը առաջացնում է անհարմարություն զգացողություն, ցավեր, արյունահոսություն, եթե ուռուցքային հիվանդության զարգացման կասկած կա, ապա անհրաժեշտ է անհետաձգելիորեն բուժում իրականացնել: Բուժման նպատակով իրականացվում է . Ö…Ö€Õ£Õ¡Õ¶Õ«Õ¦Õ´Õ« Õ°Õ¸Ö€Õ´Õ¸Õ¶Õ¡ÕµÕ«Õ¶ Ö†Õ¸Õ¶Õ« Õ¾Ö€Õ¡ Õ¡Õ¦Õ¤Õ¸Õ² Õ¤Õ¥Õ²Õ¥Ö€, հիստերոսկոպիա. պոլիպի հեռացում հատուկ սարքի՝ հիստերոսկոպի օգնությամբ: Ö"Õ¥Ö€Õ¸Ö'Õ¯Õ« Õ°Õ¥Õ¿Õ¡Õ¦Õ¸Õ¿Õ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶: Եթե գոյություն ունի էնդոմետրիումի քաղցկեղի զարգացման ռիսկ, հնարավոր է իրականացվի արգանդի ամբողջական հեռացում: Արգանդի պոլիպը խնդիր է, որը պետք է ժամանակին լուծել: Մի՛ մոռացեք այս խնդրի առաջացման հնարավորության մասին, ցավի առաջացման դեպքում դիմեք բժշկի և մի՛ խուսափեք գինեկոլոգի մոտ կանոնավոր հետազոտվելուց: