
47 просмотры
Աշխատանքային այցով Կորեայի Հանրապետությունում գտնվող առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հանդիպել է Կորեայի Ազգային առողջապահական ապահովագրական ծառայության նախագահ Յոնգ-Իկ Կիմին: Հանդիպմանը մասնակցել է նաև Համաշխարհային բանկի պատվիրակությունը, որի շնորհիվ էլ կազմակերպվել է հայկական պատվիրակության այցը Կորեա: Յոնգ-Իկ Կիմը խոսել է նման փոխանակման ծրագրերի և միջոցառումների կարևորության մասին, հաշվի առնելով այն, որ Կորեայի առողջապահական ապահովագրական համակարգը ձևավորվելով 1977 թվականին` մեծ հաջողություններ է գրանցել և օրինակելի է աշխարհի շատ երկրների համար: Նա նշել է, որ կորեական կողմն ուրախ է կիսվելու իրենց փորձով այլ երկրների քաղաքական գործիչների, պատգամավորների և ոլորտի ներկայացուցիչների հետ: Õ†Õ¡ÕÕ¡Ö€Õ¡Ö€ Ô±Ö€Õ½Õ¥Õ¶ Ô¹Õ¸Ö€Õ¸Õ½ÕµÕ¡Õ¶Õ¶ Õ«Ö€ Õ°Õ¥Ö€Õ©Õ«Õ¶ Õ·Õ¶Õ¸Ö€Õ°Õ¡Õ¯Õ¡Õ¬Õ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶ Õ§ Õ°Õ¡ÕµÕ¿Õ¶Õ¥Õ¬ Õ¨Õ¶Õ¤Õ¸Ö'Õ¶Õ¥Õ¬Õ¸Ö'Õ©ÕµÕ¡Õ¶ Ö‡ ÖƒÕ¸Ö€Õ±Õ« ÖƒÕ¸ÕÕ¡Õ¶Õ¡Õ¯Õ´Õ¡Õ¶ Õ°Õ¡Õ´Õ¡Ö€: «Այն երկրների համար, որոնք նոր են սկսում նման բարեփոխումների ճանապարհով գնալ` Կորեայի փորձը շատ կարևոր և օգտակար է», - ասել է նա և հավելել, որ Հայաստանը ևս ընտրել է այդ ճանապարհը և գտնվում է հանրային առողջապահական ապահովագրական համակարգի ներդրման սկզբնական փուլում: Կողմերը կարևորել են նաև փորձագետների փոխանակությունը երկրների միջև և պայմանավորվածություն ձեռք բերել ապագա համագործակցության համար: Համաշխարհային բանկի պատվիրակության ղեկավար Ադաննա Ճուկվուման ընդգծել է երկրների միջև երկխոսության ստեղծման կարևորությունն արդեն կայացած համակարգերի մասով և ավելացրել, որ Համաշխարհային բանկը նույնպես շարունակելու է աջակցել Հայաստանին` բարեփոխումների մասով: Հանդիպման վերջում նախարար Արսեն Թորոսյանը կորեացի փորձագետներին հրավիրել է այցելել Հայաստան` ուսումնասիրելու վերջին տարիներին իրականացված աշխատանքները: