
65 просмотры
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը մասնակցել է «Դու պատասխանատու ես քո առողջության համար» միջոցառմանը, որտեղ պատասխանել է դպրոցահասակ երեխաների` առողջապահության ոլորտին վերաբերող հարցերին: Դեռահասների բարձրաձայնած հարցերը ծխախոտի վնասակարության և գովազդների, մատչելի բուժօգնության, դեղորայքի ապօրինի ներմուծման, բժիշկների վարձատրության, պատվաստումների, առողջապահական ապահովագրության, քիմիական նյութեր պարունակող ուտելիքների ու ըմպելիքների և առհասարակ առողջ ապրելակերպի մասին էին: Նախարարը մանրամասնորեն բացատրել է, թե ինչպես է առողջապահության համակարգը աշխատում, ներկայացրել է անվճար և համավճարային եղանակով ծառայությունների մատուցման սկզբունքները, անդրադարձել է դեղերի շրջանառությանը և այլն: Երեխաներին հուզող հարցերից էր պատվաստանյութերի որակն ու արդյունավետությունը: Արսեն Թորոսյանը երաշխավորել է, որ պատվաստումներն անվտանգ են և միլիոնավոր մարդկանց կյանք են փրկում: Նա նաև պնդել է, որ պատվաստվելը յուրաքանչյուր անհատի որոշումն է, և ոչ ոք չի կարող ստիպել: Պարզապես այս հարցում պետք է առաջնորդվել գրագետ` ապացուցողական բժշկության տեսանկյունից: Ինչ վերաբերում է քիմիական նյութեր պարունակող սննդի վնասակարությանը, ապա նախարարը նշել է, որ դրա հիմնական աղբյուրն աղի ու շաքարի չարաշահումն է: Նա հավելել է, որ այդ մթերքներն ամբողջին արգելելն անհնար է, սակայն դպրոցների տարածքներում վաճառքն անթույլատրելի դարձնելը լուծման հնարավոր տարբերակ է: Հնչած հարցերից էր նաև նարգիլեի «քիչ վնասակարության» վարկածը, որին նախարարը վստահաբար պատասխանել է, որ տեսակետն անհիմն է, և նարգիլեի օգտագործումը թերևս ավելի վնասակար է: ÔµÖ€Õ¥ÕÕ¡Õ¶Õ¥Ö€Õ¨ Õ¶Õ¡Ö‡ Õ°Õ¥Õ¿Õ¡Ö"Ö€Ö"Ö€Õ¾Õ¡Õ® Õ§Õ«Õ¶ Õ¶Õ¡ÕÕ¡Ö€Õ¡Ö€Õ« Õ¡Õ¶Õ±Õ¶Õ¡Õ¯Õ¡Õ¶ Õ¯ÕµÕ¡Õ¶Ö"Õ¸Õ¾` Õ«Õ¶Õ¹Õ¸Ö'Õž Õ§ Õ¨Õ¶Õ¿Ö€Õ¥Õ¬ Õ¡ÕµÕ½ Õ´Õ¡Õ½Õ¶Õ¡Õ£Õ«Õ¿Õ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶Õ¨, Õ«Õ¶Õ¹ÕºÕ«Õ½Õ«ÕžÕ¶ Õ§Õ«Õ¶ Õ°Õ¡Õ´Õ¡Õ¬Õ½Õ¡Ö€Õ¡Õ¶Õ¡Õ¯Õ¡Õ¶ Õ¿Õ¡Ö€Õ«Õ¶Õ¥Ö€Õ¨: Նախարարը հանդիպման մասնակիցներին հորդորել է առողջ ապրելակերպ վարել, հետևել առողջությանը, չչարաշահել ճարպոտ, քաղցր ու աղի ուտելիքները, մարմնամարզությամբ զբաղվել և հեռու մնալ ծխախոտից: