
107 просмотры
Առողջապահության նախարարի հրամանով մեկնարկվել է Հիվանդանոցային պայմաններում արտահիվանդանոցային բժշկական օգնություն (Emergency) ծրագիրը: Այն միտված է բնակչության համար առավել հասանելի ու մատչելի դարձնել անհետաձգելի ոչ հիվանդանոցային դեպքերի սպասարկումը ստացիոնար կազմակերպություններում, որոնք մինչև այժմ իրականացվել են վճարովի հիմունքներով: Ներկայումս հիվանդանոցային պայմաններում արտահիվանդանոցային բժշկական օգնություն (Emergency) ծառայության պետական պատվեր տեղադրվել է 40 բազմապրոֆիլ և նեղ մասնագիտական բժշկական հաստատություններում, որոնցից 11-ը տեղակայված են Երևանում, իսկ 29-ը` մարզային բազմապրոֆիլ բժշկական կազմակերպություններում: Ծրագրի մեջ ներառվելու նախապայման է բժշկական կազմակերպությունների կողմից հիվանդանոցների ընդունարանների անհետաձգելի բուժօգնության բաժանմունքների տեխնիկական և մասնագիտական որակավորման պահանջներին ու պայմաններին բավարարելը, ինչպես նաև շուրջօրյա բժշկական հերթապահության առկայությունը: Հիվանդանոցների ընդունարանի անհետաձգելի բուժօգնության բաժնում (Emergency)՝ 24-ժամյա ռեժիմով յուրաքանչյուր քաղաքացու, անկախ սոցիալական կարգավիճակից, պետական պատվերի շրջանակներում կցուցաբերվի հիվանդանոցային բժշկական օգնություն և սպասարկում չպահանջող անհետաձգելի դեպքերի բուժօգնություն, կկայացվի հոսպիտալացման վերաբերյալ որոշում` համապատասխան բաժանմունքի հստակեցումով, կիրականացվեն վերակենդանացման միջոցառումների անհրաժեշտություն ունեցող պացիենտներին ուղղված նախնական գործողություններ: Ի դեպ, անհետաձգելի բժշկական օգնություն պահանջող վիճակներն ու ախտորոշումներն են. 1) Õ®Õ¡Õ¯Õ¡Õ®, Õ¯Õ¿Ö€Õ¡Õ®, Õ¯Õ®Õ¡Õ® Õ¾Õ¥Ö€Ö"Õ¥Ö€, 2) հոդախախտեր, ոսկրերի կոտրվածքներ, որոնք չեն պահանջում հոսպիտալացում, 3) մաշկի անհայտ ծագման սուր ցանավորումներ, ալերգիկ սուր ռեակցիաներ, 4) մարմնի բարձր ջերմություն՝ մինչև ախտորոշումը (38.50-ից բարձր ջերմություն), 5) սուր ցավ կրծքավանդակում` մինչև ախտորոշումը, 6) սուր ցավ որովայնում` մինչև ախտորոշումը, 7) աղեստամոքսային համակարգի սուր դիսֆունկցիա` մինչև ախտորոշումը, 8) արյունահոսություններ, այրվածքներ, ցրտահարություններ, որոնք չեն պահանջում հիվանդանոցայինբուժում, 9) Õ½Õ¸Ö'Ö€ Õ·Õ¶Õ¹Õ¡Õ¼Õ¡Õ¯Õ¡Õ¶ ÕÕ¡Õ¶Õ£Õ¡Ö€Õ¸Ö'Õ´Õ¶Õ¥Ö€` Õ´Õ«Õ¶Õ¹Ö‡ Õ¡ÕÕ¿Õ¸Ö€Õ¸Õ·Õ¸Ö'Õ´Õ¨: